ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Հենց այսօր պետք է մտածենք նոր ատոմակայան կառուցելու մասին․ Արա Նռանյան

05 Հոկտեմբեր 2021

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Արա Նռանյանը ԱԺ-ում ներկայացրեց ՀԾԿՀ տիրույթում գտնվող ոլորտների զարգացման իր տեսլականը․

Նրա թեկնածությունն այս պաշտոնի համար առաջադրել են Աժ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Մինչև լիագումար նիստը քաղաքական մեծամասնությունը ևս հանդիպում է կազմակերպել և համատեղ քննարկել անելիքը։

ՀԾԿՀ տիրույթում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները, նշեց Արա Նռանյանը, մեր տնտեսության այն հատվածները, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, տնտեսվարողների և պետության շահերին, ունեն կարևորագույն սոցիալ-տնտեսական նշանակություն և հսկայական ազդեցություն երկրի անվտանգության մակարդակի վրա։

Հանձնաժողովը, նրա համոզմամբ, կոչված է վարելու այնպիսի գործունեություն, որը կհավասարակշռի բոլոր կողմերի շահերը։

Նա նշեց, որ զարգացման այս փուլում այդ ոլորտները կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև։

Էներգետիկայի ոլորտի մասին խոսելով՝ Նռանյանն ասաց, որ, այո՛, մենք երկարացնում ենք Հայկական ատոմակայի շահագործման ժամկետը, սակայն դա հավերժ չի կարող շարունակվել․ նոր մարտահրավերների լուծումը պահանջելու է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաև ժամանակ։

«Նոր ատոմակայանի կառուցման մասին նշված է նաև Կառավարության ծրագրում, ինչը ես որպես դրական ազդակ եմ արձանագրում։ Մեծ է հավանականությունը, որ որոշ ներդրումների ներգրավմամբ՝ կարող ենք մեկ անգամ ևս երկարացնել Ատոմակայնի շահագործումը, սակայն հենց այսօր պետք է մտածենք նոր հզորությունների մասին, քանի որ դրանք չեն կարող ձևավորվել կարճաժամկետ հատվածում»,-պարզաբանեց Արա Նռանյանը։

Նա նաև նկատեց, որ սեպտեմբերի 30-ին հայտարարվեց, որ Ռուսաստանը Ղազախստանում նոր ատոմակայան է կառուցելու, իսկ Թուրքիայի նախագահը ՌԴ-ին առաջարկել է ևս երկու ատոմակայան կառուցել Թուրքիայում, այնպես որ, տարածաշրջանում ատոմակայանների վրա շեշտադրումը շարունակվում է։

Թեկնածուին ներկայացնելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ Արա Նռանյանի անցած ճանապարհը թույլ է տալիս վստահաբար բարձրաձայնել՝ գործ ունենք պրոֆեսիոնալ, սկզբունքային, խորագետ անհատի հետ, որի համար պետականության համար ծառայությունն ու պետական շահի գիտակցումը, նվիրումը անսակարկ արժեքներ են։

Նշենք, որ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 68 կողմ, 7 դեմ ձայներով Արա Նռանյանն ընտրվեց ՀԾԿՀ անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում․

https://youtu.be/tYWusnOkD_4

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company