ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետությունը եկամտահարկից կարող է գործատուին վերադարձնել աշխատողի ՊՇՌ թեստի գումարը․ ՀՅԴ քաղաքային կոմիտեի առաջարկը

07 Հոկտեմբեր 2021

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումներում մինչև հիմա պետության բոլոր քայլերը չեն եղել խրախուսական, այլ եղել են պատժիչ՝ եթե մարդիկ չպատվաստվեն կամ ՊՇՌ թեստ չհանձնեն, տուգանելու են, պատժելու են և այլն։ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն առաջարկում է խրախուսական մեխանիզմ, որը ոչ միայն կլուծի վիրուսի դեմ արդյունավետ պայքարի հարցը, այլև կպաշտպանի երեք կողմերի՝ պետության, գործատուի և աշխատողի շահերը։

«Մենք այսօր առաջարկ ենք ներկայացրել կառավարությանը, որը հավանության արժանացավ և մեզ խնդրեցին գրավոր փաթեթ ներկայացնել՝ կներկայացնենք։ Առաջարկը հետևյալն է՝ եթե հոկտեմբերի 14-ից հետո պետությունը գնա ստուգայցերի՝ մարդիկ թեստավորվա՞ծ են, պատվաստվա՞ծ են, թե՞ ոչ՝ չի կարող մտնել տնտեսվարողի մոտ և ում բռնել, հարցնել՝ թեստավորվա՞ծ է, թե՞ չէ, նա պետք է պահանջի գրանցված աշխատողների ցանկ։ Հիմա այս մեխանիզմով պետությունը ոնց որ ստիպի գործատուին, որ աշխատողներին չգրանցի կամ գրացվածներին հանի, որպեսզի ազատվի այդ պրոբլեմից։ Մենք առաջարկում ենք հետևյալ մեխանիզմը․ գործատուն վճարում է աշխատողի թեստի գումարը, պետությունը գործատուին փոխանցում է աշխատողի եկամտահարկից, այսինքն, մի կողմից վերանում է աշխատողների չգրանցման այդ մեխանիզմը, մյուս կողմից՝ աշխատողի համար շատ ավելի հաճելի կլինի, որովհետև արդեն ինքը չի վճարի այդ գումարն իր գրպանից, գործատուին էլ փոխհատուցում են հարկի տեսքով․ բավարարում է պահանջը բոլոր երեք կողմերին»,-Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամներին կառավարությունում ասել են, որ երբ առաջարկի փաթեթը ներկայացնեն՝ մեկ ամիս ժամկետում պետք է քննվի։ Բայց նրանց հուսադրել է այն հանգամանքը, որ առաջարկը հավանության է արժանացել վարչապետի վերլուծաբանների կողմից և նրանք խոստացել են առաջարկը շատ արագ փոխանցել տարբեր նախարարություններ՝ կարծիքի համար։

«Հիմա եթե առաջարկը պետության կողմի ընդունվի՝ կնշանակի, որ պետությունն իր քայլերի մեջ անկեղծ է՝ անկեղծորեն ուզում է համավարակը վերացնել, աշխատողի առողջական խնդիրները լուծել, գործատուին էլ չնեղացնի՝ փոխհատուցի։ Եթե չի ընդունվում առաջարկը, մի տեսակ ստացվում է, որ ամեն ինչը կեղծ է»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամներն օրեր առաջ փորձել էին ՀՀ կառավարության շենքում հանդիպել նաև Առողջապահության նախարար Ավանեսյանին և ներկայացնել իրենց պահանջը՝ եթե ՊՇՌ թեստ հանձնելը պարտադիր է, ապա դրա գումարը պետք է վճարի պետությունը, բայց նախարարն այդպես էլ չէր ընդունել նրանց։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/zDvzSRcw1BI

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Սուրբ Ծննդեան առթիւ քաղաքական պաշտօնատ

Կազմակերպութեամբ Լաւալի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ին

09 Հունվար 2026
Ինչո՞ւ Հայ Մնալ

Գաղտնիք մը չէ այլեւս, այլ հանրայայտ իրողութիւն մըն է, որ արտասահմանի մեր բազմա

09 Հունվար 2026
Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացե

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշ

09 Հունվար 2026
Հալեպում վիճակը սարսափելի է

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում

08 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company