ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ձևավորվի համազգային դիմադրություն․ Իշխան Սաղաթելյան

19 Դեկտեմբեր 2021

ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ․ այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է. ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Սա թող իմանան բոլորը։ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է լինելու՝ ասաց նա։ Հայաստանի, որպես ազգային և ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է։

«Արցախի, Հայաստանի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ու կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի ամրագրում։ Անհրաժեշտ է ամրագրել Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը»,-հայտարարեց Իշխան սաղաթելյանը։

Նա համոզված է, որ պետության անկումը կասեցնելու միակ տարբերակը մնում է կազմակերպված ներկայությունը փողոցում։

«Սուտ խոստումներով և կեղծ կարգախոսներով վերարտադրված իշխանությունը այլևս չունի ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը»,-փաստեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ չնայած ՏԻՄ ընտրություններում բազմաթիվ ապօրինություններին իշխանությունները չեն կարողացել գրանցել իրենց համար ցանկալի արդյունքներ։

«Հետընտրական շրջանում իշխանությունները, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, փորձում են նենգափոխել ժողովրդի կամարտահայտությունը․ դա դրսևորվում է մանդատագողությամբ, սպառնալիքներով, առևանգումների և ձերբակալությունների տեսքով։ Փաստորեն, ՏԻՄ ընտրություններով իշխանությունները մեկ անգամ ևս վերահաստատեցին, որ իրենց միակ գերխնդիրն իրենց իշխանության պահպանումն է, որևէ կապ չունեն ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։ Դա իրենց համար ընդամենը կարգախոս է և ֆեյսբուքյան գրառում»,-ասաց Իշխան սաղաթելյանը։

Եվ քանի որ նրանք պատրաստ չեն իշխանությունը զիջեուն, ուրեմն այս պայմաններում պետության անկումը կասեցնելու միակ տարբերակը մնում է պետություն ունենալ ցանկացողների նպատակաուղղված և կազմակերպված ներկայությունը փողոցում, որը պիտի վերածվի արժանապատվության վերականգնման համազգային ալիքի։

Դաշնակցության հակադրությունը այս իշխանության հետ գաղափարական է, ասաց նա, դա Հայաստանի և Արցախի ներկային ու ապագային ուղղված քաղաքականությունն է։

«Սա պայքար է երկու տեսակների՝ մարդկանց, ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետություն և հայրենիք և մարդկանց, ովքեր առանց դրա էլ յոլա կգնան։ Մենք մերժելի ենք համարում օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով ինքնաոչնչացման ճանապարհ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Բոլոր իրադարձություններին պետք է նայել այս տեսանկյունից, նշեց նա, սա ոչ թե պայքար է ընդամենն իշխանություն ունենալու համար, այլ երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի երկրի կործանման այս ընթացքը։

Իշխան Սաղաթելյանը փաստեց, որ այս իշխանությունը աղետաբեր է Արցախի և հայության համար․ պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

«Խոշոր հաշվով այս իշխանությունների նկարագիրը պարզ է․ ապազգային, անհայրենիք, անսրբություն մարդկանց մի խումբ, ովքեր երկիրը տանում են շարունակական պարտության»,-ասաց նա:

Ստեղծված իրավիճակից ելքը ՀՅԴ-ն համարում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրության ձևավորումը։

«Դիմադրություն, որը պետք է համահայկական միասնությամբ վիժեցնի Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման արդեն իսկ գործի դրված ծրագիրը, դիմադրություն,որը պետք է ուղղված լինի մեր թշամիներին և նրանց սպասարկող ուժերին, դիմադրություն, որը ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդյունքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդը իր հայրենիքում ապրելու, զարգանալու և իր ինքնությունը պահելու կամք և վճռականություն ունի»,-ասաց նա:

Իսկ թե ինչպես պետք է հասնել այս ամենին՝ Սաղաթելյանն ասաց՝ առանց հուսահատության, առանց ավելորդ զգացմունքների, աննահանջ հետևողական պայքարով՝ հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա պետք է երկրում իրավիճակ փոխել։

«Դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, դիմագրավել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է նաև տոկունություն և զոհաբերություն: Մենք՝ դաշնակցականներս, մեր պատմության 131 տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով ենք անցել, մենք սովոր ենք և՛ բռնճնշումների, և՛ զոհաբերության, բայց միշտ կարողացել ենք հաղթահարել իրավիճակը և պատվով դուրս գալ, քանի որ մեր կողքին, մեր մեջ և մեզ հետ ունեցել ենք ձեզ պես համակիրներ, գործընկերներ, աջակիցներ, հայ ժողովրդի արժանավոր զավակներ՝ ում հետ կրկին մենք պատրաստ ենք պայքարել, ոտքի կանգնել և հաղթել»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ Արցախի չի հայաթափվելու, Հայաստանը չի թրքացվելու, Սյունիքը չի զիջվելու, իսկ պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումը հեռացվելու է։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/k8ShBtohOL0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company