ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Բենզինի գնիջեցում առաջիկայում չի լինի, գնաճ` նույնպես. Թադևոս Ավետիսյանը՝ վառելիքի գնի բարձրացման պատճառների մասին

02 Նոյեմբեր 2021

Վառելիքի շուկայում ամբողջ աշխարհում կա որոշակի գնաճ, դա պայմանավորված է համաշխարհային տնտեսության ակտիվությանբ և պահանջարկի աճով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում բենզինի գնի կտրուկ բարձրացմանը և դրա պատճառներին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Վերջինս, սակայն, Հայաստանում բենզինի գնի բարձրացումը միայն դրանով պայմանավորելը սխալ համարեց։

«Մեր երկրի շուկան բավականին փոքր է և շարունակվում է այն մտահոգիչ երևույթը, երբ գները միջազգային շուկայում բարձրանում են, մեզ մոտ ավելի բարձր տեմպով է աճում բենզինի գինը, քան միջազգային շուկայում, բայց երբ նվազում են գները, որոշակի ժամանակահատված հետո ենք տեսնում նվազման արդյունքը։ Սա նվազման դեպքում բացատրվում է նրանով, որ ունենք թանկ գնած բենզին, և էժանը վաճառելու համար ժամանակ է պետք։ Այս դեպքում հարց է առաջանում, էժան գնված բենզինը, որ միջազգային շուկայում թանկացավ, ինչո՞ւ է մեզ մոտ այդ խմբաքանակը ավելի թանկ վաճառվում։ Սրա պատասխանը շատ պարզ է, շուկան փոքր է, մենաշնորհացման աստիճանը բարձր և պետական մարմինները ողջ ծավալով և արդյունավետ ձևով չեն վերահսկում մենաշնորհացման բարձր աստիճան ունեցող շուկաները։

Հասկացանք` միջազգային շուկայում գները բարձրանում են, բայց դա բավարար չէ ասելու, որ գնաճը ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկաներում գների բարձրացմամբ։ Պետական մարմինը այս գնաճային ֆոնին պետք է ամենօրյա ռեժիմով հետևի պրոցեսներին և եթե կան գնաճի թեկուզ փոքր օրենսդրական խախտումներ, պետք է արագ արձագանքի։ Տնտեսվարող սուբյեկտները պետք է հստակ հասկանան, որ պետությունը իր կարգավորիչ գործառույթը անում է, որ մենք էլ իրենց գերշահույթները ապահովելու համար լրացուցիչ չվճարենք։

Մեղքը միջազգային շուկաների վրա բարդելը և փաստաբանություն անելը արդյունավետ չի կարող լինել։ Այն սպասումները, որ այս իշխանությունները առաջացրել էին, որ շուկան կազատականացվի, ինչպես մնացածը խոստումները, չիրականացվեց։ Ընդամենը անուններ, բիզնեսի ներկայացուցիչներ և շահույթի բաշխում փոխվեց շուկայում։ Բուն սպառողը և հանրությունը դրանից ոչինչ չի շահում»,-ասաց նա։

Հարցին` գնաճը մեղմելու ինչ զսպող օղակներ կան, Ավետիսյանը նշեց, որ առաջինը ՏՄՊՊՀՆ է, կարճաժամկետ էֆեկտ ունենալու համար։ Այն պետք է ողջ ծավալով և արդյունավետությամբ իր գործառույթը անի, ոչ թե «դառնա ներկրողների փաստաբանը»։

«Երկրորդ` եթե ուզում ենք երկարաժամկետում ունենալ շուկայական էֆեկտ, պետք է շուկան ազատականացվի։ Դա անել ոչ թե խոսքերով, ամպագոռգոռ, մանիպուլյացիոն ելույթներով, այլ պետք է պայմաններ ստեղծվի, որ ավելի շատ տնտեսվարող սուբյեկտներ իրապես մասնակցեն ներմուծմանը և արդյունքում մրցակցությունը կբերի գնաճային զսպումների։ Մեր հարկերից պետական մարմին աշխատավարձ ենք տալիս, որ իր հակամենաշնորհային գործառույթները բավարար չափով իրականացնի»,-ասաց նա։

Այն հարցին` առաջիկայում հնարավոր է որոշակի գնիջեցում նկատվի, տնտեսագետը պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ։ Միջազգային շուկայում քովիդով պայմանավորված սահմանափակումների ֆոնին գուցե պահանջարկի նվազում լինի և որոշակի գնիջեցում նկատվի, բայց մենք դա չենք տեսնի»։

Տնտեսագետը ընդգծեց, որ նոր գնաճ դժվար թե նկատվի։

«Միջազգային շուկաներում դժվար նոր գնաճ լինի, որովհետև հասել են պահանջարկի պիկին, այստեղ կնկատվի կայունություն։ Քովիդի հետ կապված կլինի պահանջարկի նվազում, իսկ գների բարձրացմանը բերող հիմնական գործոնը հենց պահանջարկն է։ Եթե պահանջարկը նվազի, գնաճ չի լինի, ընդհակառակը` կարող է գնանկում լինել, բայց մենք դա դժվար թե տեսնենք»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company