ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանի տնտեսության հյուծումն ու անկումը շարունակվում են, և դրա սոցիալական հետևանքներն անդառնալի բնույթ ունեն. Թադևոս Ավետիսյան

18 Հունվար 2022

Բնականաբար, որոշ տնտեսվարողների մոտ գործերը լավացած կլինեն՝ մանավանդ եթե վերջիններս որոշակիորեն սերտ առնչություն ունեն իշխանությունների հետ։ Առանձին տնտեսվարող սուբյեկտների վիճակի լավացման կամ վատացման մասին դատողություններ դժվար է անել, բայց միջին մակրոցուցանիշները, ցավոք, այնպիսին են, որ թույլ են տալիս գնահատելու՝ Հայաստանի տնտեսության հյուծումն ու անկումը շարունակվում են, և դրա սոցիալական հետևանքներն անդառնալի բնույթ ունեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական գործիչների հայտարարություններին, թե ՀՀ տնտեսությունն այսօր շատ լավ վիճակում է։

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար ընդամենն ունենք 5.2 տոկոս տնտեսական ակտիվություն, և սա այն վիճակում, երբ նույն ժամանակահատվածում ՀՀ պետական պարտքն աճել է մոտ 15 տոկոսով։ 15 տոկոսը երկնիշ է, բայց, ցավոք, վերաբերում է ոչ թե տնտեսական աճին, այլ՝ պետական պարտքի աճին։

7.2 տոկոսով միջին գնաճ կա, և սննդամթերքի գնաճը մոտավորապես 17-18 տոկոս է։ Սա մարդկանց սոցիալական վիճակը բնութագրող ցուցանիշ է։ Միլիարդավոր դոլարների ներդրումներ, ցավոք, չկան։ Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է։ Իհարկե, սա նախորդ տարվա համեմատ դրական է, երբ կապիտալը փախչում էր երկրից։ Բայց միլիարդավոր դոլարների ցուցանիշ կա՝ 1.2 միլիարդ դոլարի, մի փոքր էլ ավելի աճել է պետական պարտքը», – նշեց տնտեսագետ պատգամավորը։

Թադևոս Ավետիսյանը նաև հիշեցրեց՝ 2020 թվականին աճել է նաև աղքատության ցուցանիշը՝ 26.3 տոկոսից հասնելով 27 տոկոսի։

«2021 թվականի աղքատության ցուցանիշները դեռ չկան, բայց մի բան ակնհայտ է, որ բնակչության եկամուտներն էապես ավելի քիչ են աճել կամ չեն աճել, իսկ գներն աճել են։ Սա աղքատությունը մեծացնող ուղղակի գործոն է, այսինքն՝ միջին աշխատավարձը նույնիսկ ավելի ցածր է աճել, քան միջին գնաճը՝ էլ չեմ ասում, որ 2021 թվականին նպաստներ, թոշակներ և նվազագույն աշխատավարձ չեն աճել։ Այսինքն՝ սպասում ենք աղքատության ավելի մեծ աճի, քան 2020 թվականի 27 տոկոսը», – ասաց մեր զրուցակիցը։

Այսօր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը վստահեցրել է, որ Հայաստանում գնաճը լինելու է կառավարելի ու աստիճանաբար կնվազի:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company