ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լիզպոնի Գործողութեան 40-Ամեակ. Երգի Մը Պատմութիւնը. Հայ Դատի Պահանջատիրութեան Ուխտապահներու` Լիզպոնի Հինգի Յիշատակը Յաւերժացնող Երգերուն Պատգամները

19 Հուլիս 2023

Յաջորդ երգը կը կրէ «Ռմբակէզներ» խորագիրը: Այս երգը առաջին անգամ հնչած է ՀՅԴ ԼԵՄ-ի «Հայաստան» մասնաճիւղին կազմակերպութեամբ, 15, 16 եւ 17 յունիս 1984-ին «Յակոբ Տէր Մելքոնեան» սրահին մէջ տեղի ունեցած «Յեղափոխական մշակոյթի օր» խորագիրով քաղաքական բանտարկեալներուն նուիրուած իրերայաջորդ ձեռնարկներուն ընթացքին:

«Ռմբակէզներ» երգին խօսքերու հեղինակն է Մհեր (Մեհրէ) Գարագաշեանը, իսկ երաժշտութիւնը` Վարդան Աշգարեանի (այժմ` Մաշտոց Ա. քհնյ. Աշգարեան): Ներդաշնակութիւնը ձայնի եւ դաշնամուրի` Ստեփան Վ. Էմմիեանի:

Արդարեւ, երգին մասին յաւելեալ ստոյգ տեղեկութիւններ քաղելու համար դիմեցինք երգի հեղինակներէն Մհեր Գարագաշեանին: Ան ծնած է 1965 թուականին, Այնճար, Լիբանան: Ուսանած է Այնճարի «Գալուստ Կիւլպէնկեան», ապա շարունակած` Սուրէն Խանամիրեան ազգային վարժարանին մէջ: «Նոր գրականութիւն» շարժումի հիմնադիրներէն, 1984: 1995 թուականին աւարտած է Քոնքորտիա համալսարանի շարժապատկերի բաժանմունքը` ֆիլմարտադրութեան մասնագիտութեամբ: 1991-2006 թուականներուն ստանձնած է Մոնրէալի «Հորիզոն» հեռատեսիլի վարիչ-տնօրէնի պաշտօնը: Նոյն տարիներուն աշխատակցած է «Հորիզոն» շաբաթաթերթին, ստանձնած է միութենական, կուսակցական եւ ազգային պատասխանատու պաշտօններ:


Մհեր-Գարագաշեան

Մհեր Գարագաշեան «Ռմբակէզներ» երգին մէջ շատ ծանր գրական ոճ ընտրած է, բառերու ընտրութիւնը բաւական խորիմաստ են եղած: Լիզպոնի գործողութեան միտքը, խորհուրդն ու պատգամը` հասկնալի:

Վարդան Աշգարեանի երաժշտութիւնը քայլերգային է: Ունկնդիրը խրախուսող եւ պայքարի ու պահանջատիրական ոգին արթնցնող, այլ խօսքով` սգաւոր սիրտին լարերուն մխիթարութիւն եւ ուժ ներշնչող:

«Ռմբակէզներ» երգը մեկնաբանած է Ծովիկ Պօղոսեանը` դաշնակահար Ստեփան Վ. Էմմիեանի ընկերակցութեամբ:

Ծովիկին գեղեցիկ եւ հրաշալի ձայնով երգը կեանք առած է եւ իրերայաջորդ երեք օրերուն ալ` հանդիսատեսներուն մեծ ընդունելութեան արժանացած: Այդ օրերուն, բոլոր ձեռնարկներու ընթացքին, ան` նախ իբրեւ պատանի, ապա ԼԵՄ-ական, իր գեղեցիկ ձայնին եւ լաւ կատարողութեան համար գեղարուեստական յայտագիրներուն ընդհանրապէս իր մասնակցութիւնը բերած է իբրեւ մենակատար: Ինչպէս նաեւ` Լիբանանի ՀՅԴ պատանեկան միութիւններու երգչախումբին (խմբավար ունենալով` Ալեքսան Մնակեանին: Երգահանդէսը 1980-ին):

Երգի բառերուն, երաժշտութեան եւ մեկնաբանութեան միաձուլումով «Ռմբակէզներ» երգը իր արժանի տեղը գտած է: Այդ իսկ պատճառով ալ իրերայաջորդ ելոյթներու հանդիսականներու բարձր գնահատանքին արժանացած է:

Ռմբակէզներ

Խօսք` Մհեր Գարագաշեանի
Երաժշտ.` Վարդան Աշգարեանի

Ինչպէ՜ս չմխալ բոցով ձեր արեան,
Շանթ աչքերը ձեր Վահագնի մեհեան,
Լոյսի փոթորիկ, ցաւաժայթք ական,
Օ՜, դուք արեգնածիններ անձնասպան:

Կրկներգ.
Արտաւազդ նստաւ ձեր մէջ,
Պայթեցաւ որպէս ճաճանչ վայրի,
Շղթաները մխեց մեր սրտին,
Հրաբխմամբ ձեր կ՛այրի:

Ռումբերը դարձան բոսոր բազէներ,
Թռցուցին ճիչն Եղեռնի կարեվէր,
Լիզպոնի մոխրացած երկինքն ի վեր,
Օ՜, դուք Երկրէն ատրուշանի ճենճեր:

Կրկներգ.
Արտաւազդ նստաւ ձեր մէջ…

Լուռ տրոփը ձեր վերջին թէժ ղօղանջ,
Հրասոյր երիվարի խօլ շառաչ:
Սօսիի հրկիզեալ խշշոց կանաչ,
Դուք յեղափոխ ահազանգի սուր կանչ:

Կրկներգ.
Արտաւազդ նստաւ ձեր մէջ…

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ
aztagdaily.com

(Շար. 3)

Նախորդ՝ առաջին եւ երկրորդ հոդվածները

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company