ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

2022 թվականի ընթացքում պետական բյուջեից պետք է մեկ միլիարդ դոլար հատկացվի՝ պետբյուջեի մոտ 23 տոկոսը պետական պարտքը սպասարկելու համար. Սուրեն Պարսյան

15 Հոկտեմբեր 2021

Հայաստանի Կենտրոնական Բանկը առաջին անգամ վարկանիշ է ստացել Standarts & Poors վարկանիշային կազմակերպությունից։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ վարկային վարկանիշ տվող բազմաթիվ և տեղական նշանակության ընկերություններ կան, որոնց վարկանիշների հիման վրա օրինակ Համաշխարհային բանկը, միջազգային այլ կազմակերպություններ վարկավորում են այս կամ այն երկիրը կամ տոկոսադրույքն են որոշում այս կամ այն երկրի համար։

«Այսինքն դա որոշակի ազդեցություն ունի, բայց դա վերջնական որևէ խնդիր չի լուծում, այսպես ասած խորհրդատվական բնույթ ունի այդ վարկանիշավորումը։ Միջազգային փորձում կան բազմաթիվ օրինակներ, երբ օրինակ այս կամ այն երկրի վարկանիշը բավականին ցածր է, քանի որ նրա պետական պարտքի հարաբերակցությունը կազմում է 300 տոկոս, 200 տոկոս, բայց այդ երկրին վարկ են տրամադրում, քանի որ քաղաքական որոշում կա և միջազգային կազմակերպությունը պետք է օգնի այս երկրին օրինակի համար։ Այսինքն, սա միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցումներից է։ Բնականաբար կարևոր է, որ Հայաստանն ունենա բարձր վարկանիշ, բայց եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանն այս տարվա ութ ամիսների ընթացքում մոտ մեկ միլիարդ դոլարով ավելացրել է պետական պարտքը և ըստ էության այդ պարտքի մի մասը կամ մեծ մասն ուղղակի պահեստավորել է, ստացվում է մի իրավիճակ, երբ մենք գումար ենք վերցրել պարտքով, այդ գումարի տոկոսները պետք է վճարենք, բայց այդ գումարը չենք օգտագործել մինչև հիմա։ Միջազգային կազմակերպությունները բնականաբար ողջունում են, որ օրինակ Հայաստանի արտարժույթային պահուստները մեծ լինեն՝ դա ֆինանսական կայունություն է տալիս»,-ասաց Պարսյանը։

Սակայն, տնտեսագետը նշեց, որ որպես քաղաքացիներ, մեզ համար կարևոր է, որ այդ գումարը պահեստավորվելու փոխարեն ծախսվի, որպեսզի արդյունք տա։ «Որ կարողանանք այդ պարտքը նաև հետագայում սպասարկել։ Հաջորդ տարի՝ 2022 թվականի ընթացքում պետական բյուջեից պետք է մեկ միլիարդ դոլար հատկացվի պետական պարտքի սպասարկման համար՝ պետբյուջեի մոտ 23 տոկոսը պետք է տանք՝ պետական պարտք սպասարկելու համար։ Հաջորդ տարի 1.1, 1.2, 2025-ին 1.4 միլիարդ ենք վճարելու՝ մեր տնտեսությունը պետք է արագ աճի, որպեսզի կարողանանք սպասարկել այս պետական պարտքը։ Բնականաբար Հայաստանի պարտքային բեռը ճգնաժամային կամ խիստ վտանգային, սահմանային վիճակում չէ, բայց այս տեմպերով շարունակելու դեպքում մենք հետագայում լուրջ խնդիրներ ենք ունենալու»,-եզրափակեց տնտեսագետը։

Հայկա Ալոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company