ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ցավակցագիր է հղել Վահե Թորոսյանի մահվան կապակցությամբ
04 Փետրվար 2022
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խոր վշտով գուժում է, որ երեկ՝ փետրվարի 3-ին, Նոր Ջուղայում իր մահկանացուն է կնքել «Քրիստափոր» ԿԿ ներկայացուցիչ, ազգային գործիչ ընկեր Վահե Թորոսյանը։ Նրա անժամանակ մահը հիվանդության հետևանք էր։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վշտակցում է նվիրյալ դաշնակցականի հարազատներին ու ընկերներին։
