ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Քննիչ հանձնաժողովը մանիպուլյացիաների, պոպուլիզմի, շոուների տեղ չէ․ Թադևոս Ավետիսյան

01 Դեկտեմբեր 2021

Հետամուտ ենք լինելու, որ քննիչ հանձնաժողովը ծառայի իր նպատակին և պարզի` «Հայաստան» համահայկական հիմնադրամից ՀՀ կառավարությանը փոխանցված 52.7 մլրդ դրամն իր նպատակին ծառայել է, թե ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ հիմնադրամի կողմից ՀՀ պետբյուջեին փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ իրենց խնդիրն է պարզել 44-օրյա պատերազմի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցները ծախսվել են նպատակային, թե ոչ։ Դա կարևոր է նաև հիմնադրամի հետագա գործունեության համար։

Հարցին, թե առաջին նիստից ի՞նչ տպավորություն ստացավ և արդյոք իշխանական պատգամավորները նույնպես տրամադրված են հանձնաժողովի նպատակին ուղղված աշխատանքներ իրականացնել, Թադևոս Ավետիսյանն ասաց.

«Համենայն դեպս նրանք հայտարարեցին, որ իրենք ևս շահագրգիռ են, որ իրողությունները, բոլոր մտահոգությունները բացահայտվեն և ըստ անհրաժեշտության կոնկրետ հետևություններ կատարվեն։ Ընդդիմադիր պատգամավորները, իհարկե, իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեն։ Մեր հայրենակիցներն օբյեկտիվ գնահատումների են սպասում։ Այստեղ մանիպուլյացիաների, պոպուլիզմի, շոուների տեղը չէ»,-նշեց պատգամավորը։

Վերջինս հավաստիացրեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ ամեն ինչ կանեն, որ տեղեկատվությունն ամբողջական հավաքագրվի ու հանրայնացվի։

Կառավարության, ինչպես նաև հիմնադրամի համար պատրաստած գրությունները հաստատվել են, շուտով դրանք կուղարկվեն, որից հետո այդ տեղեկատվությունն ամբողջ ծավալով կվերլուծվի։ Պատգամավորը նշում է, որ այս գրությունները նախապես ուղարկել էին կառավարություն, սակայն նրանց մերժել են, քանի որ այդ պահի դրությամբ քննիչ հանձնաժողովը դեռ ձևավորված չէր։

Հարցին, թե քաղաքացիները 5 ամիս անց քննիչ հանձնաժողովից կարո՞ղ են սպասել թափանցիկ հաշվետվություն այն մասին, թե որ ուղղություններով են ծախսվել հիմնադրամից ստացված գումարները, Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ համապատասխան մարմիններից տեղեկատվությունը ստանալուց հետո կլինեն ընթացիկ արդյունքներ, որոնք կհրապարակեն թույլատրելի ծավալի շրջանակներում։

«Այս պահին կանխատեսել, որ 5 ամսում մենք խնդիրների լուծումները կունենանք, մի քիչ դժվար է ասել։ Օրենքը նաև թույլ է տալիս որոշակիորեն երկարաձգել հանձնաժողովի աշխատանքները։ Դա արդեն աշխատանքի ընթացքում տեղեկատվության ծավալից պարզ կդառնա»,-ասաց պատգամավորը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company