ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Հանդիպում Ունեցաւ Շուէտի Դեսպանատան Առաջին Քարտուղարին Հետ

15 Հոկտեմբեր 2021

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն Վահրամ Էմմիեան եւ Ցոլեր Թալաթինեան երէկ արցախեան Բ. պատերազմի Ա. ամեակին առիթով Լիբանանի մէջ օտարերկրեայ դեսպանատուներու հետ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինին ձեռնարկած հաղորդակցութիւններու շարքի ծիրին մէջ հանդիպում ունեցան Լիբանանի մէջ Շուէտի դեսպանատան առաջին քարտուղար Եոհան Սիկրոթի հետ:

Լիբանանի Հայ դատի մարմինի անդամները շուէտացի դիւանագէտին յայտնեցին, որ Արցախի հարցը կը նկատեն չլուծուած եւ զայն լուծելու միակ ընդունելի միջոցը կը նկատեն ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահութեան ձեւաչափը, որ միջազգային լիազօրութիւն ունեցող միակ ձեւաչափն է, ուստի այդ բացառիկ իրաւունքի տէր մարմինէն դուրս եւ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը չյարգող որեւէ լուծում չի կրնար Արցախի հարցին մնայուն ու արդար լուծում ապահովել, ուստի եւ շրջանին մէջ խաղաղութիւն ու կայունութիւն ապահովել: Լիբանանի Հայ դատի մարմինը աւելցուց, որ Թուրքիան եւ Ազրպէյճանը Արցախի Հանրապետութեան դէմ յարձակում շղթայազերծելով խախտեցին Հելսինքիի վերջնական հռչակագիրի սկզբունքները, ինչպէս նաեւ խախտեցին ՄԱԿ-ի ուխտը, որ ՄԱԿ-ի անդամ որեւէ երկրի կ՛արգիլէ ուժ կիրարկել «որեւէ երկր»-ի հողային ամբողջականութեան եւ քաղաքական անկախութեան դէմ:

Լիբանանի Հայ դատի մարմինը նաեւ ուշադրութեան հրաւիրեց Արցախի բռնագրաւեալ տարածքներուն մէջ մշակութային ցեղասպանութեան վրայ` նշելով, որ ատիկա կը գործուի երկու ճամբով` մշակութային ժառանգութեան քանդումով կամ այդ ժառանգութեան պատկանելիութեան խեղաթիւրումով: Մարմինը նաեւ իր մտահոգութիւնը յայտնեց Ազրպէյճանի մօտ պահուող հայ պատերազմական գերիներուն նկատմամբ` նշելով, որ բազմաթիւ վկայութիւններու, ներառեալ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններու վկայութեամբ անոնք չարչարանքի կ՛ենթարկուին` աւելցնելով, որ հայ գերիներու պարագան գերիներու վերաբերեալ ժընեւեան ուխտի յստակ խախտում մըն է:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նշեց, որ միջազգային ընտանիքը պէտք է ճնշում բանեցնէ Ազրպէյճանի վրայ, որպէսզի դադրեցնէ մշակութային ցեղասպանութիւնը եւ անյապաղ ու առանց նախապայմանի ազատ արձակէ հայ գերիները: Մարմինը նաեւ ընդգծեց միջազգային ընտանիքին կողմէ Արցախի ժողովուրդին մարդասիրական օժանդակութեան տրամադրման կարեւորութիւնը:

Շուէտի դեսպանատան առաջին քարտուղար Ժոհան Սիկրոթ յայտնեց, որ իր երկիրը կ՛աջակցի ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ձեւաչափին, որ երկար ատենէ ի վեր կ՛աշխատի խաղաղութեան հաստատման եւ տագնապի միջազգային օրէնքի համահունչ լուծման համար` աւելցնելով, որ իր երկիրը կը քաջալերէ պատերազմական ոճիրներու շուրջ հետաքննութեան կատարումը:

Հանդիպումի աւարտին, ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանի մէջ Շուէտի դեսպան Անն Տիսմորին ուղղուած նամակ մը յանձնեց շուէտացի դիւանագէտին, որ յայտնեց, թէ հանդիպումին մանրամասնութիւններն ու նամակին բովանդակութիւնը դեսպանատան կողմէ պիտի սերտուին, ապա պիտի ուղարկուին Սթոքհոլմ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company