ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի ասուլիսի հիմնական ուղերձների մասին

24 Նոյեմբեր 2021

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մեսիջները հիմնականում ուղղված էին հայ հասարակությանը, որով նա փորձում էր նախապատրաստել մեզ նոյեմբերին և դեկտեմբերին ծանր զիջումներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այդ զիջումները վստահաբար լինելու են, որովհետև Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում մենք միայն զիջել ու զիջել ենք, և նրա հայտարարությունները սահմանագծման և սահմանազատման, նաև Արցախի վերաբերյալ հենց դրա մասին են վկայում։ Նրա ուղերձների հիմնական հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն էր»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը նախ ներկայացրեց այն հիմնական մեսիջները, որոնք Նիկոլ Փաշինյանը փոխանցեց Արցախի վերաբերյալ. «Նիկոլ Փաշինյանը ասաց, որ երբ 1991թ.-ին Հայաստանը մտել է ԱՊՀ կազմի մեջ, ճանաչել է Ադրբեջանի անկախությունը` մոռանալով նշել, որ Հայաստանը մտել է ԱՊՀ կազմի 1991թ.-ի դեկտեմբերին, իսկ Արցախը դեռ Խորհրդային Միության ժամանակ այդ միության օրենքների համաձայն հռչակել էր իր անկախությունը։ Նույնիսկ, եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ ժամանակ Արցախը այլևս Ադրբեջանի կազմում չէր»։

Արթուր Խաչատրյանի կարծիքով` Փաշինյանը նուրբ հոգեբանական գրոհ կազմակերպեց հայ ժողովրդի դեմ։

«Փաշինյանը փորձեց ներկայացնել, որ ով էլ լիներ և ինչ էլ որ լիներ, բոլոր ջանքերն արվել են, բայց Արցախի հարցը չի լուծվել։ Նա չփորձեց ասել, որ դա չի ստացվում, աշխարհը մեր այդ որոշման հետ համաձայն չէ, ինքը որևէ մեկին չմեղադրեց, այլ ուղղակի փորձեց ցույց տալ, որ այդ խնդիրը անլուծելի է, որ պատերազմի միջոցով փորձեցին այդ հարցը լուծել, բայց չստացվեց։

Փաշինյանը ժողովրդի առջև ընտրություն դրեց` կամ պետք է նորից կռվենք, կամ Արցախը պետք է վերադարձվի, որովհետև մեր կամքից անկախ, միևնույն է, Արցախի հարցը լուծում չունի։ Քանի որ ոչ մեկը չի ցանկանա այս ծանր բարոյահոգեբանական, ֆինանսական իրավիճակում պատերազմել, մարդկանց ուղղակի նախապատրաստում էր համակերպվել, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակով, իսկ դա կարող է լինել նույնիսկ մշակութային ինքնավարությունը»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորը շեշտում է` Փաշինյանը նույնիսկ իր` «Արցախյան խնդրի ծագումը» հոդվածում է խեղաթյուրել փաստերը.

«Այդ հոդվածում նա գրել էր, թե 2017թ.-ին հայտարարվել էր, որ Հայաստանը 7 շրջան պետք է վերադարձնի և այլն։ Դրան ի պատասխան՝ ՌԴ փոխարտգործնախարար և Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ երբեք չի քննարկվել հենց այնպես ինչ-որ տարածք տալու հարցը։ Հիշենք, որ 1998թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ կար Արցախյան հարցի լուծման երկու մոտեցում` փուլային և փաթեթային։ Տեր-Պետրոսյանը կողմնակից էր փուլային տարբերակին, մինչդեռ ՀՅԴ-ն, այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և այլ ուժեր կողմնակից էին փաթեթային տարբերակին, այսինքն Արցախի կարգավիճակի ճշգրտում Ադրբեջանից դուրս և ապա միայն տարածքների հարց։ Այնպես, որ երբեք չի քննարկվել մի տարբերակ, որով հենց այնպես պետք է հանձնվեն տարածքները»,- ասաց Խաչատրյանը։

Փաշինյանի փոխանցած երկրորդ մեսիջր, ըստ Արթուր Խաչատրյանի, կապված էր Արցախյան խնդրի, սահմանազատման և սահմանագծման ու կոմունիկացիաների բացման հետ։

«Փաշինյանը շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացնում` փորձելով այս հարցերը իրարից տարանջատել։ Հնարավոր չէ Հայաստանի և Արցախի միջև խաղաղ գոյակցություն, քանի դեռ Արցախի խնդիրը չի լուծվել։ Ինքը Արցախի հարցը առանձնացնում է, սահմաններ է գծում Ադրբեջանի հետ, փորձում է «նորմալացնել» հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Իսկ, եթե հետագայում Ադրբեջանը փորձի հերթական հարձակումը գործել Արցախի նկատմամբ, ինչ է լինելու բոլոր այս պայմանավորվածությունների հետ։ Դրանք գրոշի արժեք չեն ունենա, եթե Արցախի հարցը չլուծվի։

Դեմարկացիան և դելիմիտացիան առանց Արցախյան հարցի լուծման նման է նրան, երբ բուժում ես ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության սիմպտոմը։

Բացի այդ, Փաշինյանը անհասկանալի պնդումներ արեց այն մասին, որ տարածքներից, որտեղից մենք դուրս ենք եկել, պատկանում էն Ադրբեջանին, հղում կատարեց անհասկանալի քարտեզներին։ Եթե երկու կողմերը հարց են դնում սահմանները ճշտելու վերաբերյալ, ապա որպես ելման կետ դիտարկվում են այն տարածքներր, որոնք փաստացի գտնվում են տվյալ երկրի տիրապետության տակ, դա միջազգային ընդունված նորմ է»,- մանրամասնեց պատգամավորը:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ իր ուղերձում Փաշինյանը մեղավորներ էր փնտրում նաև մայիսյան պարտության համար, երբ ադրբեջանցիները հաստատվեցին Սև լճի տարածքում։

«Նա ասաց` բանակը, փոխանակ սահմանը պաշտպանի, քաղաքականությամբ է զբաղվում։ Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր սահմանները հրաշալի կահավորված են, հետո երբ ադրբեջանցիները մտան Սև լիճ և Ներքին Շորժա, ասաց՝ եղանակային պայմանների պատճառով չէինք հասցրել կահավորել, սա ծիծաղելի է։ Հիմա ասում է՝ այն զինվորականները, ովքեր փետրվարին պահանջել են իմ հրաժարականը, նրանք են մեղավոր, մինչդեռ այդ սահմանագիծը առաջացել է, երբ նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրով հայկական զորքերը հետ են քաշվել, ու հենց այդ պահից պետք է նոր սահմանագիծը կահավորվեր։ Ուստի անտրամաբանական է Փաշինյանի այն պնդումը, որ քանի որ փետրվարին զինվորականները պահանջել են իր հաժարականը, այդ պատճառով մայիսին սահմանագիծը դեռ կահավորված չէր»։

Արթուր Խաչատրյանը ընդգծեց, որ Փաշինյանը պարադոքսալ պնդումներ արեց նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

«Ասում է, եթե Թուրքիան չի հայտարարում, որ ինքը ցեղասպան է, մենք պատրաստ ենք իր հետ հարաբերությունները նորմալացնել։ Ինչ է` Թուրքիան պետք է ասի՝ ես ցեղասպան եմ և Հայաստանը պետք է ոչնչացնե՞մ, իհարկե՝ ոչ , Թուրքիան ասելու է`դեմոկրատական երկիր եմ, եկեք միասին խաղաղ ապրենք։ Փաշինյանը ժողովրդին նախապատրաստում է ընդունել թուրքական նախապայմանները, որպեսզի Թուրքիան բացի սահմանները։

Նրա մյուս ուղերձը հերթական մանիպուլյացիան էր միջանցքի վերաբերյալ։ Եթե այդ պայմանագրով ճանապարհները ապաշրջափակվում են և նորմալ կոմունիկացիա է լինելու, այդ դեպքում ինչու է Ադրբեջանի և Նախիջևանի կապը առանձնակի շեշտվում»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի` կտրվի ճանապարհ, որը հայկական կողմը չի կոչի միջանցք, բայց ըստ էության, դա կլինի հենց միջանցք՝ բոլոր իմաստներով։

Հեղինակ Անի Հակոբյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company