ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Հրայր Մարուխեանի ծննդեան օրն է

19 Դեկտեմբեր 2021

Հրայր Թորգոմի Մարուխեանը ծնուել է 1928 թ.-ի դեկտեմբերի 19-ին Իրանի Քերմանշահ քաղաքում: Աւարտելով Իրանի Պետական Համալսարանի մեքենագիտական ճարտարագիտութեան բաժինը, յետագայում նա հիմնեց իր սեփական ճարտարագիտական ձեռնարկութիւնը:

Վաղ տարիքից անդամակցել է ՀՅԴ Թեհրանի Երիտասարդական միութեանը, այնուհետեւ Հ.Յ. Դաշնակցութեանը: Եղել է Թեհրանի «արարատէ մարզամշակութային միութեան հիմնադիրներից մէկը, յետագայում տնօրէնը: Ազգային-հասարակական գործունէութեան առաջին քայլերից դրսեւորել է կազմակերպական ակնառու ձիրք եւ գաղափարական սկզբունքայնութիւն:
1963 թ.-ին, որպէս ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ` ընկ. Հրայր Մարուխեանը մասնակցել է ՀՅԴ 18-րդ Ընդհանուր Ժողովին, որը սերնդափոխութեան առումով ՀՅԴ պատմութեան մէջ կարեւոր նշանակութիւն է ունեցել: Դրոների, Նաւասարդեանների, Վրացեանների սերնդին փոխարինելու եկաւ Սփիւռքի ափերին ծնուած եւ կազմաւորուած երիտասարդութիւնը: Որպէս այդ սերնդի ականաւոր ներկայացուցիչներից մէկը` Հրայր Մարուխեանը ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի անդամ: 1964 թ.-ի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխուեց Լիբանան, որի մայրաքաղաքում էր գտնւում ՀՅԴ Բիւրոյի նստավայրը:

1967 թ.-ին` ՀՅԴ Ընդհանուր Ժողովին, նա վերընտրուեց երիտասարդ կազմ ունեցող ՀՅԴ Բիւրոյի անդամ, իսկ 1972 թ.-ի ապրիլին` Բիւրոյի ներկայացուցիչ ԱՅ. Քաբաքեանի մահից յետոյ, ստանձնեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի պարտականութիւնները: Նոյն տարուայ դեկտեմբերին կայացաւ ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովը, երբ որդեգրուեց Դաշնակցութեան վերջին քառորդ տարուայ գործունէութիւնը պայմանաւորող քաղաքական ուղեգիծը, Հրայր Մարուխեանը ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ: Այնուհետեւ, մինչեւ 1994 թ.-ի յուլիսի 17-ի ճակատագրական օրը, նա յաջորդաբար վերընտրուեց այդ պաշտօնին:

Քաղաքական եւ կազմակերպական առումներով Դաշնակցութեան համար նոր հանգրուան սկսուեց 1988 թ.-ին, ՀՅԴ 24-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ, երբ Արցախեան շարժման հետ Դաշնակցութեան գործունէութեան առանցքը դարձաւ «դէպի Երկիրէ նշանաբանի իրագործումը: Անձամբ գլխաւորելով կազմակերպութեան վերընձիւղման աշխատանքները հայրենիքում` Հրայր Մարուխեանը, որպէս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, գործուն ներկայութիւն ունեցաւ Հայաստանի քաղաքական թատերաբեմի վրայ` Արցախի ազգային-ազատագրական պայքարին եւ Հայաստանի ազգային զարթօնքի շարժմանը ըստ ամենայնի զորաքցելու առաջադրանքով:

Դաշնակցութեան յարաճուն ժողովրդավարութեանը հարուած հասցնելու նպատակով 1992 թ.-ի յուլիսի 29-ին, Լեւոն Տէր-պետրոսեանը իր յայտնի ելոյթից յետոյ արձակեց Հայաստանից ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի արտաքսման հրամանագիրը:

Այնուհետեւ, աւելի քան երկու տարի, մինչեւ 1994 թ.-ի յուլիսի 17-ը, Հրայր Մարուխեանը դարձաւ իշխող վարչախմբի բռնապետական քայլերի դէմ ծաւալուած քաղաքական պայքարի խորհրդանիշը:

Հրայր Մարուխեանը իր մահկանացուն կնքեց 1998 թ.-ի դեկտեմբերի 21-ին: Նրա փափագն էր ապրել Հայաստանում եւ իր կեանքը նուիրաբերել նորանկախ Հայաստանի ապագայ հզօրացման գործին: Սակայն ճակատագիրը այլ կերպ դրսեւորուեց:

Հայաստանի նոր իշխանութիւնները վերանայեցին 1992 թ.-ի յուլիսի 29-ի որոշումը եւ Հրայր Մարուխեանի աճիւնը տեղեփոխուեց Երեւան: 1998 թ. դեկտեմբերի 26-ի թաղման արարողութեանը ներկայ էին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, մի շարք նախարարներ եւ բարձրաստիճան պաշտօնատար անձիք աշխարհի տարբեր մասերից: Զինուորականներով ուղղեկցուող թաղման թափօրը շարժուեց Երեւանի Կոմիտասի անուան Կ’ոնսերվատորիայի սրահից մինչեւ Քաղաքային Պանթէոն, որտեղ հանգչում են յայտնի հասարակական գործիչներ: Կիրակի օրը, 1998 թ.-ի դեկտեմբերի 27-ին Էջմիածնի Մայր Տաճարում, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր եկեղեցիներում, տեղի ունեցաւ հոգեհանգստի արարողութիւն:

Հրայր Մարուխեանի նուիրուածութիւնը եւ հաւատարմութիւնը հայ ժողովրդին, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան հզօրացմանը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին միշտ մեծ պատկառանքով կը յիշուի ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի կողմից:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company