ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս պահին տնտեսությունը իներցիոն ընթացքի մեջ է. Սուրեն Պարսյան

02 Փետրվար 2022

Փետրվարի 1-ին ԿԲ խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացվեց 0.25%-ով, այն հասցնելով 8 %-ի: Տնտեսության վրա վերաֆինանսավորման տոկոսադրուքի նման բարձրացման ազդեցությունը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանին:

Panorama.am -Պարոն Պարսյան, ակնհայտ է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ ԿԲ-ին հաջողվում է որոշակիորեն զսպել գնաճը հանրապետությունում, բայց մյուս կողմից ըստ ձեզ ի՞նչ աստիճանի է այդ քայլի բացասական ազդեցությունը տնտեսության վրա:

Ս. Պարսյան-ԿԲ-ն վերջին մեկ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, արդեն 8-րդ անգամ է վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացնում, որի հիմնական նպատակը գների աճի զսպումն է: ԿԲ-ին չի հետաքրքրում տնտեսական ակտիվությունը , զարգացումն և այլն, նրա թիվ մեկ խնդիրը ֆինանսական համակարգի կայունությունն է և գնաճի մակարդակը: Ակնհայտ է, որ 2022թ. պետական բյուջեով ԿԲ-ի պլանավորած 4 +/-1.5% գնաճը, այսինքը՝ մինչև 5.6%-ը ապահովելը քիչ իրատեսական է դարձել, քանի որ Էլեկտրաէներգիայի, ջրի գներն արդեն իսկ բարձրացել են և ապրիլի 1-ից պետք է բարձրանա նաև գազի սակագինը՝ մեծ հավանականությամբ հատկապես բիզնեսի համար, որը, անշուշտ, հանգեցնելու է ապրանքների ծառայությունների գնաճին:

Գլխավոր դրամատան կանխատեսումներով՝ կոմունալների գների աճը 1-1.5 %-ով ավելացնելու է կանխատեսված գնաճի մակարդակը և նրանք փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի զսպեն ապագա գնաճը և այսօրվանից են այդ քայլերն իրականացնում, բայց դրա արդյունքում թանկանում է փողը, վարկային միջոցները: Պատահական չէ, որ արդեն իսկ վերցրած վարկերի տոկոսադրույքներն են նույնիսկ բարձրանում: Օրինակ համացանցում կարելի է հանդիպել օգտատերերի գրառումների այն մասին, որ իրենց վերցրած հիփոթեքի տոկոսադրույքը բանկն ավելացրել է 1%-ով: Այսպիսով՝ ոչ միայն ապագայում վերցնելիք վարկերն են թանկանում, այլ վերցվածներն են արդեն թանկանում: Սա այն դեպքում, երբ մարդկանց եկամուտներն արագ չեն աճել, իսկ առանձին դեպքերում նույնիսկ առհասարակ չեն աճել:

Պետք է արձանագրենք, որ այս վարկային տոկոսադրույքների ավելացումը ոչ միայն տանում է տնտեսական ակտիվության զսպմանը, այլ նաև սոցիալական լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գործող վարկերի մասով, մարդիկ ավելի շատ գումար են հատկացնում բանկերին:

Միանշանակ պետք է արձանագրենք, որ այն միայն ԿԲ խնդիրը չէ: Վերջինս իր հնացած գործիքով՝ անընդհատ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով, փորձում է խնդիրը լուծել, բայց այն ավելի խորքային է և պետք է հասկանալ, որ այդ գործիքն արդեն իր ազդեցությունը սպառել է և, ճիշտ հակառակը, վնաս է հասցնում տնտեսությանը: Մի կողմից նրանք զսպում են տնտեսական ակտիվությունը, բայց գնաճը շարունակվում է, այսինքը՝ իրենց նպատակին չեն հասնում, բայց էլ ավելի են վնասում տնտեսությանը: Պետք է փոխեն իրենց քաղաքականությունը, մտածեն այլ գործիքների մասին, որոնք կարող են խթանել տնտեսական ակտիվությունը և զսպել գնաճը:

Մեր մոտ ճիշտ հակառակ պրոցեսն է գնում: ԿԲ քաղաքականությունն անցած տարվա ընթացքում մեծ հարված է հասցրել տնտեսական ակտիվությանը և այս տարի էլ կհասցնի: Մենք պետք է մեկտեղենք կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը և ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, որոնք պետք է ներդաշնակ լինեն, ոչ թե՝ մեկը մյուսի հաշվին: ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, ըստ էության, բոլորի հաշվին է իրականացվում և դրանից տուժում է մեր բյուջետային քաղաքականությունը: Մի օրինակ բերեմ: Մենք 45 մլրդ դրամ հատկացրեցինք գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը, գյուղմթերքի վերամշակմանը, բայց արդյունքում ունենք 1.1 % գյուղատնտեսության անկում: Եթե արձանագրենք, որ այդ գումարների առյուծի բաժինն հասել է բանկային համակարգին, ստացվում է, որ պետությունը սուբսիդավորել է և աջակցել է բանկերին՝ վերջին տարիների ընթացքում բավականին մեծ ծավալներով: Այդ ամենի արդյունքն այսօր չունենք, այլ ճիշտ հակառակը՝ ունենք անկում:

Պետք է վերանայվի գյուղատնտեսական ծրագրեն, որոնք հիմնականում իրականացվում են բանկերի միջոցով: Պետք է վերանայել տնտեսական քաղաքականությունը՝ պետությանն էլ ավելի դերակատարություն տալով և զսպելով բանկերի ախորժակը: Այս առումով ԿԲ-ն շատ մեծ ազդեցություն ունի պետական համակարգի, տնտեսության վրա: Բավականին լուրջ խորքային փոփոխություններ պետք է անել, որը 1-2 ամսվա անելիք չէ:

Սա նաև մտածելակերպի հարց է, քանի որ բանկային համակարգի, մասնավորապես՝ ԿԲ-ի ֆունկցիոներներին շատ դժվար է բացատրել, արդյունաբերությունը, արտադրությունը, ծառայությունները, նրաց այդ ամենը չի հետաքրքրում՝ այլ հետաքրքրում է ֆինանսական համակարգի կայունությունը, ֆինանսական հոսքերը, որոնք տարեցտարի ավելանում են: Ամեն տարի բերում են նոր օրենք, որն ավելացնում է բանկային համակարգի շրջանառությունը: Մի տարի բերեցին պարտադիր կուտակային համակարգը, հետո եկամտային հարկի քաղաքականությունը վերանայեցին, հիմա արդեն անկանխիկ գործարքների օրենքն ընդունեցին: Այսինքը՝ անընդհատ փողեր են ներարկում ֆինանսական համակարգ, բայց ֆինանսական համակարգի օգնությունը, օժանդակությունը, արդյունավետությունը շատ ցածր է ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա:

Panorama.am-ԿԲ-ն իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթը: Տնտեսության ակտիվության մասին պետք է մտածի կառավարությունը, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպե՞ս եք գնահատում այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը:

Ս. Պարսյան-Էկոնոմիկայի նախարարությունը ձեռքերը լվացել է այս ամենից, նա իր դերակատարումը տեսնում է միայն վարկային տոկոսադրույքները սուբսիդավորելու մեջ: Հիմնականում այս գործառույթն են իրականացնում և ուղղակի փոշիացնում են միլիարդավոր դրամներ և որևէ արդյուքն չունենք այս մասով: Եթե նայում ենք պաշտոնական վիճակագրության թվերին, ապա տեսնում ենք, որ 2021 թվականին 5. 8% տնտեսական ակտիվություն: Այն ի հեճուկս կառավարության տնտեսական քաղաքականության է ապահովվել, քանի որ անցած տարվա բացասական ցուցանիշների ֆոնին մենք ունենք այս վիճակը:

Օրինակ՝ 2020 թվականին ծառայության ոլորտը գրանցել էր 14.7 % անկում, իսկ 2021 թվականին ունենք 7.8% աճ, այսինքը անկման ֆոնին է, որ այս աճը գրանցվել է, կամ առևտրի ոլորտում 2020 թվականին ունեինք 14 % անկում, իսկ նախորդ տարի՝ 7.5 % աճ, շինարարության ոլորտում 2020թ անկումը 9.5 % էր իսկ 2021-ին 7.4 % աճ ունենք: Այսպիսով՝ եթե 2020 թվականի անկման ցուցանիշները չլինեն, այս տարի մենք նույնիսկ 2019 թ.-ի համեմատ աճ չենք կարողանում ապահովել: Մենք 2021 թվականին 2019 թվականից ցածր ցուցանիշներ ունենք, բայց խոսում ենք տնտեսական ծրագրերի արդյունավետության, լրացուցիչ գորմարների ներարկման հեռանկարի մասին: Ո՞ւր է ձեր արդյունավետությունը:

Այս ցուցանիշներն ի հեճուկս կառավարության տնտեսական քաղաքականության է ապահովվել, այսինքը՝ կառավարության դերակատարումը շատ փոքր է: Ո՞ր ոլորտում է, որ նրանք գրացել են թռիչքաձև աճ, ոչ մի ոլորտում: Նույնիսկ շինարարության ոլորտում այդքան ճանապարհ կառուցելուց հետո էլ չեն կարողացել 2020 թվականի անկումը փակել: Սա բացատրվում է նրանով, որ մասնավոր հատվածից դեպի շինարարության ոլորտ ներդրումները կրճատվել են, կրճատվել են նաև օտարերկրյա ներդրումները, դարձյալ՝ պաշտոնական վիճակագրությամբ:

Այս պահին տնտեսությունը իներցիոն ընթացքի մեջ է: Այստեղ պետության, կառավարության համակարգն ուղղակի դերակատարում չունի՝ եթե, իհարկե, առանձին դեպքերում չի խանագարում տնտեսական պրոցեսներին: Մենք այս տեմպով երկար չենք կարող տնտեսական, հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել: Հեռու եմ այն մտքից, որ շուտով կոլապս է լինելու և պետությունը չի կարողանալու իր պարտավորությունները կատրել, ո՛չ: Մենք դեռևս կկարողանանք 2021 թ. վերցրած պարտքային միջոցների և այս տարի վերցվածի հաշվին մեր պետական պարտավորությունները իրականացնել, բայց դրա արդյունքում խնդիրենրն չեն լուծվում, դրանք ավելի են մեծանալու և մի քանի տարի հետո նրանք պայթելու են, ինչպես պայթեց էներգետիկ համակարգում և մենք միանգամից 3 ուղղություններով՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, ունեցանք սակագների աճ: Հետևաբար՝ այս խնդիրները կուտակվում են իսկ կառավարությունն ընդամենը հետաձգում է դրնաց լուծումը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company