ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները սահմանազատման վերաբերյալ

25 Նոյեմբեր 2021

Այսօր, նոյեմբերի 25-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։

«Ահագնացող սպառնալիքները մեզ բոլորիս ստիպում են իրավիճակին համարժեք արձագանքել»,-սահմանգծման ու սահմանազատման հարցերով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, լսումների նպատակն է վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք կապված են առանց համապատասխան պայմանների, առանց խաղաղության ու իրավապայմանագրային հենքի ՀՀ իշխանությունների կողմից ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, հապճեպ, թուրք-ադրբեջանական խաբկանքին համահունչ սահմաների ճշտման գործընթացի հետ։

Լսումները նպատակ ունեն նաև կանխարգելել ՀՀ իշխանությունների կողմից այս կորուստների ընթացքը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը խմբակցության հրավիրած ԱԺ լսումների ժամանակ ներկայացրեց Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, որը լսումներից հետո կլրամշակվի և կընդունվի։

Ստորեւ ներկայացնում ենք Հայտարարության նախագիծը․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

Դատապարտում է

ա) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը,

բ) Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները,

գ) Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները:

Արձանագրում է, որ

ա) Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են ուղեկցվելով Հայաստանի ու Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով, այդ տարածքներում բնակվող խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում սրբավայերի ու պատմական հուշարձան հանդիսացող եկեղեցական կառույցների սրբապղծմամբ:

բ) Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, և որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով Միավորված Ազգերի Կազմակերպության «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի՝ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:

գ) Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչաւիոփ

դ) 44-օրյա պատերազմում անմիջական ներգրավվածություն ունեցող պետություններից Թուրքիան շարունակում է բացահայտ աջակցել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին մնալով անպատիժ,

ե) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից ստորագրված առնվազն քաղաքական և ռազմական նշանակություն ունեցող միջազգային փաստաթղթերը դե ֆակտո իրավական հետևանքներ են առաջացնում, ինչի արդյունքում բացահայտ շրջանցվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 117-֊րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմնադրույթները:

Առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ:

Գտնում է, որ

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ընդունել, որ հանդիսանում է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային-իրավական պարտավորություն հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել ևս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված հիմնարար իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է:

դ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղար միջոցներով առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:

Պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից.

ա) զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտված Անկախության հռչակագրով:

բ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հարցը որևէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումից:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի Թուրքիայի կողմից իրականացված ն շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ»։

Փաստաթղթի վերաբերյալ ելույթներում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկությունները եւ դիտողությունները:

Նրանք ողջունել են հայտարարության նախագիծը` նշելով, որ բովանդակային առումով այն համապատասխանում է այսօրվա հրամայականին եւ ունի իրավաքաղաքական նշանակություն: Կարծիք է հնչել, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր չունենալու պարագայում սահմանազատման որեւէ գործընթացի սկսումը ժամանակավրեպ է եւ հակասող Հայաստանի ազգային շահերին: Նշվել է, որ թշնամի պետության հետ ճանապարհ բացելուց առաջ պետք է լուծել անվտանգության հարցը: Բանակի կարողությունների վերականգնման հարցում անհրաժեշտ է համարվել ունենալ համազգային կոնսենսուս: Կարեւորվել է մեր երկրի ռազմավարական եւ ռազմական կարողությունների վերականգնումը:

Բանախոսները պահանջել են իշխանությունից հրապարակել առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերը:

Ելույթներում արտախորհրդարանական քաղաքական ուժերն անդրադարձել են երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, ներկայացրել դրանց լուծման իրենց ուղիները:

Ամփոփելով լսումները` ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կարեւորեց հնչած ելույթներն ու առաջարկները:

«Շատ խոսվեց միասնության մասին , մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, կրկին հայտարարում եմ՝ սա մեկ ուժի, մեկ մարդու, մեկ կազմակերպության խնդիր չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է։ Այստեղ կան բազմաթիվ մարդիկ, կուսակցության ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների մարդիկ, մեզ բոլորիս միավորել է Հայրենիքի փրկության գաղափարը։ Այս օրերին կարևոր խնդիրներից է ձևավորել պահանջ՝ ցույց տալով, որ այս իշխանությունները չունեն մանդատ երկիրը տանելու նոր զիջումների, նոր կապիտուլյացիայի։ Բազմաթիվ անգամ իշխանականները հնչեցրել են՝ «ժողովրդի կողմից ունենք վստահություն, անելու ենք այն, ինչ ուզելու ենք», մեր խնդիրն է, որ մեր պահանջը դարձնենք ժողովրդական պահանջ և ցույց տանք որ չունեն այդ մանդատը»,-ասաց Իշխան Սաղաթելնաը։

Ավարտելով խոսքը ԱԺ փոխնախագահն ընդգծեց․

«Մենք առաջնորդվում ենք մեկ սկզբունքով՝ ով մեր ծրագրերին դեմ չէ, ով մեզ դեմ չէ մենք իր կողքն ենք, իր հետ ենք՝ հանուն Հայաստանի և Արցախի»

https://youtu.be/Zx0PoOBOq1o

https://youtu.be/oxTeKtQu7jg

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company