Թուրքական ապրանքների թույլտվությունից շահելու են իշխանության սրտի գործարարները
10 Հունվար 2022
«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի պատճառով մի քանի 100 փոքր և միջին ներկրողներից դաշտը մաքրվեց և հիմա, երբ արգելքը հանվել է, իշխանության սրտի օլիգարխ բիզնեսմենները, որոնք անթաքույց Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների կողմնակից են, իրենք կմոնոպոլացնեն դաշտը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքը հանելու՝ կառավարության որոշմանը:
«Ակնհայտ էր, որ թուրքացման գիծը բռնած իշխանությունը չի շարունակի ներկրման արգելքը, բայց տեղի արտադրողները, որոնք ներդրումներ էին արել, հիմա փաստի առջև են կանգնել, չեն կարող մրցակցել թուրքական ապրանքի հետ և ստիպված փակելու են իրենց բիզնեսները: Թուրքական ապրանքների ներկրման թույլտվությունը խոսում է, որ մենք արտաքին քաղաքականություն չունենք, և իշխանությունն ասում է մեկ բան, անում՝ մեկ այլ բան»,- ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
