ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Մեծ դավաճանության խճանկարի փոքրիկ պատառիկները․ մաս 2-րդ

22 Օգոստոս 2022

Հայաստանի իրավապահ մարմինները, պատգամավորական հարցումներիս պատասխանելով, շարունակում են փաստել, որ Նիկոլը ՍՏԱԽՈՍ է։ Նախ ՀՀ գլխավոր դատախազությանն պատասխան-գրությամբ էր արձանագրվել նրա սուտը)։

Հիմա արդեն Արգիշտի Քյարամյանի գլխավորած ՀՀ քննչական կոմիտեի՝ սեւով սպիտակի վրա գրությամբ փաստվում է, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, ի լուր հայության ՍՏԵԼ է. դավաճան է հռչակել, 44-օրյա պատերազմի պատասխանատու է հայտարարել չեղած ՄԵԿԻՆ։

Նախապատմությունը սա է. 2020 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր բառացիորեն հետեւյալը՝ «Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով»: (https://www.primeminister.am/…/Nikol-Pashinyan…/ )

Ի դեպ, այս հայտարարությունից առաջ, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում դիմակն ու համաճարակը մոռացած, բայց այդ օրը դիմակով դեմքերը ծածկած, գույնզգույն համազգեստներով անձանց նրա հետ հանդիպածների ( https://www.primeminister.am/…/Nikol-Pashinyan-meeting/… ) թվում էր նաեւ տեւական ժամանակ Freenews հեռուստաընկերության եթերում բերանը շաղ տվող, շատ հաճախ գինովցած ուղիղ եթերներ մտնող Գնել Սարգսյանը։ ( https://www.primeminister.am/…/Nikol-Pashinyan-meeting/… / )։ Թե ինչպես է այս մեկը պատերազմին մասնակցել, վկայում է կցվող լուսանկարը՝ 2020 թվականի հոկտեմբեր 17, երբ արդեն Հադրութն ընկել էր։ Բայց սա այլ թեմա է։

Հիմա 2020 թվականի դեկտեմբերի 27-ին ողջ հայության առաջ Նիկոլի բացահայտման, դավաճանին հայտնաբերելու մասին։ Պարբերաբար հարցումներ ուղարկվեցին ՀՀ դատախազություն, Քննչական կոմիտե, որից հետո վերջինս հանրությանը տեղեկացրել է, թե «Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներից մեկին զենքի համալրում թույլ չտալու և վերջինիս զենք չտրամադրելու վերաբերյալ մամուլում առկա հրապարակման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստվող նյութերով 2021թ. փետրվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ պատերազմի ժամանակ պաշտոնատար անձանց կողմից անգործություն դրսևորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»:

Այս հայտարարությունների եւ հարուցված քրեական գործի շուրջ, 2021 թվականի նոյեմբերի 24-ին Քննչական կոմիտե հղված հարցմանս, 2022 թվականի հունվարի 13-ին ստացել էի պատասխան, թե նախաքննական գաղտնիք է, ու չեն կարող ասել, Նիկոլի հիշատակած պահեստապետին հայնաբերել են, թե՞՝ ոչ։ Բայց համառեցի։ Մի քանի ամիս անց, կրկին հարցում ուղարկեցի ՀՀ քննչական կոմիտե, որում կրկնել էի հարցադրումս՝ 2020 թվականի դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում, ի լուր ողջ հայության Նիկոլի՝ իբր բացահայտած դավաճանության փաստով 2020 թ.-ի փետրվարին հարուցված քրեական գործի շրջանակներում կա՞ կամ կա՞ն կասկածյալի, մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ(անձիք)։ ՈՒ ՀԻՄԱ ՈՒՇԱԴԻՐ՝ Նիկոլը 2020 թ.-ի դեկտեմբերի 27-ին մեր քաղաքացիներին ասում է, թե պահեստի դռները փակ են պահել ու զենք չեն տվել կամավորներին, ապա հռչակում է՝ այս մարդուն պատերազմի պարտության պատճառ։ Ահա մեջբերումը. «Նիկոլ Փաշինյան – Տեսեք, ևս մի հարցադրում կար։

Դուք ասում եք, որ խոսում ենք պարտության մասին: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը: Որովհետև, օրինակ, երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի:

Պետրոս Ղազարյան – Այսինքն՝ դավադրությո՞ւն է եղել:

Նիկոլ Փաշինյան – Ես չգիտեմ… »։

Նիկոլը կոնկրետ մեղադրանք, իր հայտարարության համաձայն, կոնկրետ անձի շուրջ հնչեցրել է դեռ 2020 թվականի դեկտեմբերին։ Իսկ ահա 2022 թվականի հուլիսին ՀՀ քննչական կոմիտեն, հարցումիս ի պատասխան, հայտնում է, թե որեւէ մեկն էլ չի կասկածվում, որեւէ մեկին չեն ձերբակալել։ Ասել է թե՝ Նիկոլը 2020-ին դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ստել է։ Ստել է նաեւ պատերազմի օրերին, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, որի մասին պաշտոնապես ինձ գրավոր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը, որի մասին արդեն տեղեկացրել եմ, տեղադրում եմ նախապես արված հրապարակումիս հղումը։

Ու կրկին հարց կտաք՝ հետո՞։ Հետոյի պատասխանը մեկն է՝ սերիական սուտասանը, իր ստախոսությամբ մեր Երկիրն այս օրին հասցրածը պետք է հեռանա։ Նրա ամեն մի օրը մեզ հեռացնում է պետականության փրկության մեր ճիգերից։

Առաջին մասն՝ այստեղ

Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company