ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Վերահսկելու համար բավարար մեխանիզմներ չկան

11 Հունվար 2022

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանափակվում, իսկ որոշ դեպքերում բացառվում է ՀՀ տարածքում գործարքների դիմաց կանխիկ ձևով վճարումը: Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են անկանխիկ եղանակով։ Խոսքը թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործարքների մասին է։

Անդրադառնալով փոփոխություններին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ դեռ 2020-ից փուլ առ փուլ առանձին ոլորտներ ներառվեցին անկանխիկ գործարքների թվում։

2022-ի հունվարի 1-ից, տնտեսագետի խոսքով, կարելի է ասել, անկանխիկ գործարքների անցումն ամփոփվեց հիմնական ոլորտների համար։ «Այսինքն, այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար 2-3 տարի ունեինք։ Այդ 2-3 տարվա ընթացքում մեր ֆինանսական հատվածը բավականին զարգացել է և բավականին արդյունավետ լուծումներ է գտել։ Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ ու մեխանիզմներ, որոնք կարող են թույլ տալ առանց լրացուցիչ ծախսերի անկանխիկ վճարումներ իրականացնել։ Սակայն ցավով պետք է արձանագրել, որ այս 2 տարվա ընթացքում պետությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի, կառավարության կամ ՊԵԿ-ի, բավարար քայլեր չի ձեռնարկել հանրությանը պատշաճ իրազեկելու ուղղությամբ։ Այսինքն, երբ հանրությանն արգելում ես կանխիկ գործարքներ կատարել, դրան զուգահեռ պետք է ցույց տաս այն հնարավորությունները, որոնցով նա կարող է իրականացնել անկանխիկ գործարքները։ Այդ տեղեկատվությունը հանրությանը բավարար կերպով չի փոխանցվել։ Անորոշության հիմնական պատճառը սահմանափակ տեղեկատվությունն է»,-ասաց մեր զրուցակիցը։

Սուրեն Պարսյանը նշեց, որ անկանխիկ գործարքների գաղափարի հիմքում ընկած է ստվերի կրճատումը, նաև օրինական եկամուտների հայտարարագրումը։ «Անկանխիկ գործարքներն էլ ավելի կկայունացնեն բանկային համակարգը։ Բայց երբ մարդը տեղյակ չէ բանկային համակարգի ծառայություններից, հնարավոր է նրա վրա լրացուցիչ ծախսեր դրվեն։ Անկանխիկ գործարքների պատճառով հանրության ու բիզնեսի մոտ լրացուցիչ ծախսեր կարող են առաջանալ, եթե նրանք բավարար ֆինանսական գիտելիքներ ու տեղեկատվություն չունենան։ Ցավոք, պետք է արձանագրենք նաև, որ մարդկանց մեծ մասն այդ գիտելիքները չունի, ու, բնականաբար, լրացուցիչ ծախսեր են առաջանալու։ Միևնույն ժամանակ, կան այդ ծախսերը նվազեցնելու, անգամ զրոյացնելու մեխանիզմները։ Այս առումով հարցը կրկին այն է, թե օրենքը մշակողների կողմից հանրության հետ պատշաճ իրազեկման աշխատանք եղել է, թե ոչ։ Հիմնական խնդիրը սա է»,-հավելեց տնտեսագետը։

Վերջինիս խոսքով, օնլայն մեխանիզմներն ու համակարգերը նման գործարքների դեպքում թույլ են տալիս ընդհանրապես զերծ մնալ լրացուցիչ ծախսերից. «Բայց մարդկանց մեծ մասը չգիտի, որ, օրինակ՝ նույն օնլայն բանկինգի հնարավորություններն ու այլ մեխանիզմները կարող են բանկային ծախսերը մոտեցնել զրոյի։ Այս պարագայում կարող են լրացուցիչ ծախսեր առաջանալ, քանի որ մեր հանրությունը բավարար գիտելիքներ այս առումով չունի։ Անկանխիկ գործարքները մեր տնտեսության ու պետության համար կարևոր նշանակություն ունեն, բայց մեր հանրությունը, ցավոք, դեռևս ամբողջապես չի տիրապետում այդ գործիքներին ու տեղեկատվությանը։ Սա է հիմնական խնդիրը։ Ու այս ընթացքում այդ ուղղությամբ բավարար ջանք չի ներդրվել»։

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, մարդկանց իրազեկելու ուղղությամբ քայլեր պետք է իրականացվեին, և պետությունը պետք է իր վրա վերցներ այդ գործառույթը։ «Կանոնները չպահպանելու դեպքում օրենսդրությունը առաջին խախտման պարագայում նախազգուշացում է նախատեսել։ Երկրորդ դեպքում մինչև 200 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում։ Այսինքն, մարդիկ կարող են առաջին անգամ՝ մեկ տարվա ընթացքում նախազգուշացվել, իսկ եթե մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվի, նոր կտուգանվեն։ Նշվածի վերահսկողությունը հիմնականում դրված է ՊԵԿ-ի վրա։

Այստեղ հաջորդ հարցն այն է, թե ՊԵԿ-ն արդյոք ի վիճակի է լինելու պատշաճ վերահսկողություն իրականացնել նմանատիպ բոլոր գործարքների նկատմամբ։ Սա բավականին խնդրահարույց իրավիճակ է, որովհետև վերաբերում է ֆիզիկական անձանց։ Ենթադրենք, ես ձեզ պետք է անկանխիկ գումար տամ, բայց եթե չտվեցի այդ եղանակով, ով և ինչպես է իմանալու այդ մասին։ Կարծում եմ՝ ֆիզիկական անձանց մասով շատ դժվար կլինի վերահսկողություն իրականացնել։ Ֆիզիկական անձանց անկանխիկ դաշտ տանելը լավ նպատակ է, բայց գործընթացները վերահսկելու համար բավարար մեխանիզմներ չկան»,-նշեց տնտեսագետը։

Նա շեշտեց, որ ցանկացած նոր բան մարդկանց անհանգստություն է պատճառում։

«Նախ՝ նրանք պետք է հասկանան, ճանաչեն ու վստահեն համակարգին։ Իմ ծնողների օրինակով ասեմ։ Նրանք ունեն բանկային քարտ, բայց չեն օգտագործում, գումարը կանխիկացնում են ու նոր են գործարք կատարում։ Ուղղակի սովոր չեն, վստահ չեն։ Այսինքն, մենք միանշանակ խնդիր ունենք հատկապես ավագ սերնդի առումով, որը, կարծում եմ, կամաց-կամաց պետք է հաղթահարել։ Իրականում անկանխիկ գործարքներին այլընտրանք չկա։ Բնականաբար, տնտեսությունը չի կարող 100 տոկոսով անկանխիկ գործարքների վրա հիմնվել, բայց պետք է փորձենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել ու անկանխիկի անցնել»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ շեշտելով ևս մեկ հնարավոր խնդրի մասին։

«Ես առանձնացրեցի տեղեկատվության ու վերահսկողության խնդիրները, բայց չի բացառվում նաև ընտրանքային մոտեցումը։ Այսինքն, չի բացառվում, որ ՊԵԿ-ը կարող է որոշել ինչ-որ մարդկանց, կազմակերպությունների հետևից ընկնել ու տուգանել, իսկ մյուսներին ուղղակի բարձիթողի վիճակում թողնել։ Սա ևս հարց է, որը կարելի է ներառել վերահսկողության խնդրի մեջ»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

past.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company