ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Իրան-Ադրբեջան հարաբերություններում երրորդ ուժի գործոնը

18 Նոյեմբեր 2021

Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական, դիվանագիտական և նույնիսկ ռազմական լարվածության մակարդակը դեռևս չի նվազում, թեև որոշ վերլուծաբաններ վստահ են, որ ճգնաժամի գագաթնակետն ընդհանուր առմամբ հաղթահարված է։ Չնայած երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման միտումներին` Թեհրանի և Բաքվի միջև հակամարտության վերջնական կարգավորման մասին խոսելը, մեր կարծիքով, դեռ վաղ է։ Հատկապես հոկտեմբեր ամսին տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը բացահայտեց իրանա-ադրբեջանական հարաբերությունների մութ կողմերը և արտաքին ուժերին, որոնք այս կամ այն կերպ ազդում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման վրա: Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի և Իսրայելի մասին է, որոնք, օգտագործելով Ադրբեջանի նախագահի վրա իրենց ազդեցության լծակները, նրան ստիպում են հակադրվել Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Կարելի է փաստել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը վերաճել է միջազգային բարդ և վտանգավոր առճակատման՝ մի կողմից` Իրանի, Հայաստանի ու Ռուսաստանի և մյուս կողմից` Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի ու Պակիստանի մասնակցությամբ: Ըստ էության, Արցախյան պատերազմում հաղթանակը կարող է դառը հետևանքներ ունենալ Ադրբեջանի և նրա վարչակարգի համար: Թուրքիան և Իսրայելը նկատելիորեն ուժեղացրել են իրենց ազդեցությունը Ադրբեջանում՝ նպաստելով Արցախյան պատերազմում Բաքվի հաղթանակին, սակայն, մյուս կողմից, Իրանը մտադիր չէ համակերպվել դրա հետ՝ Թուրքիային համարելով իր մրցակիցը, իսկ Իսրայելին՝ ոխերիմ թշնամին։ Իրանը նաև չի ցանկանում, որ Ադրբեջանը, որին ատամները սեղմած շնորհավորել է Արցախյան պատերազմում հաղթանակի կապակցությամբ, իր առևտրային և ռազմավարական կարևոր գործընկեր Հայաստանի ցամաքային սահմանը կտրի Իրանից: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրության կտրուկ փոփոխությամբ, երբ Ռուսաստանը նույնպես ամրապնդել է իր դիրքերը, օրակարգ է մղվում Անդրկովկասում ռուսների և իրանցիների առավել սերտ փոխգործակցության հեռանկարը։ Բոլորի շահերից է բխում, որ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել տանդեմը չամրապնդվի Հարավային Կովկասում, իսկ թուրքական նավատորմն էլ՝ Կասպից ծովում։

Ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախ մեկնող իրանական բեռնատարների վարորդների ձերբակալումը առաջ էր բերել Իրանի զայրույթը և իրանական ղեկավարության կողմից որպես մարտահրավեր ընկալվել՝ դառնալով Իրան-Ադրբեջան խորքային խնդիրների սրման պատճառ։ Այդ պահից ի վեր Իրանը սկսեց խոսել ոչ միայն իր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի գործողությունների, այլև իր սահմաններին Իսրայելի ազդեցության աճի անթույլատրելիության մասին։ Բանն այն է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում իր ներկայությունն է փորձում հաստատել նաև Իսրայելը: Մասնավորապես, իսրայելական ընկերությունները նախատեսում են շինարարական աշխատանքներ սկսել Արցախի օկուպացված տարածքներում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերով` երկու երկրների միջև նախատեսվում է ականազերծման, ենթակառուցվածքների, խելացի քաղաքների ու գյուղերի կառուցման աշխատանքների շուրջ համագործակցություն :

Փաստն այն է, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ, նրանից զենք է գնում և իսրայելական ռազմական արտադրանքի երկրորդ ներկրողն է (առաջինը Հնդկաստանն է)։ Բացի այդ` իրանցիները կարծում են, որ Ադրբեջանում կարող են Իրանի դեմ Իսրայելի հետախուզական գործունեության օբյեկտներ լինել։ Իրանական կողմն անհանգստանում է, որ իր հյուսիսարևմտյան սահմանին կարող է թշնամու բազա ձևավորվել։ Իրանցի փորձագետները ժամանակին հայտարարում էին, որ 2018 թ. Բենիամին Նեթանյահուի բացահայտած իրանական միջուկային արխիվը գողացվել Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ Ադրբեջանի միջնորդությամբ ։ 44-օրյա պատերազմից հետո Թեհրանն արդեն մեղադրում է Ադրբեջանին պատերազմում իսրայելցի ռազմական մասնագետներ ներգրավելու մեջ։ Խոսքը, ըստ ամենայնի, իսրայելական էլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումների մասին է, որոնց ներկայությունը կարող էին արձանագրել Իրանի հատուկ ծառայությունները։ Իսկ այժմ, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարիի, «իսրայելական վստահված անձինք և ԻՊ զինյալները գտնվում են Ադրբեջանի տարածքում» ։

Փաստացի Իրանն ու Իսրայելը դանդաղ ընթացող զինված առճակատման մեջ են, ժամանակ առ ժամանակ միմյանց դեմ ուժային գործողություններ են ձեռնարկում, այդ թվում՝ հարձակումներ տանկերների և այլ նավերի վրա, գիտնականների (միջուկային ֆիզիկոսների) սպանություններ Իրանում և այլն։ Այժմ Ադրբեջանը նույնպես կարող է դառնալ նրանց առճակատման ասպարեզ։ Իրավիճակը հատկապես սրվում է Իսրայելում, որտեղ ակնկալում են Իրանին շեղել դեպի հյուսիս և Թուրքիայի հետ առճակատման մղել։ Հիանալի գաղափար, որպեսզի հրեական պետության երկու թշնամիները և միևնույն ժամանակ տարածաշրջանային մրցակիցները թուլացնեն միմյանց, իսկ սուննիների և շիաների միջև հակամարտությունը շարունակի բորբոքվել: Իսրայելն անգամ հավաստիացրել է Ադրբեջանին, որ հրեական պետությունը կաջակցի և անհրաժեշտ օգնություն կտրամադրի, ներառյալ տեխնիկական և օդային աջակցությունը, հյուսիսային հարևանի վրա Իրանի ցանկացած հարձակում հետ մղելու համար ։ Այս առնչությամբ Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Ադրբեջանն անվտանգության հարցերում չպետք է արտաքին ուժերի հետ կապված պատրանքներ ունենա» ։

Վերոնշյալից զատ` պետք է նշել, որ իրանա-ադրբեջանական սահմանին լարվածության հիմնական պատճառներից են Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ադրբեջանա-թուրքական բլոկի կտրուկ ամրապնդումը և Թուրքիայի արդեն փաստացի ռազմական ներկայությունը։ Բանն այն չէ միայն, որ պատերազմն ավարտվեց Հայաստանի պարտությամբ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին Շուշիի հռչակագիրը՝ քաղաքական, տնտեսական և ռազմական փոխադարձ համագործակցության մասին համաձայնագիրը, ինչն էլ Իրանում մտահոգություններ առաջացրեց տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման շուրջ: Հիշենք, թե Թեհրանին որքան զայրացրեց անցյալ տարվա դեկտեմբերին Արցախյան պատերազմում հաղթանակի կապակցությամբ Բաքվում անցկացված զորահանդեսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, երբ նա իր ելույթում մեջբերեց ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի բանաստեղծությունից մի հատված՝ նվիրված Գյուլիստանի (1813 թ.) և Թուրքմենչայի (1828 թ.) պայմանագրերով Արաքսի հարավային և հյուսիսային տարածքների բաժանմանը։ Դրան հաջորդեց Իրանի պատասխանը, ըստ որի` Թուրքիայի նախագահի ընթերցած բանաստեղծությունը «պանթյուրքիզմի անջատողական դրսևորումներից մեկն է, որը Անդրկովկասը հպատակեցնելու և «նոր Օսմանյան կայսրության» մաս դարձնելու միտում ունի» : Ըստ էության, Իրանը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ որոշեց հասկացնել, որ Ադրբեջանը հարավից սահմանակից է «մեծ պետության»` Իրանին, և ներկայիս Անդրկովկասի տարածքի մեծ մասը պատկանում է իր պատմական շահերի գոտուն, այլ ոչ թե Թուրքիային։

Ներկայումս Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ պահանջելով ստորագրել սահմանների զատման համաձայնագիր և Արցախը ճանաչել որպես ադրբեջանական։ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է դա անելուց, և երկրների միջև շարունակվում է դանդաղ ընթացող զինված հակամարտությունը։ Այս պայմաններում ռազմապես ավելի ուժեղ Ադրբեջանը կարող է տարբեր գործողություններ ձեռնարկել՝ ստիպելով Հայաստանին կատարել իր պայմանները։ Իրանը իր հերթին ձգտում է կանխելու նման գործողությունները և ադրբեջանա-թուրքական բլոկի հետագա ամրապնդումը տարածաշրջանում։ Սրան գումարվում է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագիրը, որը ոչ մի կերպ չի տեղավորվում Իրանի տարածաշրջանային հետաքրքրությունների և անվտանգության ապահովման շրջանակներում: Ըստ էության, այս ծրագիրը կյանքի կոչելու գաղափարն այն կաթիլն է, որը լցրեց Թեհրանի համբերության բաժակը:
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում Թուրքիան սատարում է Ադրբեջանին, իսկ Իրանը, որպես հակակշիռ, որոշ չափով աջակցում է Հայաստանին։ Եվ մինչ իրանցիները զորքեր և ծանր տեխնիկա էին կենտրոնացնում Ադրբեջանի սահմաններին, վերջինի տարածքում Բաքվի դաշնակիցների՝ Թուրքիայի և Պակիստանի զորամիավորումների և ադրբեջանական բանակի համատեղ զորավարժություններ էին ընթանում։ Իրանին զսպելու համար Թուրքիան նաև լրացուցիչ ուժեր էր տեղափոխում Նախիջևանի շրջան։

Իրան-Ադրբեջան հարաբերություններում հիշատակության է արժանի նաև Պակիստանի գործոնը, քանի որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում այս պետության ռազմական ներկայությունը ևս բավական ակնհայտ էր դարձել: Թուրքիայի, իսկ ավելի ուշ Պակիստանի հետ եռակողմ ձևաչափով համատեղ զորավարժությունների աճը չէր կարող չառաջացնել Իրանի դժգոհությունը: Ավելի ուշ արդեն Պակիստանը կարծես թե նվազեցրեց իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում՝ շեշտը դնելով առևտրաշրջանառության վրա: Ասվածի համատեքստում ակնհայտ է, որ Պակիստանին ձեռնտու չէր լինի Իրանի հետ առճակատումը կամ հարաբերությունների վատթարացումը:

Պետք է ընդգծել նաև, որ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները լայնածավալ գործողություններ են սկսել երկրի ներսում «իրանամետ տարրերի» դեմ։ Ձերբակալվել և հետապնդման են ենթարկվել մեծ թվով շիա ակտիվիստներ, որոնց շարքերում են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի անունից հանդես եկող ակտիվիստները։

ԶԼՄ-ներում անգամ լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Ի. Ալիևը մտադիր է փակել Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայացուցչի առաքելությունը։ Նմանատիպ գործողությունները վկայում են Ադրբեջանի նախագահի վախերի և իրանական սպառնալիքն ամեն գնով չեզոքացնելու ցանկության մասին: Ի. Ալիևը մի կողմից երկրի ներսում ճնշում է գործադրում շիա և իրանամետ ակտիվիստների վրա, իսկ մյուս կողմից՝ արտաքին ասպարեզում փորձում ապավինել Թուրքիայի և Իսրայելի աջակցությանը` դրանով իսկ առավել մեծ կախվածության մեջ հայտնվելով նրանցից:

Կարելի է ենթադրել, որ եթե Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների շուրջ իրավիճակը բարդանա այն աստիճան, որ հանգուցալուծման միակ ելքը լինի պատերազմը, և որոշ արտաքին խաղացողներ, հատկապես Իսրայելն ու Թուրքիան, Բաքվին և Թեհրանին դրդեն դրան, իրական պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ եթե այդ պատերազմը սկսվի, դրա ամենամեծ զոհը կլինի հենց ադրբեջանական կողմը, ընդ որում` երկու դեպքում էլ` և՛ եթե Թուրքիան ու Ադրբեջանը, որին անպայման կաջակցի Իսրայելը, հաղթանակած դուրս գան այդ պատերազմից, և՛ առավել ևս, եթե առավելությունը Իրանի կողմը լինի։

Վերջին դեպքում տուժելու է ոչ միայն ադրբեջանական իշխող վարչակարգը, այլև ժողովուրդը։ Փաստն այն է, որ Ի. Ալիևի կառուցած պետությունը չափազանց աշխարհիկ է ոչ միայն կղերական Թեհրանի, այլև Անկարայի՝ չափավոր մահմեդական Էրդողանի համար։ Հետևաբար այս վարչակարգը երկու դեպքում էլ կդառնա հակամարտության հիմնական զոհը, նույնիսկ եթե Ի. Ալիևը հաղթի։ Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է, որ հաղթանակը կարող է հասանելի լինել միայն Թուրքիայի շնորհիվ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի նկատմամբ վերջինիս վերահսկողությունը կմեծանա։ Իսկ եթե հաղթանակ տանեն «իրանական մոլլաները», ապա չի բացառվում, որ Ադրբեջանի ինչ-որ հատված, որը զրկված է արտոնություններից և բարեկեցիկ կյանքից, նման պայմաններում ցանկանա վերամիավորվել պատմական հայրենիքի հետ. խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների և այլոց մասին է, որոնք տարիներ ի վեր Բաքվի իշխանությունների կողմից ենթարկվում են բռնաճնշումների և ձուլման քաղաքականության:

Լիանա Պետրոսյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից

«Դրօշակ» թիվ 11 (1660), նոյեմբեր 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company