ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թուրքական ապրանքների ներմուծումը վերաբերմունք է թուրքական ագրեսիային և մեր հայրենական արտադրանքին

12 Հունվար 2022

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի կիրառումը դասական պոպուլիզմի օրինակ էր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի բանագնացների՝ Մոսկվայում սպասվող հանդիպմանը, ինչպես նաև, հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հերթական դրական ազդակին, այն է` թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքի չեղարկմանը։

«Ժամանակին, երբ այն մտցվեց, պատճառաբանվեց անվտանգության խնդիրներով և Թուրքիայի տնտեսության մեջ հայկական կապիտալի հոսքերը սահմանափակելու անհրաժեշտությամբ։ Սակայն Հայաստանը ներկրում էր թուրքական ապրանքի 0.01%-ը. տնտեսական տեսանկյունից՝ մեր արգելքը մեծ ազդեցություն չի կարող թողնել թուրքական տնտեսության վրա։ Սա մեր վերաբերմունքն էր թուրքական ագրեսիային և մեր հայրենական արտադրանքին։ Այդ արգելքը հույս էր արթնացրել տեղական արտադրողների մոտ, որ իրենք կարող են ընդլայնել իրենց արտադրության ծավալները և շուկան վերցնել իրենց ձեռքը։ Արգելքը, որը պետք է նպաստեր ներքին շուկայում թուրքական ապրանքները տեղականով կամ այլ երկրների արտադրանքով փոխարինելուն, տևեց ընդամենը մեկ տարի, բայց սահմանափակումները ոչ միշտ են լիարժեք գործում։ Հիմա, երբ ընդհանրապես հրաժարվում են ներմուծման արգելքը շարունակելուց, տնտեսության վնասներն անհամեմատ ավելի մեծ կլինեն»,- ասաց Ս.Պարսյանը։

Հարցին` իշխանությունների որդեգրած նման քաղաքականությունն ինչպիսի՞ հարված կհասցնի Հայաստանի տնտեսությանը, և ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, տնտեսագետը պատասխանեց, որ այս կառավարությունը բազմիցս փորձել է նախապատրաստել հասարակությանը թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկետի չեղարկմանը։

«Այս կառավարության՝ նախկինում հնչեցրած հայտարարությունները խոսում էին այդ ամենի մասին։ Հիշեցնեմ՝ երբ այս որոշումը արդեն կար, գործող կառավարությունը հայտարարում էր` մենք կօգտվենք թուրքական նավահանգիստներից, ապաշրջափակումը տնտեսական մեծ հնարավորություններ կտա. այս բոլոր հայտարարությունները հող էին նախապատրաստում արգելքի չեղարկման համար։ Իշխանությունները մի կողմից ընդունել էին թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, բայց մյուս կողմից հայտարարում էին, որ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը կապում են Թուրքիայի հետ»,- ասաց տնտեսագետը։

Ըստ Սուրեն Պարսյանի` իշխանությունների որդեգրած տնտեսական քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրանք Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները կապում են Թուրքիայի հետ։

«Ըստ էության, Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են հայ-թուրքական բանակցությունների սեղանի շուրջը ցույց տալ, թե նախապայմաններ չունեն։ Հայկական կողմը փորձում է առանց նախապայմանների բանակցություններ սկսել։ Սակայն Թուրքիան հստակ առաջ է քաշել իր նախապայմանները»,- ասաց նա։

Տնտեսագետի կարծիքով` գործող իշխանություններն իրենց հայտարարություններով հող են նախապատրաստում, որ նույնիսկ պատրաստ են ճանաչել տարածքային ամբողջականությունն ու տրամադրել միջանցք՝ հանուն տնտեսական հնարավորությունների։

«Համեմատության համար նշենք, որ Վրաստանի սահմանները բաց են բոլոր հարևան պետությունների առջև, բայց Վրաստանի տնտեսական հնարավորությունները մի քանի անգամ չեն գերազանցում Հայաստանին. եթե Հայաստանում աղքատության մակարդակը 27% է, նրանց մոտ՝ 21%։ Եթե 2020 թ. մեզ մոտ տնտեսական անկումը 7.4% էր, ապա նրանց մոտ 6% էր։ Այս իշխանությունները չափից շատ և չափից շուտ սպասում են առաջացնում հանրության մոտ, որ, Թուրքիայի հետ սահման բացելով, երկիրը զարգանալու է։ Որևէ ուսումնասիրություն, որևէ վերլուծություն այս ուղղությամբ չկա»,- նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով իրողությանը, որ մարդիկ, որոնք հավատացել էին իշխանություններին ու թուրքական ապրանքները հայկականով փոխարինելու համար ներդրումներ էին կատարել իրենց արտադրություններն ընդլայնելու կամ նոր արտադրություն ստեղծելու նպատակով, հայտնվում են խնդիրների առջև, տնտեսագետն ասաց, որ ներդրումներ կատարողները նախանձելի իրավիճակում չեն։

«Հայաստանում կոմունալները թանկացել են, Հայաստանում կա բավականին բարձր աղքատության մակարդակ, արտագաղթ։ Այս պայմաններում շուկայում ի հայտ կգան թուրքական ապրանքները, որոնք, անշուշտ, լուրջ մրցակցային առավելություններ ունեն հայկական ապրանքների նկատմամբ. թուրքական ապրանքները էժան են։ Հայրենական արտադրողը վարկ է վերցրել, բիզնես է սկսել և հիմա փորձում է իր ապրանքը վաճառել, բայց քանի որ թուրքականն անհամեմատ ավելի էժան է, դա է վաճառվելու»,- ասաց Ս.Պարսյանը։

Տնտեսագետը վստահեցնում է, որ այս աղքատ հասարակությունը էժան ապրանքն է գնելու, քանի որ մարդկանց մեծ մասը ուշադրություն չի դարձնելու՝ ապրանքը թուրքական է, թե՝ ոչ․ գնելու են, քանի որ էժան է։

Սուրեն Պարսյանի գնահատմամբ` այս իշխանությունների հիմնական նպատակն իրենց իշխանությունը պահելն է։ «Այս իշխանությունների համար առաջնային է սեփական անվտանգության խնդիրը: Նրանք վախենում են, քանի որ հասարակությունը հոգեպես, բարոյապես պատրաստ չէ նոր պատերազմի, և եթե լինի, ապա հասարակությունն իրենց կվերացնի։ Այս ամենը հասկանալով` այս իշխանությունները իրենց առջև դրված խնդիրն են լուծում, այն է` իշխանությունը պահելը։ Դա կլինի հայտարարությունների ձևով, թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հանման միջոցով, թե՝ բանակցությունների, միևնույն է` նրանց նպատակը մեկն է։ Այս թույլ, հոգեպես ճնշված վիճակով դու չես կարող բանակցություններ վարել. պարտվողը չի կարող հավասարը հավասարի հետ բանակցություններ վարել»,- եզրափակեց բանախոսը։

Լենա Կարապետյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company