Այս իշխանությունները կարող են մեր պարտությունների փոսն ավելի խորացնել․ Արթուր Խաչատրյան
06 Հոկտեմբեր 2021
«Ադրբեջանը կարող է վաղը նույնպես հարձակվել հայկական բնակավայրերի, դիրքերի վրա, մարդկանց գերեվարել ու վերադարձնելու դիմաց լրացուցիչ զիջումների պահանջներ ներկայացնել»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատջգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Yerevan.Today-ի հետ զրույցում։
«Գերիների հարցով ՀՀ իշխանութունները ձեռքերը լվացել են ոչ միայն գերիների հարցից , այլև Արցախի հարցից են ձեռքերը լվացել։ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի դրությամբ բոլոր գերիներին վերադարձրել է, բայց տեսեք ինչ է դա նշանակում․ Ադբեջանը , որ նոյեմբերի 9-ի․ ստորագրել է մեզ համար խայտառակ փաստաթուղթը շարունակում է ոտնահարել, լրացուցիչ պայմաններ է թելադրում, դիրքերն էլ ավելի է բարելավում։ Ադրբեջանը կարող է վաղն էլի հարձակվել հայկական բնակավայրերի, դիրքերի վրա, մարդկանց գերեվարել ու պահանջի լրացուցիչ զիջումներ վերադարձնելու դիմաց»,-նշեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
