ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փորձում են օրակարգից շեղել գերիների թեման, բայց դա իրենց չի հաջողվելու․ Արծվիկ Մինասյան

08 Դեկտեմբեր 2021

Սա իշխանությունների շոուն է ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր իրենց հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում են։ Որևէ ձևով որևէ կապ Գերասիմ Վարդանյանի և այդ երևույթի միջև չկա, նրանք փորձում են Գերասիմ Վարդանյանից ստեղծել հանցավոր տարրի կերպար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով երեկ ԱԺ-ում իշխանական պատգամավորների և խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների մասնակցությամբ միջադեպին։

Մինասյանի կարծիքով՝ իշխանությունները, նման միջադեպ հրահրելով, փորձում էին ուշադրություն շեղել մի շարք կարևոր օրակարգերից։

«Ակնհայտ է, որ այս արարքների թիվ մեկ պատասխանատուն պատգամավորներն են, նրանք ոչ միայն կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումով են դրսևորել իրենց վարքագիծը, ավելին՝ իրենք կոնֆլիկտ հրահրելու և սադրանք գործադրելու ակնհայտ քայլեր են իրականացրել, որի իրավական գնահատականները պետք է տան իրավապահ մարմինները։ Պատգամավորներն իրենց պահել են սարսափելի փողոցային վարքագծով։ Այն անձիք, որոնք ներգրավված են եղել այս գործի մեջ, բոլորը պետք է բացատրություն տան»։

Մինասյանը նշեց, որ տեղի ունեցած միջադեպը հանրային նշանակություն ունի, և իշխանական պատգամավորների կողմից տուժողները ոչ թե առանձին անհատներ են, այլ հանրությունը։

«Եթե քրեական վարույթ իրականացնող մարմինը կփորձի դա տեղափոխել միջանձնային բնույթի հարցերից դաշտ, այդտեղ դնելու ենք մեր պահանջը, որ սա հանրային նշանակության հարց է։ Այս շրջանակներում ադրբեջանական մամուլի առաջին էջերում նյութեր են գնում, որ իրենց գործընկերները դաշնակցականների նկատմամբ պատժիչ գործողություններ են իրականացնում»։

Անդրադառնալով գերիների և անհետ կորածների հարցին՝ Մինասյանն ընդգծեց, որ այս հարցով հրավիրել էին հրատապ նիստ, որին հրավիրել էին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս այդպես էլ չէր ներկայացել։

«Եկել էին երկրորդական պաշտոնատար անձիք, որոնք չէին կարող պատասխանել այդ հարցերին։ Դրան գումարած այն հայտարարությունը, որ երեկ տարածվել էր համացանցում, այս հարցերին պետք է հստակ պատասխաններ հնչեն։ Մենք առաջարկել ենք հրավիրել հրատապ արտահերթ նիստ գերիների հարազատների մասնակցությամբ և կառավարության ներկայացուցիչների ներգրավմամբ, թող հնչեն հարցեր և տրվեն պատասխաններ։ Այս պահի դրությամբ այդ մասով դեռ չկա որևէ արձագանք։ Գերիների հարազատները նույնպես պահանջներ են առաջադրել, որ եթե այդ քննարկումը չնախաձեռնեն, իրենք այլ գործողությունների են դիմելու»։

Մինասյանը պնդեց, որ գործադիր իշխանությունը պարտավոր է խորհրդարանին ներկայացնել, թե ինչ գործողություններ է իրականացնում գերիներին և անհետ կորածների հայրենադարձելու և գտնելու ուղղությամբ։

«Եթե չլինի իշխանության արձագանքը, դա կնշանակի, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների հետ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

https://youtu.be/vYKt9OJF6r8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company