ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Չեմ կարծում, որ Եվրամիության միջնորդությամբ ու երաշխավորությամբ կկնքվի համաձայնության պայմանագիրը

10 Փետրվար 2024

Step1.am-ի զրուցակին է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։

-Պարոն Կանդահարյան, տեղեկություն կա, որ հնարավոր է Բրյուսելում հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա։ Նախքան այս, գիտենք, որ Ալիեւը բոյկոտել էր նախորդ հանդիպումները։ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ի՞նչ է փոխվել, որ Բաքուն համաձայնում է մասնակցել հանդիպմանը։

-Նախ, շատ ուշագրավ է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել էր Ալիեւին՝ ընտրությունների կապակցությամբ։ Պարզ է, որ Ադրբեջանում ընտրություններ չեն կայացել, այնտեղ ինքնանշանակում է տեղի ունեցել, ինչը՝ իբրեւ ընտրակարգ, հիմնովին հակասում է եվրոպական ընտրակարգի արժեքներին։ Բայց երբ ողջունում են, շնորհավարում են, չեն քննադատում, սուր մեղադրանքներ չեն հնչում, դա զուտ քաղաքական գնահատական է։ Այդ քաղաքական գնահատանքի հիմնական շարժառիթն այն է, որ Բաքուն համաձայնություն է տվել Բրյուսելին՝ վերադառնալու բանակցային սեղան։ Մինչ այդ, հիշեցնենք, Ալիեւը խուսանավում էր, շրջանցում ու մերժում էր հանդիպումները։

Չեմ կարծում, որ սա վերջնական ձեւաչափ է, որ Եվրամիության միջնորդությամբ ու երաշխավորությամբ կկնքվի համաձայնության պայմանագիրը։ Սա շարունակական գործընթաց է, եւ այստեղ միջնորդության առիթ տալը կամ չտալը քաղաքական առեւտրի գործիք է։ Քաղաքական ներկա իրավիճակը նկատի ունենալով՝ այս կոնտեքստում պետք է ընկալել Ալիեւի լեգիտիմությունը խնդրո առարկա չդարձնելը եւ նաեւ Բաքվի համաձայնությունը, որ Եվրամիությունը վերստին միջնորդի կամ հանդիպում կազմակերպի։ Իհարկե, չեմ կարծում, որ սա Մոսկվայի կողմից աննկատ կանցնի կամ Մոսկվան հանգիստ կընկալի, որովհետեւ արձագանքն անմիջապես այն էր, որ սահմանազատման քարտեզները Մոսկվայի մոտ են։ Պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը նման հայտարարությամբ հանդես եկավ։ Դա պարզ հուշում է, որ բանակցային գործընթացի բանալին Մոսկվայի մոտ է գտնվում։ Մենք պետք է փորձենք այս ամբողջ գործընթացներն ընկալել տարածաշրջանում Արեւմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիների մրցապայքարի ընդհանուր տրամաբանության կոնտեքստում եւ ըստ այդմ՝ նաեւ հավանական սցենարները կանխատեսել եւ դիտարկել, թե ինչն է ամենանպաստավորը հայկական կողմի համար։

-Նախորդ հանդիպումների ժամանակ Բրյուսելում արձանագրվեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը, ինչպես նաեւ հայտարարվեց, որ կողմերը Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Չնայած, դրանից հետո Բաքուն խուսափեց Հայաստանի տարածքային ամբողջականության մասին հստակ հայտարարություններ անել։ Եթե այս նոր հանդիպումը կայանա, օրակարգում ի՞նչ հարցեր կարող են լինել։

-Ալմաթիի հռչակագրի վերաբերյալ Բաքուն արձագանքել է եւ ասել է, որ դա՝ որպես փաստաթուղթ, խնդրահարույց է, եւ հայկական կողմը չպետք է հղում անի Ալմաթիի հռչակագրի վերապահումներին։ Ուրեմն, սա Բաքվի համար կարեւոր կետ է։ Դա ենթադրում է, որ բանակցությունների օրակարգը հիմնված է Ալմաթիի հռչակագրով ճշտված տարածքային ամբողջականությունների հիմքի վրա։ Դրա համար Բաքուն կանխում է։ Դրանից առաջ նաեւ Փաշինյանի հայտարարությունը եղավ առ այն, որ կողմերը համաձայնել են հղում չանել փաստաթղթերին։ Բաքուն հիմնական երեք փաստաթուղթ հիշատակեց՝ Անկախության հռչակագիրը եւ Սահմանադրության նախաբանում դրան հղումը, երկրորդը՝ Ալմաթիի հռչակագրով հայկական վերապահումները եւ երրորդը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում Արցախի հարցի վերաբերյալ ընդհանուր հայեցակարգը։ Առայժմ այս երեք փաստաթղթերին է հղում արվում, որոնք, ըստ Բաքվի, խոչընդոտ են։ Ուրեմն, կարծում եմ, որ բանակցությունների ժամանակ կարծարծվեն նաեւ այս հարցերը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ սահմանազատման եւ սահմանագծման կետը դուրս է եկել «խաղաղության պայմանագրի» նախագծից, որովհետեւ դա երկարատեւ գործընթաց է։ Դա նշանակում է, որ երեւութապես շտապում են, որպեսզի «խաղաղության պայմանագիրը» կնքվի։ Բայց այստեղ շտապողականությունը նաեւ իր տրամաբանությունն ունի, որովհետեւ եթե Սահմանադրություն ենք փոխում եւ դա ներկայացնում իբրեւ խոչընդոտ «խաղաղության պայմանագրին», այդ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե է ենթադրում, հանրաքվեն նաեւ որոշ ժամանակ է պահանջում է։ Բացի այդ, մենք չգիտենք, թե այդ հանրաքվեի արդյունքում ի՞նչ է լինելու, այսինքն՝ չի բացառվում, որ ժողովուրդը մերժի, հրաժարվի Անկախության հռչակագրին հղումը վերացնելու պահանջից։ Այսինքն՝ այնքան էլ պարզ չէ այս գործընթացի եւ ժամանակը, եւ արդյունքը։ Առավել եւս, Բաքուն անվերջ նոր նախապայմաններ դնելով՝ խոչընդոտում է այդ ընթացքին։

-Արցախցիները բարձրացնում են Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը եւ միայն այդ դեպքում են պատրաստ վերադառնալ Արցախ։ Այս հարցը Բրյուսելում քննարկման առարկա կարո՞ղ է դառնալ, եւ դուք տեսականորեն հնարավոր համարո՞ւմ եք, որ, օրինակ, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին կարող են միջազգային մանդատ տալ ու տեղակայել Արցախում։

-Ես կարծում եմ, որ արցախցիների նման պահանջն օրինաչափ է, որովհետեւ վերադարձի իրավունքի իրացումն անպայման պայմանավորվելու է միջազգային անվտանգության երաշխիքներով։ Փաստորեն, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությամբ տեղի ունեցավ վերջին պատերազմը, Արցախի հայաթափումն ու բռնի տեղահանումը։ Այսինքն՝ ՌԴ ուժերի խաղաղապահությունը երաշխիք չի կարող լինել։ Դրա համար վերադարձի իրավունքի իրացումը պայմանավորվում է միջազգային նոր երաշխիքային գործիքակազմի առկայությամբ։ Բայց դա եւս պետք է դիտարկել տարածաշրջանում ընթացող Արեւմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիների սուր մրցապայքարի քաղաքական ընդհանուր տրամաբանության մեջ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company