ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Իսրայելը Ադրբեջանի հետ ոչ միայն ռազմավարական գործընկերություն է զարգացնում, այլ նաեւ մասնակից էր Արցախյան պատերազմին

20 Դեկտեմբեր 2023

Step1.am-ի զրուցակիցն է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։

-Պարոն Կանդահարյան, Իսրայել-Պաղեստին հակամարտության ճակատում տեղի ունեցող զարգացումները, Երուսաղեմում հայկական ներկայության համար պայքարը, Լիբանանի շուրջ զարգացումները ի՞նչ զուգահեռներ ունեն Արցախի հարցում տեղի ունեցող զարգացումների հետ։ Տարածաշրջանային ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում։

-Իսրայել-Պաղեստին պատերազմն աննախադեպ է ավերածությունների եւ զոհերի թվով։ Բայց միաժամանակ նկատվում է, որ իրավիճակ է փոխվել։ Նախ «Համասի» հարձակումը՝ հանկարծակիության գործոնով պայմանավորված, ձեռք բերած արդյունքներով եւ գերիների թվով որոշակի առումով քանդել է Իսրայելի բանակի միֆը։ Իսկ քաղաքական-դիվանագիտական առումով եւս կա փոփոխություն, հատկապես ՄԱԿ-ում քվեարկության պատկեր է փոխվել։ Անպայման չէ, որ Իսրայելի առաջարկած նախագծերը քվեարկվեն։

Իսրայելն այս պայմաններում հարկադրվում էր նաեւ հրադադարին, բայց ՄԱԿ-ը մի քանի անգամ հրադադարի մասով բանաձեւ որդեգրեց։ Եվ հետաքրքիր է նաեւ ընդհանուր քվեների պատկեր, օրինակ, Մեծ Բրիտանիայի նման երկիրը ձեռնպահ էր քվեարկել, մինչ այս նման երեւույթ չէր գրանցվել։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը, իհարկե դատապարտելով «Համասի» հարձակումները, այնուամենայնիվ չարդարացրեց Իսրայելի նման պատասխանը։

Տեղեկատվական ոլորտում եւս իրավիճակ է փոխվել, նախկինում շատ հզոր էր հրեաների տիրապետումը համաշխարհային լրատվական դաշտում, ամենահեղինակավոր լրատվամիջոցները հրեական տիրույթում էին։ Բայց այսօր շատ են նյութերը, վերլուծությունները, որոնք խոսում են նաեւ պաղեստինցի ժողովուրդների իրավունքների իրացման մասին։ Հետզհետե միջազգային օրակարգ է մտնում երկու պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով եւ 1965 թվականի սահմաններով, հարցը։

Շատ հետաքրքիր է նաեւ, որ այս պատերազմը չավարտված՝ ՄԱԿ-ը քվեարկեց մեկ այլ բանաձեւ-կոչ, որով պահանջում էր, որ իսրայելական զորքերը հեռանան Գոլանի բարձունքներից։ Ուզում եմ ասել, որ միջազգային ընտանիքի հարաբերությունները Իսրայելի հետ ենթարկվել են որոշակի փոփոխությունների։ Այժմ արդեն տարբեր քաղաքական շրջանակներում, աշխարհաքաղաքական տիրույթներում արծարծվում է պաղեստինյան պետության հրամայականը՝ միջազգային ճանաչման առումով։

Բայց պատերազմը շարունակվում է, Հարավային Լիբանանում թեժ է։ Կա մտավախություն, որ ռազմական գործողությունները կհատեն Հարավային Լիբանանի բախումների գոտին եւ ավելի ընդգրկուն կլինեն։ Նախկինում իսրայելական հարձակումները նաեւ թիրախավորել են լիբանանյան տարբեր քաղաքացիական օբյեկտներ, օդանավակայան, տարբեր ենթակառուցվածքներ։ Բայց առ այսօր աշխատում են զսպիչ գործոններ։

Հիմա, եթե տարածաշրջանային զուգահեռներ տանենք, Իսրայելը ոչ միան Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերություն է զարգացնում, այլ նաեւ մասնակից էր Արցախյան պատերազմին։ Այնտեղ նաեւ իսրայելական արտադրության զինտեխնիկա կար։ Պետք է նկատել նաեւ հակասությունը, Թուրքիան առնվազն դեկլարատիվ առումով ոչ միայն դատապարտում է իսրայելյան հարձակումները, այլ նաեւ մեղադրանք է հնչեցնում, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ։ Եվ այստեղ է հակասությունը, որովհետեւ նման ռազմավարական խնդիրներում թուրք-ադրբեջանական տանդեմը չի կարող նման պատերազմական իրավիճակների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունենալ։ Այստեղ դերերի բաշխում է դեկլարատիվ առումով, որովհետեւ առ այս պահը Թուրքիա-Իսրայել ռազմավարական գործընկերությունը շարունակվում է, չի չեղարկվել։

Մենք հայկական ոսպնյակով այս հարցերին նայելիս՝ պաղեստինցի ժողովրդի իրավունքների խնդրից զատ տեսնում ենք նաեւ իսրայելյան գործոնը, որը սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ուղղակի մասնակից դառնալով Արցախյան պատերազմին։

–Դուք վերջերս մեջբերել էիք Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունը, նա ողջունել էր գերիների փոխանակումը եւ ասել, որ Արցախյան հակամարտության բանակցությունները պետք է շարունակել Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Այսինքն՝ սա նշանակո՞ւմ է, որ նորից վերադարձ է կատարվում սկզբունքներին, եւ այսօրվա իրողությունները չե՞ն ճանաչվում։

– Դա շատ կարեւոր է, որովհետեւ Հելսինկյան եզրափակիչ ակտին հղում անելը եւ դրա հիման վրա Արցախյան հակամարտության բանակցությունները շարունակելու հրամայական հնչեցնելը, պարզ է, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման անհրաժեշտության մասին է։ Բոլորս գիտենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խոսում է ժողովուրդների իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

–Այսինքն՝ քաղաքակիրթ աշխարհի համար Արցախի հարցը փակ չէ՞։

-Առնվազն Կանադայի պաշտոնական հայտարարությամբ, ոչ, որովհետեւ այս հայտարարությունը հնչեցնողը Կանադայի արտգործնախարարն է։ Չմոռանանք, որ վերջերս նաեւ Երեւանում բացվեց Կանադայի դեսպանություն, այնտեղ ակտիվ աշխատում է թե ՀՀ դեսպանությունը, թե նաեւ Հայ դատի հանձնախումբը։ Նաեւ վերջերս ինքնորոշման իրավունքի մասին Կանադայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

-Հայկական Սփյուռքը Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու ուղղությամբ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը գումար չի հատկացնում՝ Արցախի պետական ինստիտուտները պահպանելու համար, հայտարարում են, որ դա «Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է»։ Արցախի իշխանությունները կարո՞ղ են դիմել Սփյուռքին եւ նրանց աջակցությամբ օրակարգում պահել Արցախի սուբյեկտայնության հարցը։

-Զանազան ուղղություններով նոր հայեցակարգ պետք է մշակել, նոր ռազմավարություն՝ նաեւ բանակցային առումով։ Խնդիրը նաեւ աշխարհաքաղաքական հնչեղություն ունի այն առումով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցապայքար է գնում հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Իհարկե, Իրանն ու Թուրքիան էլ են ներգրավված այս գործընթացներում։ Եվ եթե նախապես կար խնդիր Արցախում խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ, հիմա կարծում եմ, որ հավաքական վերադարձի իրավունքը պայմանավորվում է նաեւ անվտանգության երաշխիքների գործիքակազմի տեղակայման հետ։ Եվ այստեղ կա տարաձայնություն աշխարհաքաղաքական այդ պայքարի համատեքստում, թե ինչ բնույթի երաշխիքներ են լինելու՝ միջազգային, ռուսական, թե՞ այլ։

Այսինքն՝ հարցը չի վերաբերում զուտ Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, հարցն աշխարհաքաղաքական, տարածաշրջանային հնչեղություն ունի։ Մեկ օրինակ՝ եթե Կանադայի պես այլ երկրներ եւս Հելսինկյան եզրափակիչ ակտի կամ ԵԱՀԿ շրջանակներում հարցի վերարծարծման, հակամարտության բանակցային գործընթացի մասին ակնարկ են անում, դա հուշում է, որ ակտիվ աշխատանք պետք է տանել ԵԱՀԿ շրջանակներում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը միակ լիազորված միջազգային ձեւաչափն էր՝ խաղաղ լուծում ապահովելու համար։ Ուկրաինական պատերազմի պայմաններում այսօր դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համատեղ կաշխատեն։ Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացարձակ, մնայուն ու քարացած չէ։ Եվ իրադարձությունների փոփոխությանը զուգահեռ, եթե նման ձեւաչափն աշխատի, երեք երկրներում էլ հայկական Սփյուռքը քաղաքական գործոն է, ազդեցիկ գործոն է։ Ուրեմն, այստեղ նաեւ համակարգելու խնդիր կա Սփյուռքի հայկական դիվանագիտության ու Արցախի կառույցների հետ։ Եվ շատ կարեւոր է, որ արցախյան պետական կառույցները շարունակեն պահպանել իրենց գործունեությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով։

Իհարկե, կան նաեւ կարճաժամկետ խնդիրներ՝ Արցախի առեւանգված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։ Եվ կան ավելի հեռահար առաջադրանքներ՝ ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ նոր բանակցային ռազմավարություն մշակելը։ Իսկ միջնաժամկետ առումով պետք է հետապնդել հավաքական վերադարձի իրավունքը՝ պայմանավորված անվտանգության միջազգային երաշխիքներով։ Ուզում եմ ասել, որ եւ կարճաժամկետ, եւ միջնաժամկետ, եւ երկարաժամկետ առումով կան առաջադրանքներ, որոնց համար անհրաժեշտ է մշակել նոր հայեցակարգ եւ նոր բանակցային ռազմավարություն, որի ձեւավորման մեջ պետք է Սփյուռքը ներգրավել, Սփյուռքի եւ քաղաքագիտական, եւ իրավագիտական, եւ տեղեկատվական ներուժը։ Այսինքն՝ դերերի բաշխմամբ պետք է ստեղծել համահայկական մեքենա՝ այս հակաճգնաժամային ծրագրերը մշակելու ու իրականացնելու համար։

–Ո՞վ պետք է անի դա, հայ ժողովո՞ւրդը, քաղաքական ուժե՞րը։ Փաստ է, որ Հայաստանի իշխանությունները դա չեն անում եւ չեն անի, որովհետեւ նման նպատակ չունեն։

-Հիմա պետք է նաեւ նման պահանջներով մթնոլորտ ձեւավորել եւ Սփյուռքից, եւ արցախյան շրջանակներից, եւ հայաստանյան մտավորական, հասարակական, փորձագիտական շրջանակներից։ Եթե իշխանությունը դա չի անում, պետք է ինչ-որ խումբ զբաղվի դրա համակարգմամբ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company