ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արցախի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել մինչև Ադրբեջանի կողմից իր անկախության հռչակումը

27 Հունվար 2022

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

Սկսենք նրանից, որ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որով արգելվում է ՀՀ կառավարությանը՝ համաձայնել Արցախի այնպիսի կարգավիճակի, որով Արցախը դիտվում է Ադրբեջանի մաս։ Եթե Փաշինյանը փորձում է հանրությանը մոլորեցնել և հղում է կատարում 1992 թվականի ԱՊՀ կանոնադրությանը, ես իրեն խորհուրդ կտամ ծանոթանալ Ղրիմի փորձին։ Եթե իր ասածը համապատասխանում է իրականությանը, ուրեմն թող ինքը փորձի բացատրել, թե Ղրիմի հարցն ինչպե՞ս լուծվեց, չէ՞ որ Ռուսաստանն էլ էր այդ կանոնադրությունն ստորագրել, Ուկրանիան էլ, մյուս պետություններն էլ։ Բայց Ղրիմը, ազգերի ինքնորոշման վրա հղում կատարելով, հանրաքվե անցկացրեց և միացավ Ռուսաստանին։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը սեփական ձախողումներն արդարացնելու համար ոչ միայն աղճատում է անցյալը, այլ նաև կասկածի տակ է դնում մեր ապագան։ Այնպիսի տպավորություն է, որ ինքն Ադրբեջանից ավելի ադրբեջանամետ է։

Դուք դիտարկում եք արել, որ տարիներ շարունակ հայկական կողմը ազգերի ինքնորոշման հարցն է բարձրացրել, բայց հիմա Փաշինյանը խոսում է միայն տարածքային ամբողջականության հարցի մասին։ Ի՞նչ վտանգներ է սա պարունակում։

Այո, Փաշինյանը փորձում է սեփական ձախողումներն արդարացնել և իր այդ փնտրտուքի հարցում որևէ խտրականություն չի դնում մեթոդների միջև։ Հիմա փաստորեն ինքը դարձել է տարածքային ամբողջականության թեզի ջատագովը։ Տարածքային ամբողջականության թեզը նա փորձում է ավելի վեր դասել, քան ազգերի ինքնորոշման թեզը և խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում։

Եվ այդ համատեքստում ես խորհուրդ կտայի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարության հետ ծանոթանալ։ Արդարադատության միջազգային դատարանը 2010 թվականի հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։ Ադրբեջանն է միշտ հանդես եկել տարածքային ամբողջականության տեսանկյունից և հայտարարել այդ մասին։ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ընդհանրապես համայն հայ ժողովուրդը հանդես են եկել ազգերի ինքնորոշման սկզբունքի օգտին՝ ասելով, որ դա Հելսինկյան եզրափակիչ ակտի, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկն է, և մենք դրանով ենք առաջնորդվում։ Եվ ընդհանրապես, եթե Փաշինյանը փորձում է հետ գնալ անցյալ, հիշեցնեմ նրա պնդումը, որ «1992 թվականին Արցախը անկախություն հռչակեց Ադրբեջանից», մինչդեռ Արցախը, ՍՍՀՄ օրենսդրության հիման վրա, սեպտեմբերի 2-ին հանրապետություն հռչակվեց։ Դա նույնպես ցույց է տալիս Փաշինյանի անտեղյակությունը Արցախյան հարցի ու հայ ժողովրդի պատմության հարցում։ Արցախի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել մինչև Ադրբեջանի կողմից Սովետական Միությունից իր անկախության հռչակումը։

Դրանից բացի, ես ուզում եմ հիշեցնել, որ 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ իրավահաջորդությունից՝ իրեն հռչակելով 1918-1920 թթ․ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ։ Արցախը երբեք Ադրբեջանի առաջին հանրապետության կազմում չի եղել։ Ես հիշեցնեմ, որ այդ ակտը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ բառացի կարդացի Նիկոլ Փաշինյանի համար, ինքը խոստացավ այդ փաստաթղթի հետ ծանոթանալ։ Այսինքն՝ բավարար հիմքեր ունեմ պնդելու, որ այդ փաստաթղթի հետ էլ ինքը ծանոթ չէր։ Որպեսզի Փաշինյանն արդարացնի իր ձախողումները, որևէ միջոցի մեջ խտրականություն չի դնում և ոչ մի բանի առաջ կանգ չի առնում՝ աղճատելով նաև պատմությունը և փորձելով վարկաբեկել մեր դիրքորոշումը, որով հանդես ենք գալիս մոտ 30 տարի։

Այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի համար ի՞նչ վտանգ է ներկայացնում։

Սրանով Փաշինյանը փաստացի հրաժարվում է Արցախի անվտանգության և անկախության երաշխավորը լինելու Հայաստանի հանձնառությունից, ձեռքերը լվանում է Արցախի հարցից։ Փաշինյանը, ով դեռևս 2018-2019 թվականներին հանդես էր գալիս «Արցախը Հայաստան է և վերջ» կագախոսի ներքո, Փաշինյանը, ով շարունակեց հարավային ճանապարհի շինարարությունը՝ Կապանից դեպի Ջրական, Փաշինյանը, ով խոսում էր Արաքսավանի բնակեցման մասին, հանկարծ ասում է՝ Արցախը կորցրել էր նույնիսկ տեսական հնարավորությունները՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու համար։ Թող ինքը հասկանա ու փորձի մեկնաբանել իր այս դիրքորոշումների 180 աստիճանով փոփոխությունը։ Իր քաղաքականությամբ ինքը փաստացի հայտարարում է, որ Հայաստանը չի կարող շարունակել Արցախի հանդեպ իր պարտավորությունների կատարումը, Արցախը չի կարող լինել Ադրբեջանից անկախ։ Եվ դրանով ինքը ոչ միայն մեր անցյալի հաղթանակներն է ջուրը գցում, ոչ միայն մեր բանակցային ներկա դիրքերն է թուլացնում, այլ նաև փորձում է ապագայում մեզ զրկել այդ հարցերին հետամուտ լինելու հնարավորություններից։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company