ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է աջակցել, որ ռուսական կապիտալը գա Հայաստան. Սուրեն Պարսյանը` մետրոյի նոր կայարանի մասին

19 Հոկտեմբեր 2021

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության նախագծին, որն առնչվում է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը։

Սուրեն Պարսյանը կարծում է, որ «Մետրոգիպրոտրանս» ընկերության մուտքը Երևանի մետրոպոլիտենի նախագիծ պետք է ողջունել ու հնարավորինս աջակցել, որ ռուսական փորձառությունը և կապիտալը գա Հայաստան։

«Հայաստանը ռուսական ընկերությունների հետ աշխատելու երկար տարիների փորձառություն ունի, և մի շարք խոշոր շինություններ կառուցվել են հայ–ռուսական համատեղ կազմակերպությունների միջոցով, միասին աշխատել են տարբեր նախագծային ինստիտուտներ։ Երևանի մետրոպոլիտենին առնչվող նման ծրագրերը շատ քիչ են, և խորհրդային ժամանակաշրջանից հետո համատեղ հայ–ռուսական խոշորագույն նախագծեր չեն եղել, ուստի տվյալ ծրագիրը կարող է ըստ էության նպաստել հին ավանդույթները վերականգնելուն` հաշվի առնելով նշված ընկերության 30 տարվա փորձը»,–Sputnik Արմենիային ասաց տնտեսագետը։

Պարսյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը նախատեսում է մեկուկես տարվա ընթացքում նախագիծ պատրաստել Աջափնյակի մետրոկայարանի կառուցման մասով, և այդ ծրագիրն ունի մի քանի տարբերակ։ Ըստ այդմ` հայկական կողմն առաջարկել է Հրազդան գետի վրայով միայն մետրոյի կամուրջի կառուցում, մինչդեռ ռուսական ընկերությունը պատրաստ է կառուցել երկհարկանի կամուրջ և՛ մեքենաների, և՛ գնացքների համար։

«Նախագծի իրականացումը կբեռնաթափի տրանսպորտային ուղևորահոսքը` հաշվի առնելով, որ վերջին տարիներին Հրազդան գետի երկայնքով կառուցապատումը բավականին ակտիվացել է, որտեղ կան նոր շենքեր ու շինություններ։ Բացի այդ, Աջափնյակի մետրոկայարանին կից նախատեսվում է կառուցել բավականին մեծ առևտրի կենտրոն, որը կունենա տնտեսական մեծ ազդեցություն այդ հանգույցում, հետևաբար նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ, գործնական միջավայր, ՀՀ կառավարությունը պետք է փորձի արագ հնարավոր բոլոր խոչընդոտները վերացնել և պատասխան փոխանցել ռուսական ընկերությանը, որպեսզի գործընթացը մեկնարկի»,– նշեց տնտեսագետը։

Ըստ Պարսյանի` վերջին շրջանում շինարարության ծավալների նվազումը և 2020 թվականի ճգնաժամը մեզ պարտադրում են, որ նման խոշոր նախագծերն օր առաջ իրականացնենք, ինչը թույլ կտա լրացուցիչ ներդրումներ ներգրավել մեր տնտեսության մեջ, խթանել շինարարության ոլորտը, որն իր հերթին լոկոմոտիվ կդառնա մյուս բնագավառների համար, այսինքն` ռուսական ընկերության նախագծի իրականացումը մեզ կբերի բազմակի օգուտներ։ Տնտեսագետի պնդմամբ` նմանօրինակ մի քանի խոշոր նախագծերի շնորհիվ Հայաստանը կկարողանա տարեկան 7 տոկոսանոց տնտեսական աճ գեներացնել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company