ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայասե՞ր, թե՞ հայասպան․ Ահմեդ Ջեմալ փաշա

02 Մարտ 2024

Որոշ թուրք պատմաբանների կողմից շրջանառության մեջ է դրվել մի թեզ, թե իբր իթթիհադական եռապետության դեմքերից մեկը՝ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ահմեդ Ջեմալ փաշան, ի տարբերություն մյուս երիտթուրք առաջնորդների, ավելի հանդուրժող է եղել հայերի նկատմամբ, դեմ է եղել նրանց տեղահանությանն ու կոտորածներին և կողմ է եղել առավել մեղմ քաղաքականության։

Այսպես՝ Ամասիայի համալսարանի թուրք պրոֆեսորներից դոկտոր Գիրայալփ Քարաքուշը 2023 թ․ հոկտեմբերին հրապարակված հոդվածում շեշտում է, թե Ջեմալը, ի տարբերություն արաբների հանդեպ ցուցաբերած կոշտ դիրքորոշման, «նույն խստությամբ չի մոտեցել հայերին» ։ Վերոհիշյալ թուրք պրոֆեսորը նույն հոդվածում վկայակոչում է պանթուրքիստական հայացքներով հայտնի թուրք արձակագիր Հալիդե Էդիփ Ադըվարին։

Ըստ Գիրայալփ Քարաքուշի՝ Հալիդե Էդիփի վկայության համաձայն՝ «հայ կանայք իրենց վզին կրել են Ջեմալ փաշայի դիմանկարով զարդեր և շատ են սիրել նրան»։ Նույն թուրք գիտնականը փորձում է համոզել, թե Ջեմալ փաշայի քաղաքականությունը «խարսխված չի եղել բնաջնջման վրա»։ Այդ թեզն իբրև թե «հիմնավորող ապացույց էլ» ներկայացնում է Թուրքական պատմագիտական ընկերակցության (Türk Tarih Kurumu) հայկական բաժնի նախկին ղեկավար, պրոֆեսոր Հիքմեթ Օզդեմիրի շրջանառած այն «փաստարկը», թե Ջեմալ փաշան Առաջին աշխարհամարտի տարիներին լինելով օսմանյան 4-րդ բանակի գլխավոր հրամանատարը՝ մեծ ջանքեր է գործադրել Սիրիայի անապատներում հայ կանանց և երեխաներին փրկելու և նրանց հումանիտար օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Իսկ Անկարայում գործող Հաջեթթեփե համալսարանում 2014 թ․ «Լիբանանի հայերը (1914-1939 թթ․)» վերնագրով դոկտորական թեզ պաշտպանած Հալիլ Օզշավլըն իր ատենախոսության մեջ գրում է, թե իբր Ջեմալը պատրաստ էր ձեռքից եկածն անել «հայ աքսորյալներին պաշտպանելու և այդ աղետից նվազագույն վնասներով փրկելու համար»։ Ըստ Հալիլ Օզշավլըի՝ «Ջեմալի տեսակետով ամեն հայ, որպես անհատ, Օսմանյան պետության քաղաքացին էր»։

Նա նաև ընդգծում է, թե 1916 թ․ մարտին Դամասկոսում Գերմանիայի հյուպատոսի հետ հանդիպման ժամանակ Ջեմալ փաշան հայտնել է, թե մտադիր է որբատներ բացել հայ երեխաների համար։ Հալիլ Օզշավլըն շեշտում է, թե «հայերին փրկելու ուղղությամբ Ջեմալի գործադրած ջանքերը» վրդովեցրել են երիտթուրքական առաջնորդներից Բեհաեդդին Շաքիրին և այլ իթթիհադականների»։ Նա նշում է, որ Ջեմալ փաշան օսմանյան կառավարությունից պահանջել է պետության հաշվին մի որբատուն բացել հայ երեխաների կարիքները հոգալու նպատակով, և որ 376 հայ մանուկի օթևանը դարձած այդ մանկատան, ինչպես նաև Հալեպում հիմնված մեկ այլ որբանոցի ծախսերը հոգացվել են բանակի բյուջեի հաշվին։ Հալիլ Օզշավլըն նաև հայտնում է, որ այդ որբատների սաներն ու դաստիարակները «Ջեմալ փաշայի պատկերով թաշկինակներ են ասեղնագործել՝ ի նշան երախտիքի» ։

Ադըյամանի համալսարանի դասախոսներից դոցենտ, դոկտոր Նևզաթ Արթուչը «1915 թ․ աքսորի ու վերաբնակեցման օրենքը և Ջեմալ փաշան» վերնագրով հոդվածում գրում է, թե իբր «2000-ականների սկզբներին, երբ ինքը դոկտորական ուսումնասիրություն կատարելու համար հետազոտում էր վարչապետարանի օսմանյան արխիվները, բազմաթիվ փաստաթղթերի է հանդիպել, որոնք ներկայացնում են Ջեմալ փաշայի՝ հայ քարավանների նկատմամբ մարդկային վերաբերմունքը»։

Նույն հոդվածում նա վկայակոչում է թուրք պատմաբան Ռամազան Չալըքին, որը «Ջեմալ փաշան՝ ըստ գերմանական աղբյուրների» վերնագրով ուսումնասիրության մեջ հաղորդում է, թե Ջեմալը «ամեն տեսակի միջոցներ է ձեռնարկել Սիրիա աքսորված հայերի կյանքը երաշխիքի տակ վերցնելու համար, տեղահանված հայերին վերաբնակեցրել է Բեյրութում, Հալեպում և Երուսաղեմում, նրանց ապահովել է սնունդով»։ Ռամազան Չալըքը նաև հայտնում է, թե «Ջեմալը շուրջ 20 հազար աքսորյալ հայ կանանց և աղջիկների ապահովել է աշխատանքով, իսկ որբ մնացած մոտ 4000 հայ մանուկի էլ տեղավորել է Այնթուրայի, Դամասկոսի և Հալեպի նորաբաց որբատներում․ մանկատներ, որոնք Ջեմալ փաշայի հովանու տակ էին գտնվում» ։

Նևզաթ Արթուչը վերոնշյալ հոդվածում շեշտում է, որ «ATASE» անվամբ հայտնի գլխավոր շտաբի արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն՝ Ջեմալ փաշան հայ աքսորյալների «կյանքը փրկելու և նրանց համար կենսական պայմաններ ապահովելու նպատակով» բացել է հիվանդանոցներ ու սանատորիաներ։ Նույն հեղինակը վկայակոչում է նաև թուրք պատմաբան Ահմեդ Թեթիքի հոդվածը, որում վերջինս հայտնում է, թե Ջեմալը մեծ ջանքեր է գործադրել տեղահանված հայերի շրջանում տիֆի նման համաճարակների տարածումը կանխելու ուղղությամբ ։

Արթուչն, անդրադառնալով Տեղահանության մասին օրենքի նկատմամբ Ջեմալ փաշայի՝ մյուս երիտթուրք առաջնորդներից մի փոքր տարբերվող դիրքորոշմանը, նշում է, թէ Ջեմալը «դեմ է հանդես եկել հայերի՝ Միջագետքի անապատներ աքսորվելուն, քանի որ կարծել է, որ այդ շրջան ուղարկված հայերը մեծ դժվարությունների էին հանդիպելու․ այդ վայրերն արդեն իսկ խառնակ վիճակում էին գտնվում, և դա կարող էր բացասաբար անդրադառնալ հայ քարավանների վրա։

Ի սկզբանե Ջեմալ փաշան հարմար է համարել, որ հայերը Միջագետքի փոխարեն վերաբնակեցվեն Կոնիայում, Անկարայում և Կաստամոնուում։ Սակայն նրա այդ առաջարկը չի ընդունվել մյուս իթթիհադական առաջնորդների կողմից։ Այնուամենայնիվ Ջեմալը չի հանձնվել և հետագայում կարողացել է ապահովել, որ հայերը տեղափոխվեն Սիրիայի և Բեյրութի վիլայեթներ, որտեղ ավելի լավ կենսական պայմաններ կային» ։ Դարձյալ նույն հեղինակի համաձայն՝ Ջեմալի այդ դիրքորոշումը հարուցել էր Բեհաեդդին Շաքիրի դժգոհությունը, և վերջինս բողոքել էր Էնվերին։ Այնուամենայնիվ Ջեմալը կարողացել էր իր առաջարկն ընդունել տալ, և իր իսկ համառ պահանջով հայերին սկսել էին Սիրիա աքսորել՝ Միջագետքի անապատների փոխարեն ։

Այսպիսով՝ հայերի հանդեպ Ջեմալ փաշայի դիրքորոշման մասին թուրք պատմաբանների փաստարկները հետևյալն են․

1. Համաձայն թուրք պատմաբանների՝ Ջեմալ փաշան տեղյակ չի եղել հայերին տեղահանելու որոշման մասին․ դրա մասին տեղեկացվել է միայն 1915 թ․ հոկտեմբեր ամսին։

Թուրք պատմաբանները պնդում են, թե իբր Ջեմալ փաշային բավականին ուշ են հայտնել օսմանյան կառավարության կողմից պաշտոնապես 1915 թ․ մայիսի 27-ին ընդունված «Աքսորի և վերաբնակեցման ժամանակավոր օրենքի» մասին։ Որպես հիմնավորում ներկայացնում են այն «փաստարկը», որ Ջեմալը Տեղահանության մասին ժամանակավոր օրենքի ընդունման պահին չի գտնվել Ստամբուլում։

Իմ կարծիքով՝ այդ փաստարկը խիստ անհիմն է և անհեթեթ․ նախ «Աքսորի և վերաբնակեցման օրենքը» ներկայացվել էր օսմանյան կառավարության բոլոր անդամների, այդ թվում՝ ռազմածովային նախարար Ջեմալի վավերացմանը ։ Բացի այդ՝ ինչպես հայտնի է, «Տեղահանության մասին» ժամանակավոր օրենքը 1915 թ․ հունիսի 1-ին հրապարակվել էր տվյալ ժամանակաշրջանի պաշտոնաթերթ «Takvim-i Vekayi» պարբերականում։ Այսինքն՝ առնվազն միամտություն կլինի համարել, որ Ջեմալն այդ մասին տեղեկացվել է մի քանի ամիս անց միայն։

2․ Որոշ թուրք պատմաբաններ ենթադրում են նաև, թե Ջեմալը ձգտել է ապահովել աքսորյալ հայերի կյանքի անվտանգությունը։

Թեև տեղեկություններ կան, որ Ջեմալ փաշան, ինչ-ինչ պատճառներից ելնելով, փրկել է որոշ հայերի կյանքը, սակայն այդ դեպքերը կրել են ոչ թե համատարած, այլ մասնակի բնույթ։ Եթե Ջեմալն իրապես ցանկանար ապահովել հայերի անվտանգությունը իր անմիջական հրամանատարության տակ գտնվող բանակի հսկողության տարածքում, այսինքն՝ Սիրիայում, ապա հնարավոր չէր լինի Դեր Զորի անապատում հայության մեծ ջարդը, որը 1916 թ․ իրագործվեց Զոր սանջակի (մարզի) կառավարիչ Զեքի բեյի կողմից կազմավորված հրոսակախմբերի կողմից ։ Ինչպես հայտնի է, Ջեմալ փաշան 1914 թ․ դեկտեմբերից մինչև 1917 թ․ դեկտեմբեր, ուղիղ 3 տարի ի պաշտոնե մնացել է Սիրիայում։ Այսինքն՝ եթե նույնիսկ Ջեմալի կողմից հայերին «փրկելու» դեպքեր գրանցվել են, ապա դրանք եղել են եզակի։

3․ Ըստ թուրք պատմաբանների՝ Ջեմալ փաշան իբրև թե «մեծ բծախնդրությամբ է մոտեցել» իր հրամանատարության տակ գտնվող օսմանյան 4-րդ բանակի հսկողության շրջանում հայերի տեղահանությունն «ապահով կերպով» իրականացնելու գործին և մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի կանխվեն համաճարակային հիվանդությունները։

Իմ կարծիքով՝ այդ բծախնդրությունը պայմանավորված էր Ջեմալի այն մտահոգությամբ, որ նման հիվանդությունները չդառնան համատարած և չտարածվեն նաև տեղի բնակչության ու հատկապես՝ բանակի շրջանում։ Մանավանդ, որ իր հրամանատարության տակ գտնվող բանակը կռվում էր կարևոր ռազմաճակատներում, և էպիդեմիկ հիվանդությունների տարածումը կարող էր իրապես մեծ վտանգի առաջ կանգնեցնել օսմանյան բանակին և նպաստել աշխարհամարտում Օսմանյան պետության պարտությանը։

Ջեմալի նույն մտահոգությամբ էր պայմանավորված նաև այն փաստը, որ նա ի սկզբանե առաջարկել էր հայերին աքսորել ոչ թե ռազմաճակատներին մոտ գտնվող տարածքներ, այլ Օսմանյան պետության ներքին շրջաններ, մասնավորապես՝ Կոնիա, Անկարա և Կաստամոնու։

4․ Եվ վերջին պնդումը․ թուրք պատմաբանները, որպես Ջեմալի «հայասիրության արտահայտություն», ներկայացնում են այն փաստարկը, թե նրա ջանքերով բացվել են մի շարք մանկատներ և արհեստանոցներ, որտեղ հայ մանուկներն ու պատանիները կարողացել են դաստիարակվել և պատրաստվել կյանք մուտք գործելուն։

Այս փաստարկը շեշտադրող թուրք պատմաբաններին հարկ է հիշեցնել, որ ցեղասպանություն է համարվում ոչ միայն ֆիզիկական բնաջնջումը, այլ նաև տվյալ էթնիկ խմբի ներկայացուցիչների փոխանցումը մեկ այլ էթնիկ խումբ։ Գաղտնիք չէ, թե ինչու էին հատկապես Սիրիայում և Լիբանանում բացվել հայ երեխաների համար նախատեսված մանկատները։ Հենց այս վայրերում պետք է վերջնականապես կտրվեին հայության արմատները, որոնք կարող էին ծիլ տալ նոր սերնդի միջոցով։ Ինչպես դա ավելի վաղ ընդգծել է նաև թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը, հայ երեխաների վերադաստիարակումը՝ ըստ թուրք-իսլամական օրենքների, նույն ցեղասպանությունն է, սակայն ոչ ֆիզիկապես վերացնելու ճանապարհով ։

Հայոց ցեղասպանության պատմությանը հայտնի են նման մի շարք որբանոցներ, որտեղ հայ մանուկներին զրկել են նախ՝ հայկական անունից, ապա՝ կրոնից, նրանց մոռացրել մայրենի լեզուն ու հայրենիքը և դաստիարակել որպես թուրք ու մուսուլման։ Այդ մեթոդը օսմանցիներն սկսել էին կիրառել շատ ավելի վաղ, երբ դևշիրմեի՝ մանկահավաքի ճանապարհով կազմավորվում էր ենիչերիական զորքը։ Հանրահայտ է նաև Քյազըմ Կարաբեքիրի կողմից ստեղծված «Gürbüzler Ordusu»-ն՝ «Ամրակազմ պատանիների բանակը», որի նպատակը նույնպես հայ մանուկների թուրքացումը և իսլամացումն էր, նրանց թուրք պետության համար նվիրյալ քաղաքացի դարձնելու, սեփական ազգությունը լիովին մոռացնելու քաղաքականությունը։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ հայության հանդեպ Ջեմալ փաշայի դիրքորոշումն ու քաղաքականությունը թեև առաջին հայացքից և ձևականորեն կարող է տարբեր թվալ մյուս ցեղասպան իթթիհադականների մոտեցումից, սակայն, ըստ էության, այն գրեթե նույնն է, քանի որ լիովին միանման է նպատակը, այն է՝ հայերի, որպես ազգի, իսպառ վերացումը։

Ինչպես իրավամբ նկատում է այս թեմայով ուսումնասիրության հեղինակ Ումիթ Քուրթը ․ «Ջեմալի դիրքորոշումը մյուս երիտթուրքերից տարբերվում էր միայն մեթոդի առումով»։ Այսինքն՝ նա ևս հայերի բնաջնջման կողմնակիցներից էր, սակայն առավելապես ուծացման՝ ասիմիլյացիայի միջոցով։

Բացի այդ՝ ըստ իս՝ Ջեմալ փաշայի նման Հայոց ցեղասպանության հիմնական հեղինակների՝ այլ լույսի ներքո ներկայացնելը հղի է նաև այլ վտանգներով, քանի որ կարող է, այսպես կոչված, «հայասեր թուրքի» կերպարը հայասպան թուրքի հանդեպ գերիշխող դարձնել հայության շրջանում, այն էլ՝ անհիմն կերպով։ Այս մեր եզրակացության համար կարող է հիմնավորում ծառայել թեկուզ այն փաստը, որն առնչվում է Ջեմալի թոռան՝ 2014 թ․ Հայաստան այցելության հետ։ Այդ այցը հայ հանրության որոշ ներկայացուցիչների շրջանում այնպիսի համակրական վերաբերմունք էր ձևավորել, կարծես մոռացել էին, որ խոսքը մեծագույն հայասպաններից մեկի թոռան մասին էր․․․

Մելինե Անումյան

«Դրօշակ» թիվ 2, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company