ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Վախերի կործանարար հետևանքները

04 Մարտ 2024

44-օրյա պատերազմից ընդամենը մեկ տարի անց, 2021 թ. տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքներն, իրոք, ցնցող էին: Ավա՜ղ, մեր վերլուծաբանները առանձնապես կանգ չառան փաստի վրա՝ խորությամբ հասկանալու կատարվածի էությունը: Հարևանցիորեն ասվեց, որ ժողովրդի մի զգալի մասը շարունակում է մնալ խաբված, սին հույսերի գերության մեջ, դարձել է անտարբեր և այլն: Բայց չէ՞ որ կային ուրիշ ոչ պակաս կարևոր գործոններ, որոնք ծանր հետք թողեցին հետագա զարգացումների վրա: Հանրության մի մեծ հատված հիմարաբար որոշեց կրկին քարշ գալ մի մարդու հետևից, որը երկրի պարտության ու աղետների «ճարտարապետն» էր: Նախ՝ մտաբերենք մեր մեծերից մեկի՝ Րաֆֆու, 1861թ. ասված դառը խոսքերը. «Հայը կրակի մեջ այրվում է և մի´ ձայն, մի´ բողոք չի բարձրացնում: Դա հայի մեռելության նշանն է, որ նա պատվի, ինքնասիրության ու ազատության զգացում չունի: Ասում ենք՝ մեռելության և ո՛չ ստրկության, որովհետև դրանով չափազանց պատված կլինենք նրան, որովհետև ստրուկը իր սրտում թաքցրած ունի մի խուլ ատելություն դեպի բռնակալը և հարմար միջոցին դուրս է ժայթքում: Բայց հայն այդ էլ չունի: Հայն ունի այն երազական ցնորքը, որը մենք հույս կոչեցինք, որով ապրում և որով մխիթարվում են ծույլ ու դանդաղկոտ ժողովուրդները, թե մի օր գերբնական կերպով ազատված կլինեն…»:

Ակամայից մտաբերեցինք, թեև պատկերավոր, բայց մեզ համար տհաճ մի խոսք․ «Երբ հրեան է ընկնում կեղտի մեջ, մտածում է, թե ինչպես դուրս գալ այդտեղից, երբ հայն է ընկնում, մտածում է՝ ինչպես հարմարվի»: Այստեղ կան մի քանի հիմնարար հարցեր, որոնք հետապնդելու դեպքում մենք մի քիչ ավելի հեռուն կգնանք երևույթի ըմբռնման առումով: Խոսքը պատասխանատվության մասին է: Ի դեպ, մեծ միամտություն կլինի մտածել, թե մեր հասարակությունը Նիկոլին և նրա նման պատահական ու անդեմ մարդկանց առանձնապես լուրջ է ընդունում կամ վախենում է նրանցից:

Այս միանձնյա հարցեր լուծող, գաճաճ բռնակալը բոլորովին էլ վախ չի ստեղծում, ուղղակի հասարակությունը հակված չէ պատասխանատվություն ստանձնելու, իսկ վախերը պայմանավորված են զուտ Նիկոլի տերերի հնարավոր ասպատակությունների սպառնալիքի հետ: Այլապես հասարակական ընդվզումը և իշխանափոխությունը կդառնային անխուսափելի:

Տեղին է հիշել արաբ մեծ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեբրան Խալիլ Ջեբրանի «Մարգարեն» գլուխգործոցից «Խրտվիլակը» գողտրիկ նովելը:

«Ես հարցրի այգում կանգնած խրտվիլակին»,—ասում է մարգարեն,— լսի՛ր, ես հասկանում եմ անուղեղ թռչուններին, որոնք չգիտեն, որ քո փալասների տակ ոչինչ չկա, ես հասկանում եմ հիմար գազաններին, որոնք չեն հասկանում, որ դու ընդամենը խրտվիլակ ես, բայց ես չեմ հասկանում քեզ, որ համաձայն ես քեզնից ոչինչ չներկայացնելով՝ այստեղ կանգնել»:

Եվ խրտվիլակը պատասխանեց. «Դու ճիշտ ես, այո՛, իմ փալասների տակ ոչինչ չկա, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, կարևորը այն է, որ ինձնից վախենում են…»:

Սովորաբար մարդը պատասխանատվությունը այլոց վրա գցելու ընդգծված հակում ունի: Միշտ կա մեկը, որն իբրև թե ստիպում է մեզ տառապել: Ընտանիքներում կինն է կամ տղամարդը, որ ստիպում է իր կողակցին դառնալ դժբախտ, այնուհետև երեխաներն ու ծնողներն են տառապանքի պատճառը, կամ էլ՝ պետության ֆինանսական համակարգը, լիբերալիզմը, կոմունիզմը, քաղաքական գաղափարախոսությունը, սոցիալական կառուցվածքը, նույնիսկ Աստված… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այսպիսով՝ կան միլիոնավոր ձևեր պատասխանատվությունից խուսափելու համար: Եթե նմանօրինակ պատճառները մեզ ստիպում են տառապել, մենք մտածում ենք, որ այլևս անկարող ենք որևէ բան փոխել: Ինչպե՞ս է հնարավոր երջանիկ լինել աղքատ հասարակության մեջ, որտեղ իշխում են կապիտալիստներն ու բյուրոկրատները: Երկրում, որի ղեկավարն է այս ու այն նախագահը, ատելի վարչապետը և այլն: Ա

րդարացումները ընդամենը մի նպատակ են հետապնդում՝ խուսափել պատասխանատվությունից: Ամեն բան արմատապես փոխվում է, երբ մենք մեզ ասում ենք․ «Ես եմ իմ կյանքի առաջին պատասխանատուն, ամեն բան բացարձակապես իմ պատասխանատվության տիրույթում է, ամեն ինչի մեղավորը մեկն է, և այդ մեկը ինքս եմ»: Սա, իհարկե, մտավոր, հոգևոր և քաղաքական լուրջ հասունություն է ենթադրում, որին դեռ պիտի հասնել, որը նաև խիզախություն է պահանջում, քանի որ գործ ունենք ստրկությունից ազատագրվելու իրողության հետ: Մեր հայրենակից խոշոր մտածող և միստիկ Գեորգի Գյուրջիևի մեկնաբաններից Պյոտոր Ուսպենսկին նրա խոհերը մեկնելիս ասել է․ «Առաջին հերթին մարդու ստրկությունից չազատագրվելու պատճառը նրա տգիտությունն է, անտեղյակությունը իր իսկ էությունից: Առանց ճանաչելու սեփական էությունը, մեքենայի աշխատանքը և նրա գործառույթները՝ մարդն անկարող է կառավարել իրեն և լինել ազատ: Իսկ առանց դրա՝ նա մեկընդմիշտ կմնա ստրուկ և խաղալիք իր վրա ներգործող ուժերի ձեռքին»: Այսօր արդեն մեր հանրությունը այդ ստրկացված բազմությունն է, որին նույնիսկ հասարակություն անվանելն է դարձել դժվար: Ամերիկյան ականավոր գրողներից մեկի՝ Սթիվեն Քինգի միտքը լավագույնս արտացոլում է մեր հանրության վիճակը: Նա գրում է․ «Եթե մարդկանց վախեցնես բավական ուժեղ և բավական երկար, ապա նրանք կգնան ցանկացած մեկի հետևից, որն իրենց փրկություն է խոստանում»:

Այստեղ փոքր-ինչ կանգ առնենք ու հետ գնանք: Դարեր շարունակ մարդկությունը ապրել ու հիմա էլ ապրում է վախերի մեջ: Վախը մարդ էակի ամենահիմնարար զգացումներից մեկն է: Այն մի դեպքում ունենում է դրական, ինքնապաշտպանական նշանակություն, մեկ ուրիշ դեպքում՝ դառնում մարդուն քայքայող ու ստրկացնող գործոն: Մարդկանց շարունակաբար վախեցրել են քաղաքական գործիչներն ու բռնակալները՝ սպառնալով պատերազմներով, սովի և քաոսի հեռանկարով, դրամի արժեզրկմամբ, տնտեսական աղետաբեր ճգնաժամով և այլն:

Նրանց վախեցրել են նաև կրոնները՝ ասելով, որ եթե չհետևեն իրենց ուսմունքներին և պատվիրաններին, կհայտնվեն դժոխքում: Մարդկանց վախեցնելուն դեմ չեն եղել նույնիսկ բարոյագետները՝ հիշեցնելով, թե ինչի կհանգեցնեն բարոյական նորմերից շեղումները և այսպես շարունակ: Օրինակ՝ Ադոլֆ Հիտլերը սիրում էր կրկնել․ «Պետք է ամբոխին մշտապես պահել պատերազմի սպառնալիքների տակ՝ անկախ նրանից, այն իրակա՞ն է, թե՝ ոչ: Այդ կերպ զանգվածը դառնում է լիովին կառավարելի»: Ականավոր պետական և դաշնակցական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանն իր «Յեղափոխականի մը հուշերը» արժեքավոր հատորյակներից մեկում պատմում է Վան- Վասպուրականի գյուղերից մեկի հայ գյուղացիության վիճակի մասին: Նա մոտավորապես այսպես է նկարագրում իրավիճակը. «Երբ ֆիդայիների մեր զինական խումբը մտավ գյուղ, գյուղացիները վախենում էին մեզնից: Վախը թանձր ամպի պես բույն էր դրել նրանց աչքերում և հոգիներում: Առաջին անգամ նրանք տեսնում էին լավ հանդերձներով, մաքուր զենքերով հայ զինվորների, այո՛, հայոց զորքերը, որոնք չէին կողոպտում, հավ չէին գողանում…»: Հետո Ռուբենը երկար նկարագրում է գյուղի խեղճությունը և մարդկանց սահման չունեցող վախերը: «Թվում է՝ այլևս ոչինչ չի կարող նրանց դուրս բերել վախի ճանկերից,— ցավով նկատում է նա, —էլ ուր մնաց զենք վերցնել ընդդեմ կեղեքիչների»: Ու ակամայից հանգում ենք այն տխուր հետևությանը, որ այդ վախերը մեր օրերում կրկին գլուխ են բարձրացրել հայության որոշակի շերտերի մեջ: Եվ երբ այս համատարած վախերին ավելանում են կոնկրետ ու տեսանելի գոյաբանական սպառնալիքները, պարզ է դառնում, թե ինչու մեր հանրությունն ակամայից դարձավ հոգեբանական առումով անդամալույծ: Մարդիկ այդպես էլ կարող են չհասկանալ, որ պատասխանատվությունը հանձնելով այդ «ինչ-որ մեկին»՝ դրա հետ հանձնում են իրենց ազատությունը: Մի՞թե պատահական է դիկտատորների կամ հեղինակությունների ի հայտ գալը, ամբոխը հակված է այդ կերպ խուսափել անձնական պատասխանատվությունից:

Մարդիկ ինչքան էլ ձև անեն, թե ազատություն են ուզում, փաստ է, որ նրանք ինքնահոժար այն հանձնում են իրական և փչովի հեղինակություններին: Հիշենք մեր բոլոր ընտրությունների նախընթաց գործընթացները՝ «Պոլի փայտ լինի՝ մերոնցից լինի», «Ով ուզում է լինի, միայն Սերժը կամ Ռոբերտը չլինեն» ու այսպես, հոտային հրճվանքով աջ ու ձախ մերժելով, չհասկանալով, թե ինչ ասել է իշխանությունը՝ ամբոխը հասավ լիցքավորված ավտոմատը ձեռքին «կապիկի» պատմությանը: Սա է այն արատավոր շրջանը կամ թակարդը, որից մեր պետությունը և հանրությունը չեն կարողանում դուրս պրծնել: Ու հիմա «կապիկի» ձեռքից ավտոմատն առնելն ակամայից դարձել է դժվար, նույնիսկ անկարելի, քանզի «կապիկը» խրախուսվում է իրեն վարժեցրած և արդեն պարեցնող ուժերի կողմից: Իսկ աշխարհը և մանավանդ մեր տարածաշրջանը հետզհետե թաղվում են սոսկալի արհավիրքների մեջ, ու այս պայմաններում հասարակության մի ստվար զանգված՝ ի դեպ, նույնիսկ բավական խոհեմ ու գիտակից հատված, սպառնալիքները չտեսնելու համար ջայլամի պես գլուխը մտցրել է ավազի մեջ և համառորեն չի ուզում ընդունել, որ Հայաստանը և հայությանը անդամահատելով՝ քարշ են տալիս դեպի սպանդանոց:

Ինքնախաբեությունը սկսում է նույնիսկ միստիկ և միֆական ձևեր ընդունել․ «Ո՞վ գիտի, գուցե այս ամենի մեջ մի գաղտնի, հասարակ ընկալումների տիրույթից դուրս մի թաքուն կոդ կա, որը, ելնելով ազգային ինքնապաշտպանական բնազդից, թույլ չի տալիս գիշատչական աշխարհում գնալ բացահայտ առճակատման, բայց չէ՞ որ այսպես գոյատևել ենք դարեդար…»: Րաֆֆու խոսքերի մեջ կա սրա ակնարկը: Բայց ո՞վ կարող է վստահ ասել, թե այդ ինքնապաշտպանական միֆական կոդ-բնազդը չի վերածվել ինքնաոչնչացման բնազդի… Ինչևիցե, այստեղ մենք կրկին հանգում ենք մի հիմնարար բանաձևի, այն է՝ եթե առկա է պատասխանատվության ստանձնման պատրաստակամությունը, վախը նահանջում է: Լիբերալ հոսանքների և ժողովրդավարության գաղափարների հիմնադիրները ազատություն-պատասխանատվություն համադրումը միշտ շրջած են ներկայացրել՝ ասելով, որ ազատությունը ենթադրում է պատասխանատվություն, սակայն դա ակնհայտ սխալ մոտեցում է, քանզի մարդը կամ հասարակությունը պատասխանատվությունը ստանձնելով է դառնում ազատ: Այս շրջված վիճակը հասել է մինչև մեր օրեր և տեղ գտել արևմտյան խարտիաներում ու հիմնարար փաստաթղթերում և դարձել զանգվածներին հիմարացնելու փառահեղ գործիք, ինչը ենթադրում է ազատության գերարժևորում և պատասխանատվության ստորադասում: Եթե մարդը կամ ազգը չի ստանձնել իր կյանքի պատասխանատվությունը, ի՞նչ հրաշքով կդառնա ազատ: Հետևաբար, պատասխանատվությունն է ամենի հիմքը: Նույնիսկ սովորական մարդու կենսագործունեության դեպքում, ամենապարզ իրադրության մեջ վախերը անհետանում են, երբ նա ոչ թե փախչում է վախերից, այլ համարձակորեն գնում է դեպի այն, ինչը վախ է առաջացնում:

Հարցրեք առաջին պատահած որևէ գործարարի և նա կասի․ «Իմ բիզնեսը սկսեց հաջողել ճիշտ այն պահից, երբ ես կենտրոնացա, հավաքեցի ուժերս, հնարավորություններս և ուղիղ նայեցի վախի աչքերին»: Նա նաև կպատմի, թե ինչպես շատ բան սկսեց զուլալվել ու կոնկրետանալ վախից ազատագրվեուց հետո: Հո իզուր չէ՞ր Ֆրանկլին Ռուզվելտը ամերիկյան մեծ բարեփոխումները սկսելուց առաջ ասում․ «Մենք այլևս ոչինչ չունենք կորցնելու՝ բացի մեր վախերից»:

Վախը, բացի իր բերած քաղաքական ու գոյաբանական ավերներից, վտանգավոր է նրանով, որ խլում ու ջլատում է մարդկանց էներգիան, որովհետև վախի հակառակ երեսը քաջությունը չէ, այլ ինչպես Արևելքի իմաստուններն են ասում՝ ավելի շուտ կենարար սիրո բացակայությունը: Սերն առ սեփական անձը, սեփական հայրենիքը: Վախենում են բոլորը, և դա նորմալ է, բայց վախի աչքերին նայում են քչերը: Վախի դեմ կա միայն մեկ հակաթույն, և դա գիտակցումն է այն բանի, թե ինչի՞ց է կազմված այդ ավերող զգացումը, ո՞րն է նրա բաղադրությունը: Եվ, իհարկե, հրաժարումը ջայլամային պահվածքից: Ու եթե դա լինի, Րաֆֆու ասած հայի «մեռելության նշանը» ընդամենը կմնա դառնացած մարդու խոսք պատմության գրքերում:

«Դրօշակ» թիվ 2, 2024թ.

Մանվել Մկրտչյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company