ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Նոյեմբերի 8-ի հանրահավաքի նպատակն է կանխել Հայաստանի թրքացումը. սա համահայկական դիմադրության մեկնարկն է. Գեղամ Մանուկյան

05 Նոյեմբեր 2021

«Հայաստան» դաշինքի նախատեսած նոյեմբերի 8-ի հանրահավաքը վաղուց էր որոշված՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ին լրանում էր կապիտուլյացիոն հայտարարության, պատերազմի ձախորդ ավարտի մեկ տարին: Անհրաժեշտ է հանրային համախմբում, հանրային զորաշարժ, հանրային դիմադրության ևս նոր մեկնարկ հետագա ցանկացած նման զիջման բացառման համար:

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասնում է.

«Այդ օրը նախ փորձ է ցույց տալու այն հանրային անհանգստությունը, հանրային ընդվզումը, որը կա վերջին մեկ տարվա ընթացքում՝ իշխանության շարունակվող, իրարահաջորդ պարտվողական գործողությունների ամեն քայլափոխի զիջումի, հակառակորդի հետ հավասար անկարողության դեմ: Այդ հանրահավաքը նաև փորձ է մեր ամեն մի հայրենակցի մղել մաս դառնալ այն համազգային դիմադրությանը, որի շնորհիվ կարող է համահայկական դիամդրական շարժումով արգելակվել Հայասատանի թուրքացումը, Հայաստանի ինքնիշխանության անկումը, Արցախի Հանրապետության մեկուսացումը, որին ականատես ենք լինում անցնող ամիսներին, երբ Արցախի Հանրապետությունը, որպես գործոն, դուրս է մնում հայ քաղաքական կյանքից»,-ասում է Մանուկյանը և ընգծում, որ պետք է ուշադրությունը սևեռել Արցախի հայաթափման վտանգի վրա, որովհետև միայն հայով ապրող Արցախն է, որ գրավականն է նրա ամրության, ցավոք սրտի, շատ կոտրված, բայց գործող ինքնապաշտպանության, և այդ կարմիր գծերն են, որ սահմանվելու են նոյեմբերի 8-ին: Սա ուղղակի լինելու է համազգային համախմբման ևս մեկ փորձ:

Գեղամ Մանուկյանը նշում է, որ չպետք է անտեսել այն հսկայական հայրենակիցների բանակը, որը խաբվեց և հավատաց սին խոստումներին, իսկ այն անհանգիստ,100 հազարավոր մեր հայրենակիցները, որոնք կան և կային դեռ ամիսներ առաջ այս 3 տարվա ընթացքում շատացան:

«Անցող ամիսներին և այս ամիսներին շատ ավելի զորավոր դարձավ, որովհետև մարդիկ հասկանում են, որ չկա որևէ իրական կառավարում երկրում, կա միայն պարտություն, նահանջ, կան միայն անկարող ղեկավարման արդյունքում սոցիալական, տնտեսական ահռելի մեծ վտանգներ, կա սահմանների անպաշտպանություն, երբ թշնամին ամիսներով մեր երկրի տարածքում է, իսկ այս իշխանությունը անկարող է դրան դիամագրավել:

Այս ամենի հանգուցալուծումը իշխանության հեռացումն է, և այդ հարցը մեր օրակարգում երբեք չի բացակայել, այսքան ժամանակ տարբեր կերպ է դրսևորվել, և նոյեմբերի 8-ի պահանջը նաև նոր զինակիցներ հավաքելն է, ճիշտ է, այս հավաքը «Հայաստան» դաշինքն է նախաձեռնել, բայց սա համահայկական դիմադրության մեկնարկ է»,-ամփոփելով խոսքը Գեղամ Մանուկյանը հավելեց, որ այդ օրը ոչ միայն Երևանում է լինելու դիմադրության հանրահավաք, այլ աշխարհի տարբեր անկյուններում նման բողոքի գործողություներ ևս նախատեսվում են:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company