ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը անարդարության դրսևորումներ են հայության նկատմամբ․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

19 Հոկտեմբեր 2021

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովում

Գերաշնորհ Սրբազան հայրեր, գիտաժողովի կազմակերպիչ յանձնախումբի յարգելի անդամներ, յարգարժան զեկուցողներ, պատուարժան հիւրեր եւ սիրելի մասնակիցներ,

Քեմալա-բոլշեւիկեան փոխհամաձայնեցուած ռազմաքաղաքական համագործակցության հետեւանք հանդիսացող Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի եւ անոր ածանցեալ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներու կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չեզոքացման փորձ։ Կարսի փաստաթուղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերուն, քանի որ անորմով պայմանաւորուած է ներկայի հայ-թրքական սահմանը։ Ակնյայտ իրողութիւն է, որ այդ պայմանագրերը անարդարութեան դրսևեւորումներ են հայութեան նկատմամբ. սակայն, հիմնախնդիրը ո՛չ այնքան այդ անարդարութեան մասին վերահաստատում ընելն է, որքան նոր անարդարութիւններէ խուսափելու ելքեր որոնելը:

Միջազգային իրաւունքի տեսանկիւնէն թէ’ Մոսկուայի, թէ’ Կարսի պայմանագրերը անօրինական գործարքներ են եւ չեն կարող իրաւական ուժ ունենալ: Զանոնք կնքող կողմերէն և ոչ մէկը այդ օրերուն կը հանդիսար միջազգային իրաւունքի ենթակայ։

Անշուշտ այդ պայմանագրերը պատմագիտականէ անդին քաղաքական հետաքրքրութիւն կը ներկայացնեն: Հնարաւոր սխալներէ խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար, այնուամենայնիւ կարևոր են այդ պայմանագիրներու գիտական քննարկումները: Անհրաժեշտ է անոնցմէ բխող առաջարկները ներկայացնել թէ՛ քաղաքական դաշտին եւ թէ՛ հասարակութեան: Այլ կերպ ըսած՝ այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակութենէն աւելի գիտական, գործնական եւ քաղաքական նշանակութիւններ պիտի ունենայ:

Բնականաբար 100 տարի անց այս պայմանագրերը իրենց ամբողջ էութեամբ կը մտատանջեն հայ ժողովուրդը եւ անոր բարեկամները: Տարածաշրջանին մէջ այսօրուայ աշխարհաքաղաքական զարգացումները բազմաթիւ նմանութիւններ ունին 100 տարի առաջ եղած իրավիճակին հետ: Այս հանգամանքն ալ նաեւ կը ստիպէ վերաքննել այդ օրերուն տեղի ունեցածը:

Պէտք չէ մտահան ընել նաեւ, որ ուղղակի կապ կայ այս պայմանագիրներու վերանայման հարցին և Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ անժամանցելի իրաւունքներու վերականգման միջև: Այս պայմանագրերու իրաւականութեան, անոնց վերանայման հնարաւորութիւններուն, անոնցմէ բխող հետեւանքներուն եւ հարցերուն պատասխանն է, որ կ՚ակնկալենք ստանալ նաև այս գիտաժողովէն:

Անշուշտ, մեր պատմագիտական միտքը անդրադարձած է այս իրողութեան, նաև քաղաքական շահարկումներ եւ անդրադարձեր ալ եղած են: Այս պայմանագրերը վերլուծումներու ենթարկուած են է թէ’ Հայաստանի եւ թէ’ սփիւռքի մէջ: Սակայն մենք կը կարծենք, որ տակաւին քննարկումներու տեղ կայ: Թերևս այս առումով իսկ կարևոր էր նաև Հայաստանէն դուրս մասնագէտներու ներգրաւումը: Գիտաժողովի մասնակիցներու կազմը՝ ներկայացուցչական է և պատկառելի, ինչ որ յոյս կը ներշնչէ, որ այս բարձրորակ գիտաժողովը իր աւարտին հետաքրքիր և օգտակար եզրակացութիւններու պիտի հանգի:

Սիրելի ներկաներ,

Հայաստանի անկախ հանրապետութեան վերընձիւղման նախորդող հարիւրամեակի ընթացքին հայ ժողովուրդը անցած է արհաւիրքներէ, ճաշակած՝ աննկարագրելի դառնութիւններ, բայց միշտ ալ վերագտած է իր գոյատեւելու, պայքարելու վճռակամութիւնը: Այսօր ալ, Արցախեան երկրորդ պատերազմի աղէտէն մէկ տարի անց
Համահայկական ցնցումի եւ յուսալքութեան ալիքը դեռ կը յամենայ. Վստահ ենք, սակայն, որ այդ ընկճուած վիճակը շուտով կը դադարի եւ մենք կը դիմենք ապագային՝ վերականգնելու եւ նոր յաղթանակներ կերտելու յանձնառութեամբ:

Մեր Խորին շնորհակալութիւնները հայրենի ու տարբեր երկիրներէ ժամանած ականաւոր զեկուցաբերներուն, մասնակիցներուն եւ հիւրերուն, որոնք ընդառաջելով մեր հրաւէրին այսօր համակողմանի քննարկման պիտի ենթարկեն այս պայմանագրերու ազդեցութիւնը Հայաստանի ու տարածաշրջանի ճակատագրին վրայ եւ պատմութեան դասերէն մեկնած կատարեն արժեւորումներ ու ներկայացնեն հաւանական հեռանկարներ:

Շնորհակալութիւն եւ յաջողութիւն՝

Յակոբ Տէր Խաչատուրեան
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ
Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի նախագահ

2021 հոկտեմբեր 19

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

https://youtu.be/GfWuG8Phzog

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company