ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը թալիշների նկատմամբ

02 Փետրվար 2022

Թալիշները հարավկովկասյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից են, որոնց բնակության վայրերը հնում ընդգրկել են ընդարձակ տարածքներ: Այսօր թալիշները բնակվում են Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում, մասնավորապես` արևմուտքում գտնվող Գիլան (Աստարա, Թալեշ, Մասալ, Ռեզվանշահր, Ֆումանսարա, Շաֆաթ քաղաքներում) և Արդեբիլ նահանգներում: Թալիշ երկրամասը` որպես առանձին վարչաքաղաքական շրջան, «Թալիշ» կամ «Վելայաթ-է Թալիշ» անվանումներով հանդիպում է Ռաշիդ ադ-դին Ֆազուլլահի 13-րդ դարի վկայություններում : Թալիշների մյուս հատվածը բնակվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունում:

Թեպետ ոմանք համարում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում էթնիկ խմբերը տարրալուծվում են, սակայն իրականում երկրում տիրում է լիակատար հանդուրժողականություն էթնիկ խմբերի նկատմամբ: Իրանում թալիշները քաղաքական և հասարակական հետապնդումների չեն ենթարկվում, պետությունը նրանց մշակույթին և լեզվին հարգանքով է վերաբերվում, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող թալիշների մասին, որոնք սոցիալ-քաղաքական և մշակութային ճնշումներին զուգահեռ զրկված են սեփական լեզվով հաղորդակցվելու և կրթվելու տարրական իրավունքից: Իրանում բավականաչափ թալիշական մշակութային և հասարակական կազմակերպություններ կան, տպագրվում է թալիշական գրականություն, մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունում պետական մասշտաբով հետապնդման է ենթարկվում նմանատիպ կազմակերպությունների ստեղծման ցանկացած փորձ, արգելափակվում են թալիշներին առնչվող հեռուստաալիքները, ռադիոհաղորդումները, նրանց հարցերին անդրադարձող հեռուստաալիքները և համացանցային կայքերը: Բավական է ընդգծել, որ «ժողովրդավարական Ադրբեջանում» թալիշները զրկված են ինքնորոշման իրավունքից. պաշտոնական փաստաթղթերում և մարդահամարի ընթացքում նրանք պարտավոր են իրենց դասել ադրբեջանցիների շարքը:

Այսօր Ադրբեջանում թալիշների խնդիրները ոչ միայն ազգային, այլև քաղաքական բնույթ են կրում։ Դեռևս 1993 թ. գնդապետ Ալաքրամ Հումմատովը հռչակեց Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետությունը, որն ընդգրկում էր թալիշներով բնակեցված` Ադրբեջանի 7 շրջանները։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները չճանաչեցին այս ինքնավարությունը, և նրա ղեկավարները հալածվեցին. ինքը՝ Հումմատովը, բանտարկվեց և դատապարտվեց մահապատժի, իսկ ավելի ուշ Եվրախորհրդի ճնշմամբ վտարվեց երկրից և զրկվեց քաղաքացիությունից։ Այս շրջանում է, որ Բաքվում հակաթալիշական ալիքից հետո Թալիշ-Մուղանյան վտարանդի կառավարությունը հրապարակային կոչերով դիմեց միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին թալիշ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների խտրական և անմարդկային վերաբերմունքի առնչությամբ։

Թալիշական ազգային շարժման գոյության 10 տարիների ընթացքում նրա ղեկավարները բազմիցս խոսել են իրենց գործունեության խաղաղ բնույթի մասին, ինչը չի ենթադրում զինված պայքար։ Միաժամանակ պետք է փաստել, որ ԱՀ տարածքում երկու իրադարձություն է տեղի ունեցել, որոնք լայն արձագանք են գտել ԶԼՄ-ներում և կապված են թալիշ հասարակական-քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումների, մասնավորապես` 2007 թ. «Թալիշի ձայն» թալիշական թերթի խմբագիր Ն. Մամեդովի և 2013 թ. սեպտեմբերին դատապարտված Գ. Մամեդովի ձերբակալության հետ։ Այս իրադարձություններից հետո թալիշական շարժումը կարծես թե նոր փուլ է թևակոխում: Արդեն 2009 թ. Ռուսաստանի տարածքում ստեղծվեց «Շարժում հանուն թալիշների վերածննդի» քաղաքական կազմակերպությունը, որի ղեկավարը թալիշ ակտիվիստ Ֆ. Աբոսզոդան էր։ 2013 թ. Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից հեռարձակվում էր «Թալիշստանի ձայնը» ռադիոկայանը, իսկ 2014 թ. դեկտեմբերից՝ Թալիշիստանի ազգային հեռուստատեսությունը (ԹԱԹ), որոնց գործունեությունն ուղղված էր թալիշների ինքնագիտակցության բարձրացմանը և նրանց հոգևոր ներուժի զարգացմանը։

Թալիշների և Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունների բնակության առանձնահատկությունն այն է, որ նրանք ապրում են ավտորիտար պետությունում, որի գավառներում իշխանությունը կենտրոնացված է շրջանային վարչակազմերի ղեկավարների ձեռքում, որոնք նշանակվում են նախագահի առաջադրմամբ։ Միևնույն ժամանակ տեղական քաղաքապետարաններն էական դեր չեն խաղում հասարակական կյանքում։ Հատկանշական է նաև, որ թալիշական շրջաններում բարձրագույն օղակը, որպես կանոն, նշանակվում է ազգությամբ ոչ թալիշների շրջանից, ինչը երբեմն հիշեցնում է կառավարման խորհրդային համակարգը։ Իսկ վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետության ներքին քաղաքականության մեջ կարևոր տեղ էին զբաղեցնում ազգային նույնականացմանն առնչվող խնդիրները, հետևաբար ներքին դրությունը բնութագրվում էր էմոցիոնալ լարվածության բարձր աստիճանով։

Ըստ էության, ԱՀ անկախացումից հետո թալիշաբնակ տարածքներում վարվում է ծրագրված հակաթալիշական քաղաքականություն, և տարվում աշխարհաքաղաքական պայքար թալիշների և թալիշերենի վերացման ուղղությամբ։ Թալիշների հարցը ցավոտ թեմա է Ադրբեջանի համար, իսկ վերջին շրջանում Բաքվում կրկին ակտիվացել է թալիշների դեմ շարժումը։ Ինչո՞վ է սա պայմանավորված: Իշխանությունները մտավախություն ունեն, որ Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի աջակցությամբ այնտեղ կկրկնվի «արցախյան սցենարը»։ Բաքվի իշխանությունները պնդում են, որ թալիշների անջատողական տրամադրությունները սնվում են հատկապես Հայաստանից՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Հայաստանում անցկացվում են բազմաթիվ գիտաժողովներ ու սեմինարներ իրանագիտության վերաբերյալ՝ թալիշների` որպես էթնոսի գոյությունը պահպանելու նպատակով։

Թալիշաֆոբիայի պոռթկումները, որոնք պարբերաբար տեղի են ունենում Բաքվում, կարելի է շատ պարզ կերպով բացատրել։ Նախ, Բաքուն մեծ զայրույթով ընդունեց թալիշագիտական երրորդ միջազգային գիտաժողովը, որը մի քանի տարի առաջ տեղի ունեցավ Երևանում։ Դրան մասնակցեց Իրանից ժամանած թալիշ գիտնականների ու հասարակական գործիչների մեծ պատվիրակություն, ինչը նշանակալից իրադարձություն էր ողջ թալիշ ժողովրդի համար, միևնույն ժամանակ ցույց էր տալիս Իրանի վերաբերմունքը թալիշական խնդրի նկատմամբ։

Այսօր էլ պաշտոնական ադրբեջանական մամուլում խոսվում է թալիշական տարածքների տարանջատման փորձի մասին: Թալիշական տարածքներ ասելով նկատի են առնվում Ռուսաստանի նախկին պրոտեկտորատ և դաշնակից Թալիշական խանության տարածքները, որոնք գոյություն են ունեցել մինչև 1840 թվականը։ Ադրբեջանական իշխանությունները մտավախություն ունեն, որ ՌԴ-ի աջակցությամբ թալիշները կփորձեն այդ տարածքներում ստեղծել թալիշական պետություն կամ առանձին վարչատարածքային միավոր:

Բաքուն, չգիտես ինչու, օրինական է համարում Նախիջևանի ինքնավարությունը, արցախահայերին առաջարկում է ինքնավարություն` ամենալայն իմաստով, իսկ թալիշներին զրկում ցանկացած կարգավիճակից։ Ոչ ոք չի կարող հստակ բացատրել, թե ինչով է պայմանավորված նման երկակի դիրքորոշումը։ Բանն այն է, որ թալիշները որևէ էական, նույնիսկ երկրորդական դիրք չեն զբաղեցնում սեփական էթնիկ հողերում։ Ալիևի վարչակազմը չի ցանկանում, որ որևէ թալիշ դառնա իր ժողովրդի մեջ հեղինակավոր և կշիռ ունեցող գործիչ: Մինչ այժմ Ադրբեջանի բուհերից և ոչ մեկում չկա թալիշերենի ֆակուլտետ, որը կպատրաստի արհեստավարժ ուսուցիչներ՝ դպրոցներում թալիշերեն ու թալիշական պատմություն դասավանդելու համար։ Իսկ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների տեղեկությունները այն դպրոցների մասին, որոնցում իբր դասավանդվում է թալիշերեն, չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ էության, Ադրբեջանում տեղի է ունենում թալիշերենի դանդաղ ոչնչացում. թալիշաբնակ շրջաններում նույնիսկ չկան թալիշական հեռուստատեսություն, ռադիո, թատրոն, գրադարաններ, լրատվամիջոցներ, որոնք կֆինանսավորվեին ադրբեջանական իշխանությունների կողմից։

Ասվածի համատեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանում ապրող թալիշների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նրանց սպառնում է ոչ միայն սեփական մշակույթից ու պատմությունից օտարումը, այլև ֆիզիկական ոչնչացումը։ Ազգային-ազատագրական պայքարի բոլոր մասնակիցները տարաբնույթ ճնշումների են ենթարկվում, նրանց նույնիսկ ֆիզիկական ոչնչացման վտանգ է սպառնում: Այս ամենի հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանում թալիշների թվաքանակն է: Դեռևս 1999-2001 թթ. ամերիկյան սոցիոլոգիական կազմակերպության անդամները սոցիալեզվաբանական հետազոտություններ են կատարել Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերում։ Նրանց հաշվարկներով` միայն Լերիկի շրջանում 62 հազար թալիշ կար, Աստարայում՝ 81 հազար, իսկ Լենքորանում ապրում էր ավելի քան 200 հազար մարդ, որոնց 90 %-ը թալիշներ էին։ Նրանց տվյալների հիման վրա հետագայում հաշվարկվել էր, որ իրենց թալիշ ճանաչողներից 500 հազարը կոմպակտ ապրում էին Ադրբեջանի հարավային միայն 5 շրջանների տարածքում։ Ավելի ուշ արդեն, Իրանի պաշտոնական կառավարական աղբյուրների համաձայն, Ադրբեջանում բնակչության 25 %-ը թալիշներ էին (մոտ 2,5 միլիոն մարդ): Սակայն ադրբեջանական պաշտոնական մարդահամարի անցկացման ընթացքում տեղի են ունենում զգալի խախտումներ:

Նախ` երկրի պատկան մարմինները նախօրոք և պատշաճ մակարդակով քարոզարշավ չեն իրականացրել՝ ընդգծելու բնակչության թիվը։ Երկրորդ` թալիշ բնակչության թվաքանակի ճշտման հարցում առկա են տոտալ կեղծարարության փաստեր։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ընդհանրապես ոչ ոք չի գնացել բնակիչների մոտ, որոշ դեպքերում էլ հարցաթերթիկները նախապես լրացվել են համաձայն կառավարության հրահանգների։ Իսկ երբ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի աշխատակիցները այնուամենայնիվ գնացել են համապատասխան հասցեներով, հարցման ժամանակ նույնիսկ չեն ճշտել հարցվածների ազգությունը և թալիշներին գրանցել են որպես ադրբեջանցիներ։ Շատ դեպքերում ազգության արկղը դատարկ է մնացել կամ լրացվել է մատիտով, որպեսզի հետագայում ուղղվի կամ լրացվի հրահանգների համաձայն: Եղել են դեպքեր, երբ թալիշները պնդել են, որ իրենց ազգությունը ճիշտ գրանցվի, սակայն աշխատակիցները տարհամոզել են նրանց և նույնիսկ շանտաժի են ենթարկել՝ պատճառաբանելով, որ նրանք՝ որպես թալիշ, հետագայում ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունվի։

Բնականաբար, այս կերպ ադրբեջանական իշխանությունները փորձում են շարունակել տարիներով արմատացած ձուլման քաղաքականությունը և կանխել երկրի ներսում տեղաբնիկ ժողովուրդների հնարավոր ընդվզումները: Բանն այն է, որ Արցախյան երկրորդ պատերազմը թալիշների ինքնագիտակցության վրա կարևոր ազդեցություն ունեցավ։ Պատերազմի առաջին իսկ օրերից, երբ ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական իշխանությունները առաջնագիծ են ուղարկում հիմնականում տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, թաթերի և այլոց ներկայացուցիչների, որոնք դարձան ալիևական վարչախմբի մսաղացի զոհերը, երկրի թալիշ բնակչության շրջանում ակտիվացան հակաալիևական տրամադրությունները: Թալիշները կարծես թե պատրաստ էին լուրջ քայլերի դիմելու՝ պատմական արդարությունը վերականգնելու համար, սակայն 2021 թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո կշեռքի նժարը հակառակ կողմ թեքվեց: Արցախյան ճակատում տարած հաղթանակից հետո Ի. Ալիևի վարչախումբը լծվեց երկրի ներսում թալիշների ճնշմանը և նրանց նկատմամբ տարաբնույթ սահմանափակումների կիրառմանը:

Թալիշական ազգային շարժումն այժմ, ըստ էության, անցնում է զարգացման հաջորդ փուլ։ Թալիշները շարունակում են պայքարել իրենց ազգային իրավունքների համար բոլոր մակարդակներում և փորձում են օգտվել օրենքով թույլատրված բոլոր հնարավորություններից։ Թալիշական շարժման անդամներ կան տարբեր երկրներում։ Կարելի է ասել, որ թալիշական շարժումը բաղկացած է տարբեր ճյուղերից, որոնք գործում են Ռուսաստանում, Եվրոպայում, Ադրբեջանում և այլուր։ Ռուսաստանի Դաշնությունում թալիշները հանդես են գալիս տեղական և տարածաշրջանային մշակութային ինքնավարություններով, թալիշական կազմակերպություններով։

Թալիշ գործիչների ակտիվացման պայմաններում Ադրբեջանի ներսում հաճախ սկսեցին պնդումներ հնչել, թե թյուրքալեզու ադրբեջանցիներն ու թալիշները եղբայրական ժողովուրդներ են։ Սակայն եղբայրական հարաբերությունները հնարավոր են միայն, եթե հիմնված են փոխըմբռնման ու հարգանքի վրա, իսկ Ադրբեջանում իշխանությունը կտրված է տեղաբնիկ ժողովուրդներից և վարում է ձուլման քաղաքականություն։

Լիանա Պետրոսյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից

«Դրօշակ» թիվ 1 (1662), դեկտեմբեր 2022 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company