ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը

28 Հունվար 2022

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում թուրք-ադրբեջանական անհիմն թեզերն էր հիմնավորում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչած հայտարարություններին:

Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն գիծը, թե ամեն ինչ նախապես էր որոշված, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն արդեն ճանաչել էր, ամենն արդեն տրված էր.

«Այս խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծն է առաջ տանում՝ փորձելով հասարակության մոտ արդարանալ, թե ինքն այս ամեն ինչում մեղք չուներ: Սրանով նա մեծապես վնասում է առաջիկա բանակցություններին, ինչպես նաև ոտնահարում Հայաստանի և Արցախի շահերը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականություն չի վարել, Իշխան Սաղաթելյանը վստահ է՝«Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը.

«Հայ դատի գրասենյակների կենտրոնական խորհուրդը մանրամասն անդրադարձել է իր այդ հայտարարությանը: Եթե խոսքը վերաբերվում է ցեղասպանության միջազգային ճանաչմանը,Հայ դատը միայն միջազգային ճանաչմամբ չի զբաղվում, Հայ դատը վերջին տարիներին գլխավորապես զբաղվում էր Արցախի հիմնահարցով և ամբողջ աշխարհին ներկայացնում էր Արցախի և արցախահայերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը, այս ֆոնին կանգնել ասել՝ Հայ դատը չէր զբաղվում այս հարցերով, ցույց է տալիս, որ նա չի էլ հասկանում՝ ինչ է Հայ դատը»,-ասաց զրուցակիցը՝ նկատելով, որ նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «փորձ է անում պառակտել հայ ժողովրդին, նոր բաժանարար գծեր անցկացնել հայ ժողովրդի և Սփյուռքի միջև ՝ համարելով, որ Ցեղասպանության ճանաչման հարցը միայն Սփյուռքի խնդիրն է».

«Հայ մարդը, լինի Սփյուռքում , թե՝ Արցախում, ունի մեկ օրակարգ, մեզ համար անընդունելի են այս բաժանումները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Զրուցակցի արձանագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախյան բանակցությունների ողջ պատմությունն աղճատված ներկայացնել.

«Ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդու ձեռքին փաստաթղթեր են ընկել 30 տարիների բանակցություններից, ինքն այդ փաստաթղթերից գտնում է մեզ համար ոչ նպաստավոր դրվագներ, և ներկայացնում է դրանք՝ առանց հասկանալու, որ այդ նույն փաստաթղթերում կան հայկական կողմին ձեռնտու բազմաթիվ այլ դրվագներ:

Օրինակ՝ խոսում է մադրիդյան փաստաթղթերից, տարածքային ամբողջականության մասին, բայց մոռանում է, որ այդ փաստաթղթում հստակ կա ինքնորոշման իրավունքի հարց, որը պետք է լուծվեր հանրաքվեով: Պարզ է, որ այդ փաստաթղթերից որևէ մեկը 100% հայկական չի եղել, կամ 100% ադրբեջանական չի եղել, բայց գտնել այդ փաստաթղթերից մեզ ոչ ձեռնտու կետերը և սկսել դրանք հիմնավորել…., այդպիսի բաներ անում են թուրքերը և ադրբեջանցիները, ես այս ամենին այլ բացատրություն չունեմ»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա դիտարկմամբ՝ փորձ է արվում նաև հասարակությանը տրամադրել Արցախի կորստին, պարտությանը և տարածքային նոր զիջումներին.

«Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ պաշտպանել մեր ժողովրդի շահերը, իր իշխանությունը պահելու համար սկսել է հիմնավորել ադրբեջանական թեզերը, ժողովրդին էլ պատրաստում է նոր զիջումների: Երբն ինքն ասում է, թե ժողովրդի կողմից մանդատ ունի, սխալվում է, ժողովուրդն իրեն երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել: Ընտրությունների ժամանակ ժողովրդին խոստացել է խաղաղություն, անվտանգություն, սակայն բոլոր էլ հիմա հասկանում են, որ խաբել է, ինքը մեզ ոչ թե խաղաղության է տանում, այլ տանում է նոր աղետի և զիջումների»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ երկիրը մտնում է վտանգավոր նոր փուլ, ուստի նախագահին «փախուստ էր պետք».

«Աբսուրդն այն է, որ նախագահը հրաժարականի տեքստ է գրում այլ երկրից, սա այսօրվա իրավիճակի արտացոլանքն է,հեգնանք ու ծաղր՝ մեր ժողովրդի նկատմամբ, ուրիշ բացատրություն չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջիկա քայլերին, ապա Սաղաթելյանն ասաց, որ փողոցային պայքար կլինի.

«Խնդիր է՝ ե՞րբ, ո՞նց և ինչպե՞ս անենք, որ դա մեծ ծավալ ստանա և դառնա համաժողովրդական պայքար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company