ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Թուրք-իրանական շահերի բախումը Սյունիքում

18 Նոյեմբեր 2021

Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունները կարևոր տեղ են գրավում Իրանի և Թուրքիայի հարավկովկասյան տարածաշրջանային քաղաքականության մեջ: ԻԻՀ-ն կարևորում է նրանց հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը, մասնավորապես, հաշվի առնելով այդ երկրների աշխարհագրական դիրքը, որը հնարավորություն է տալիս ցամաքային կապ ապահովելու Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Եվրոպայի հետ: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունները` Իրանի Իսլամական Հանրապետությունը այդ երկրներին վերաբերում է որպես իր անվտանգային և տնտեսական լծակները համալրող գործոնների:

Թուրքիան այն երկրներից էր, որոնք Խորհրդային Միության փլուզման շրջանից փորձեցին էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասի տարածաշրջանին և առանցքային դերակատարում ունենալ այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություններում: Հարավային Կովկասի երկրների դիրքը Սև և Կասպից ծովերի ավազանների միջև այս շրջանը կրկնակի արժեքավոր է դարձնում Թուրքիայի համար: Եվ զարմանալի չէ, որ և´ Թուրքիան, և´ Իրանը ամեն կերպ հավակնում են գերիշխող դեր ունենալու Հարավային Կովկասում ընթացող իրադարձություններում, որով կբարձրացնեն իրենց պետությունների գլոբալ և տարածաշրջանային դերն ու վարկանիշը: Այս առումով նրանց համար ռազմավարական կարևոր կետ դարձավ նաև Լեռնային Ղարաբաղը, իսկ այսօր` Սյունիքի մարզը:

Վերջիններիս որդեգրած քաղաքականությունն առավել բացահայտ դրսևորվեց ինչպես Արցախյան առաջին պատերազմի տարիներին, այնպես էլ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի օրերին: Եթե 90-ականներին Իրանն ավելի ակտիվ ու գործուն ջանքեր էր գործադրում պատերազմի դադարեցման ու հրադադարի կնքման հարցում, ապա 2020 թ. բավականին չեզոք և երբեմն նույնիսկ իրարամերժ հայտարարություններ էր հնչեցնում՝ վերջնականապես չբացահայտելով, թե պատերազմող կողմերից որին է աջակցելու: Նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որն Արցախյան և´ առաջին, և´ երկրորդ պատերազմների օրերին ռազմական և նյութական բացահայտ օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին` այդպիսով կարևոր դերակատարում ունենալով պատերազմում Ադրբեջանի հավանական հաղթանակում:

Չնայած հրադադարի կնքմանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, և կարելի է ասել, որ այն պատկանում է մշտապես շարունակվող հակամարտությունների շարքին: Սա այն խնդիրներից է, որոնք հանգեցնում են դրանցում ներքաշված և դրանցից օգուտներ քաղել փորձող գերտերությունների (տվյալ դեպքում` Իրան, Թուրքիա, ԱՄՆ, ՌԴ, Իսրայել) հարաբերություններում լարվածության աճին: Սրա վառ ապացույցը դարձավ 2021 թ. սեպտեմբերին Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրումը, որի պատրվակով ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում և մաքսատուրք են գանձում նաև իրանցի վարորդներից: Միջադեպերից մեկի ժամանակ անգամ իրանցի երկու վարորդներ ձերբակալվել էին, որոնք ազատ են արձակվել միայն վերջերս :

Սրան ի պատասխան` հոկտեմբերի 1-ից Իրանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Նախիջևանի սահմանի մոտ, մեկնարկել են «Խայբերի նվաճողները» կոչվող զորավարժությունները, որոնց ընթացքում կիրառվեցին և փորձարկվեցին մի շարք զրահատանկային զինատեսակներ, հրետանի և անօդաչուներ: Վերջիններս օգտագործվեցին հետախուզական նպատակներով :

Հետաքրքիր էր նաև զորավարժությունների համար ընտրված անունը: Խայբեր ամրոցում դեռևս Մոհամմադ մարգարեի օրոք պատերազմ էր տեղի ունեցել մուսուլմանների և հրեաների միջև: Ըստ մուսուլմանների՝ Խայբեր ամրոցի վրա հարձակման պատճառն այն էր, որ այնտեղից հրեաները Մեքքայի բնակիչներին տրամադրում էին մահմեդականների դեմ:

Սյունիքում՝ Ադրբեջանի հետ սահմանի հարևանությամբ անցկացվող զորավարժությունները դժգոհություն են առաջ բերել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների շրջանում, մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ դա կապված է Ադրբեջանում Իսրայելի ներկայության հետ, և փորձ է արվել հակազդելու իսրայելական սպառնալիքին:

ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ յուրաքանչյուր ուսումնական դասընթացի ավարտին, երբ որևէ հատուկ ձեռքբերում ունենան, Իրանը կանցկացնի զինատեսակների և նոր կիրառվող զենքերի փորձարկում: Այս դեպքում իրանական կողմի «հատուկ ձեռքբերում»-ը ներքին արտադրության անօդաչու թռչող սարքերն էին :

Սրան զուգահեռ` Նախիջևանի սահմանային հատվածում «Անխախտ եղբայրություն» կոչվող համատեղ զորավարժություններ սկսեցին նաև Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունները, և սա այն դեպքում, երբ Իրանում դեռևս չէր մարել զայրույթը կողմերի նախորդ զորավարժության համար, որին մասնակցում էր նաև Պակիստանը:

Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող նման ձևաչափով զորավարժությունները Սյունիքին սահմանակից հատվածներում, չնայած առերևույթ որևէ քաղաքական նպատակ չեն հետապնդում և միտված են նորաստեղծ տեխնիկայի փորձարկումներին ու զորքերին ռազմական պատրաստվածության բերելուն, իրականում ունեն նաև քողարկված քաղաքական ենթատեքստեր, որոնցով կողմերն ուզում են միմյանց հասկացնել իրար հետ ռազմական բախման գնալու բոլոր հնարավոր սպառնալիքների մասին: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի փակումը, որով ադրբեջանցիները խոչընդոտում են իրանական բեռնատարների մուտքը Հայաստան, իրականում լուրջ մարտահրավեր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար, քանի որ դրա նպատակը ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ դնելն է, այլև Իրանի տարածաշրջանային ազդեցությունն ու դերը նվազեցնելը։ Ընդ որում, Իրանի հյուսիսային շրջաններում առկա լարվածությունը, հնարավոր է, որ տարածվի նաև Կասպից ծովի ավազանում, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Թուրքիային:

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր բուֆերային գոտի, որը հնարավորություն է տալիս կանխելու Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները: Վերջինս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմամբ կկարողանա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ, ինչն էլ նրա պանթյուրքական ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Չմոռանանք նաև պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահի այն հայտարարությունը, որ Սյունիքը ևս Ադրբեջանի պատմական տարածք է, որն էլ ավելի հստակեցրեց նրանց պլանները այս շրջանի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ 2020 թ. պատերազմի հրադադարի պայմանագրի միակ կետը, որը սպառնում է հենց Իրանին, Բաքու-Անկարա ուղիղ կապի ստեղծումն է, ինչը հնարավոր է միայն «Զանգեզուրի միջանցքի» տրամադրմամբ: Չնայած այս միջանցքի բնույթը դեռ պարզ չէ, ասվում է, որ Բաքու-Անկարա դաշինքի նվազագույն նպատակը քաղաքացիների տեղաշարժի, ապրանքների տարանցման և վերջապես էներգիայի ու էլեկտրահաղորդման գծերի հատման միջանցք ստեղծելն է: Բայց, հակաիրանական մոտեցման համաձայն, «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա գազի տարանցումն արդեն կիրականանա առանց Իրանի, և դա ևս իր հերթին կնվազեցնի Ադրբեջանի վրա իրանական ազդեցության տնտեսական և լոգիստիկ կարևոր լծակների թիվը: Նման սցենարի կյանքի կոչման դեպքում շատ հնարավոր է, որ իր տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակությունն ամբողջությամբ կորցնի նաև Իրան-Թուրքիա գազատարը: Թուրքիան կդադարեցնի իրանական գազատարի շահագործումը կամ Իրանից գազի գնման ծավալը կհասցնի հնարավոր նվազագույնի` փոխարենը ապահովելով գազի մատակարարում Ռուսաստանից և Ադրբեջանի Հանրապետությունից։

Իրանի և Հայաստանի միջև 21 կիլոմետրանոց սահմանագծի վերացմամբ, որը հնարավոր է միայն թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Սյունիքի բռնազավթմամբ, կբարդանա նաև Իրանի աշխարհաքաղաքական դրությունը Հարավային Կովկասում: Հաշվի առնելով Թուրքիայի նկրտումները Կասպից ծովի` նավթազազային պաշարներով հարուստ արևելյան և արևմտյան ափերի նկատմամբ, ինչպես նաև վերջին երեք տասնամյակներին Իսրայելի ազդեցությունը Ադրբեջանի Հանրապետությունում, որը նաև ռազմական մեծ ծավալներ ունի (ինչն առավել ցայտուն դրսևորվեց 2020 թ. արցախյան պատերազմի օրերին), և Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններում ճգնաժամ ստեղծելու Միացյալ Նահանգների լուրջ ջանքերը` Իրանի սահմաններից հյուսիս աշխարհաքաղաքական զարգացումների վրա աչք փակելը պատճառ կդառնա Իրանի դերի նվազեցմանը տարածաշրջանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ռազմավարական գերակայություն ապահովել Թուրքիայի համար ինչպես Կասպից ծովի արևմտյան ափերին, այնպես էլ ողջ Հարավային Կովկասում: ԱՄՆ-ն ձգտում է թուլացնելու իր երկու թշնամիների՝ Իրանի և Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Կասպից ծովի արևմտյան եզրին` ընդլայնելով գաղտնի հարաբերություններն ադրբեջանական և հայկական հանրապետությունների հետ, լուծելով նրանց միջև առկա ռազմական հակամարտությունը` ժամանակավորապես զսպելով Ադրբեջանին և գայթակղելով Հայաստանին: Թեև ճշգրիտ վիճակագրություն չկա, սակայն բազմաթիվ զեկույցներ վկայում են իսրայելական վարչակարգի՝ հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում աճող ներկայության մասին, որը կենտրոնացած է «Գաբալայի ավիաբազայի» վրա: Այստեղ Իսրայելի անվտանգության ուժերի թիվը գնահատվում է 500-1000-ի սահմաններում, մյուս կողմից` վերջին տասնամյակում այս վարչակարգը զգալի ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետության և Իլհամ Ալիևի ընտանիքի վրա, քանի որ սիոնիստ առաջնորդները Ադրբեջանն անվանում էին «Իսրայելի Լիբանան» : Այս պարագայում Իսլամական Հանրապետությունը ստիպված է դիմակայել սահմանների անվտանգության երկարաժամկետ մարտահրավերներին և նվազեցնել դրանց ազդեցությունը տարածաշրջանում:

Պետք է նկատի ունենալ նաև, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը հասկանում են, որ Իրանը նշված շրջանների հարցում զիջումների չի գնա: Իրանի հյուսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձություններից ամերիկա-իսրայելական ներկայության հոտ է գալիս, և այստեղ նրանք Էրդողանին ու Ալիևին կցանկանան օգտագործել որպես խամաճիկների: Մյուս կողմից` սա խաղ չէ Իրանի համար, որը նա կարող է անտեսել:

Այսպիսով` շատ քիչ հավանական է, որ Բաքուն և Անկարան երկկողմ համատեղ զորավարժությունների միջոցով վտանգ ներկայացնեն Իրանի համար: Միաժամանակ երկու երկրներն Իրանի հետ այժմ ունեն դրական հարաբերություններ տնտեսական, առևտրային, դիվանագիտական, մշակութային և այլ հարթություններում և միշտ վայելել են Թեհրանի աջակցությունը: Իրանը կարող է ռազմական միջամտության դիմել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանան պատերազմական ճանապարհով խզել Իրանի և Հայաստանի միջև սահմանային կապը, և այս պարագայում Իրանն իր զորքերը կմտցնի Սյունիք միայն Հայաստանի Հանրապետության խնդրանքով: Սյունիքն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր կետ է, որով նա կանխում է պանթյուրքական էքսպանսիան: Եթե Արցախի պարագայում Իրանը կարող էր չեզոք մնալ և հարգել երկու երկրների ինքնիշխանությունը, որով փաստացի ընդունում էր Ադրբեջանի կողմից հայկական տարածքների զավթումը, ապա Սյունիքի պարագայում նա կորցնելու շատ բան ունի: Իզուր չէ, որ իրանական կողմից բազմիցս հայտարարվել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններն իրենց «կարմիր գիծն են», որոնք անցնելու հնարավորություն չեն տա Ադրբեջանին: Սա Իրանի համար աշխարհաքաղաքական, տնտեսական, նաև մշակութային արժեք ունեցող շրջան է, որի կորստի հետևանքները ծանրակշիռ կլինեն:

Իրանը կձգտի թույլ չտալու Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ներկայությունն իր հյուսիսարևմտյան սահմաններին` այդպիսով ապահովելով իր երկրի անվտանգությունը, ինչպես նաև ամրապնդելով իր դիրքերը Հարավային Կովկասում:

Նարե Գևորգյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից

«Դրօշակ» թիվ 11 (1660), նոյեմբեր 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company