ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Շտկելով նախորդ մեր սխալները՝ պետք է որդեգրել պայքարի համապարփակ ծրագիր

23 Մայիս 2023

«Այն, որ Հայաստանի Հանրապետության ղեկին գտնվում է հակահայ, դավաճան իշխանություն, կարծում եմ, երեկվանից հետո արդեն բոլորի համար պիտի պարզ լինի։ Սա պիտի պարզ լինի արդեն ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք մինչև հիմա կասկածում էին։ Ակնհայտ է պարզապես, որ խոսքը միայն Արցախի մասին չէ։ Այն, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, որ դրանից հետո Հայաստանի պետականության գոյությունը լինելու է հարցականի տակ». Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մի բան պիտի շատ հստակ լինի։ Արցախն ու Հայաստանը Նիկոլ Փաշինյանինն ու ՔՊ-ինը չեն։ Այո, նորից եմ ասում, որ պայքար լինելու է։ Պիտի քննարկենք՝ որտեղ են եղել մեր բացթողումները, ինչ պիտի անեինք, որ չենք արել անցած տարի այս ժամանակահատվածում։ Շտկելով նախորդ երկու փորձերի ժամանակ մեր բացթողումները՝ ունենալ ավելի համապարփակ ծրագիր: Սա է հիմա խնդիրը: Այս պահին շատ հասկանալի պատճառներով դետալների մասին չեմ խոսելու: Այն տպավորությունը, թե այս իշխանությունը մարսելու է նոր կապիտուլյացիայի փաստաթուղթը, ես ձեզ վստահեցնում եմ, որ չի մարսելու: Առնվազն մենք, ինչ հնարավոր է, անելու ենք դրա համար: Կան բազմաթիվ ազգային ուժեր, որոնք ներգրավվելու են այդ գործընթացին: Մենք որևէ ամբիցիա չունենք, ցանկացած արդյունավետ գործընթացում պատրաստ ենք և՛ լինել թիվ մեկ պատասխանատուն, և շարքային զինվոր: Մեր գլխավոր նպատակը մեր հայրենիքն է ու այս թրքահպատակ իշխանության հեռացումը: Այս իշխանությունների դեմ ցանկացած գործընթաց, գործողություն լեգիտիմ է, քանի որ իրենք լեգիտիմ չեն», – նշեց նա:

ՀՅԴ-ն պատրաստ է ներգրավվել ցանկացած արդյունավետ պրոցեսի մեջ՝ թիվ մեկ պատասխանատվությունը ստանձնելով՝ շարքային զինվորի կարգավիճակով։ Մենք որևէ ամբիցիա չունենք, մեր գլխավոր խնդիրը մեր հայրենիքն է։ Այս իշխանությունների դեմ ցանկացած գործողություն լեգիտիմ է։ Իրենք չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Ցանկացած գործողություն այս իշխանություններից ազատվելու լեգիտիմ է։ Դա կլինի անհնազանդություն, դա կլինի ապստամբություն»,- հավելեց նա։

«Եթե հիշում եք, վերջին 3 տարիներին, անցած տարի հենց այս օրերին այս վտանգների մասին մենք բարձրաձայնել ենք: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը: Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», – շեշտեց Սաղաթելյանը:

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ նա ասաց որ չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ և պայքարելու են մինչև վերջին շունչը:

«Այն բոլոր խոսակցությունները, թե ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարեցրել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը և պնդեց, որ նախորդ տարվա պայքարը հետաձգել է Փաշինյանի այսօրվա սկսած գործընթացները, իսկ առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում համախմբելու են ժողովրդին և դուրս են գալու պայքարի:

Փաշինյանի խոսքերը ՀՀ պետականության գոյությունը դնում է վտանգի տակ»,-ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company