ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետությունը պետք է հոգա ՊՇՌ թեստի ծախսերը, եթե պարտադրում է թեստավորվել կամ պատվաստվել. Սարգիս Կարապետյան

30 Սեպտեմբեր 2021

Այսօր, սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամները: Նրանք փորձել են հանդիպել ՀՀ առողջապահության նախարարին և ներկայացնել իրենց հարցերը: Հարցադրումները կապված էին պարտադիր պատվաստման, ամսական 2 անգամ վճարովի ՊՇՌ թեստավորման հետ։

«2000 դրամը շատ չնչին գումար է, եթե հաշվենք՝ իրենք մի ամիս պարգևավճար չստանան, կարող են աշխատավորների իրավունքները պաշտպանել և այն պարտադրանքը, որ սահմանել են պատվաստվելու կամ թեստավորվելու համար, թեստավորման ծախսերը նույնպես հոգա պետությունը»,-ասաց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։

Նա նշեց, որ ՀՅԴ-ն դեմ չէ ո՛չ պատվաստմանը, ո՛չ մարդու առողջության հետ կապված այլ հարցերին, ուղղակի թեստավորման հետ կապված մի քանի հարցադրում կա, որ կցանկանային ուղղել նախարարին․ նախ՝ ո՞նց եղավ, որ թեստը, որ 15 000 դրամ էր գնահատվել, որով այս ընթացքում բնակչության շրջանակում կատարվել է 14 մլն 700 հազար թեստավորում, դարձավ 5 000 դրամ։

«Ըստ մասնագետների՝ դրա ինքնարժեքը կազմում է 2000 դրամ, այսինքն ստացվում է, որ թալանի մասին խոսացող կառավարությունը, որ միշտ մեղադրում է թալանի մեջ, մեկ տարվա մեջ 37 միլիոն դոլարի գերշահույթ է ունեցել։ Չգիտեն ո՞վ և ո՞ր կազմակերպությունն է այդ շահույթը ունեցել։ Թալանել են հասարակ ժողովրդին՝ թեստավորման անվան տակ։

Մինչև սեպտեմբերի 21-ը վարակակիրների քանակը օրական 400-500 էր, և այդ պայմաններում կառավարությունը որոշեց այս հրապարակում միջոցառում կազմակերպել։ Այդ միջոցառումից հետո անցել է 1 շաբաթ և վարակակիրների թիվը դարձել է 1000 և ավելի․ մենք կարո՞ղ ենք ասել, որ կառավարության ոչ ճիշտ և անպատասխանատու քայլերի պատճառով այս հրապարակում հավաք կազմակերպելու հետևանքով մեզ մոտ վարակակիրների մեծ աճ է եղել։

Ճանաչելով այս կառավարության գործելաոճը՝ կարծում ենք սա արվում է ոչ թե մարդկանց առողջության համար, այլ հետագայում գործատուներին տուգանելու համար»,-նշեց Սարգիս Կարապետյանը:

Նա հավելեց, որ նախարարի հրամանով գործատուներին պարտադրում են աշխատակիցներին պատվաստվել, կամ թեստավորվել, այն պարագայում, երբ հիմա կա ձերբակալված անձ, ում մեղադրում են աշխատողներին պարտադրելու մեջ։

«Մի կողմից կառավարությունը նպաստում է, որ վարակակիրները շատանան իր իսկ անհիմն որոշումներով, մյուս կողմից պարտադրելով պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել՝ վարակից խուսափելու համար։

Ժողովրդի անունից խոսող կառավարությանը ուզում ենք ներկայացնել ժողովրդի ձայնը, որը իրենց չի հասնում, քանի որ իրենք միայն ընտրությունների ժամանակ են շփվում ժողովրդի հետ»,-ասաց Սարգիս Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում թեստավորման և պատվաստման հետ կապված:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company