ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը․ Իշխան Սաղաթելյան

29 Նոյեմբեր 2021

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանի ելույթը, ներկայացված նոյեմբերի 29-ին՝ Երևանում, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացմանը․

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատու սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հյուրեր

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ ձեզ, ուրախ եմ Մայր հայրենիքում մեկ սեղանի շուրջը տեսնել այսքան հարազատ դեմքեր, Հայ դատի նվիրյալների ու սիրելի ընկերների։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների այս խորհրդաժողովն անցկացվում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առջև:

Մենք կրկին հավաքվել ենք՝ համակարգելու, համադրելու և նոր թափ տալու մեր աշխատանքներին մի իրավիճակում, երբ մեր գործունեության առանցք հանդիսացող Արցախի Հանրապետության մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ։

Սակայն դժվար ժամանակներն են, որ լավագույնս ի հայտ են բերում իրական նվիրյալներին, ազգային էլիտաներին։ Այս առումով՝ պետք է հպարտությամբ նշել, որ Հայ դատի պատասխանատու ընկերները, ատամները սեղմած, ցավն ու կսկիծն ի ցույց չդնելով, համատարած հուսահատության պայմաններում քայլ անգամ չնահանջեցին հայության շահերի պաշտպանության դիրքերից։

Մեր Հայրենիքը, հետևաբար և կուսակցությունը դիմագրավում են իրենց պատմության դժվար փուլերից մեկը, բայց ոչ՝ միակը։ Հարյուրամյակների ընթացքում մեր ժողովուրդը ստիպված է եղել հաղթահարել նման իրավիճակներ, իսկ հաղթահարման բանալին եղել է ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, ավելի ուժեղ և շատերի համար անհնարին թվացող պատասխաններում։ Վերահառնման յուրաքանչյուր փուլում դրվել է ոգու բարձրացման, ազգային հպարտության, աշխարհում արժանապատիվ ապրելու իրավունքի վաստակմանն ուղղված ճիգը:

1915թ․ Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած անկախ պետականության հռչակումը, անկախության անկումն ու Լեռնահայաստանի պայքարը, Սյունիքի դիմադրությունը, 1960-ականներից Ցեղասպանության ճանաչման շարժում՝ իր տարբեր դրսևորումներով, պայքար, որն առանցքային դեր ունեցավ նաև հայ ժողովրդի ոգու բարձրացման, համախմբման և Սփյուռքին նոր կյանք տալու համար, Սպիտակի երկրաշարժ և Ղարաբաղյան շարժում, Արցախի ազատագրում, հաղթանակ։

Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, դա իշխանության ղեկին հայտված մի խումբ մարդկանց գործունեության արդյունքն է, և ներքին ու արտաքին մի շարք ուժերի բոլոր փորձերը՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրև թույլ ու չհաղթող, ձախողված և դատապարտված ազգ, պետք է ստանան համարժեք պատասխան։

Սիրելի՛ հայրենակիցներ, հարյուրամյակներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապես եղել և լինելու է գոյութենական պայքարի մեջ՝ մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականության պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցությունը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

Նախ՝ պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները և ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ և գնալ դրանց հետևից։

Այս օրերին Հայաստանում այսպես մտածող մարդկանց ասում են՝ հայդատականներ, ոչմիթիզականներ կամ պաթոսով հայրենասերներ։ Գիտեք՝ ովքեր են դա ասում, մի խումբ անհայրենիք, սրբություն չունեցող և ապազգային տարրեր, որոնք մեր երկիրը կանգնեցրին աղետի առաջ, որոնք ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը և խաղաղությունը պայմանավորեցին զիջումներով, որոնք հետևողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը:

Հայաստանում ստեղծված իրավիճակը ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի:

Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, և իշխանությունների պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, հերթական սին հույսներն են. ճգնաժամը գնալով ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձելիության կետին:

Ճգնաժամն իրապես հաղթահարելու համար անհրաժեշտ են համալիր մոտեցումներ, ըստ այդմ՝ պետք է.

վերականգնել երկրում սահմանադրականությունը, կազմակերպել երկրի սահմանների պաշպանությունը,
մշակել նոր հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության, տնտեսության ոլորտներում,
իրականացնել կրթական և մշակութային խորքային բարեփոխումներ՝ բոլորովին նոր բովանդակությամբ՝ հիմքում ունենալով ազգային դաստիարակությունը,
վերարժևորել Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը, բարձրացնել հեղինակությունը:
Շարքը շարունակելով՝ մանրամասն կարելի է ներկայացնել այն ծրագրերը և քայլերը, որոնք անհրաժեշտ են մեր երկրին ստեղծված վիճակից դուրս գալու համար, բայց քանի դեռ այս իշխանությունը կա, դա այլևս անարդյունք է: Հետևաբար, այս պահին պետք է ձևավորել դիմադրություն. դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանավորներին, դիմադրություն հանրային կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները՝ իրենց աթոռներից:

Ժամանակը սուղ է, կա՛մ այն կօգտագործենք մեր օգտին, կա՛մ կկորցնենք անվերադարձ։

Սիրելի՛ հայրենակիցներ

Հայ ժողովուրդն ունի ոտքի կանգնելու ներուժը, առաջին հերթին դա տասը միլիոն հայերի համախմբումն է: Հայաստանի վերականգնումն անհնար է առանց Սփյուռքի, իսկ Սփյուռքը խորն է և բազմաշերտ, ուստի անհրաժեշտ են նոր մոտեցումներ և միասնական օրակարգ: Դրա համար անհրաժեշտ է համազգային նպատակների սահմանում, վստահության վերականգնում, հայրենիքով ապրելու և հպարտ լինելու միջավայր, հայրենադարձությունը խրախուսող քաղաքականություն, պետականաշինության մեջ սփյուռքահայության անխուսափելի մասնակցություն։

Սիրելի՛ ընկերներ, Հայաստանում պարտվողականության, հարմարվող-պատեհապաշտության քարոզը ապագա չունի, ապագան ազգային, ամուր և արժանապատիվ պետությունն է, որի կայացման գործում մենք վստահաբար անելիք ունենք, և խնդրում եմ, որ շարունակեք հանուն Արցախի և Հայաստանի ձեր պայքարը։

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, Արցախի կամ Սյունիքի ճակատագիրը կախված չէ մեկ պաշտոնյայի որոշումից, Արցախի և Հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եկեք չմոռանանք՝ Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր՝ ապրելու և ապրեցնելու բնական իրավունքը, Արցախը մեր հողն ու ջուրն է, արյունը, մեր ինքնությունը:

Հաջողություն խորհրդաժողովի աշխատանքներին։

https://youtu.be/3PueUJA1je8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company