ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սիւզան Խարտալեանի «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» Վաւերագրական ֆիլմը՝ Ցեղասպանութեանց կանխարգիլման ահազանգող ղօղանջ է

09 Ապրիլ 2024

Շուէտահայ լրագրող, հրապարակախօս, վաւերագրական ֆիլմերու հեղինակ եւ բեմադրիչ Սիւզան Խարտալեանի «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» փաստավաւերագրական ֆիլմը The Wiener Holocaust Library-ի նախաձեռնութեամբ, Ապրիլ 30-ին պիտի ցուցադրուի Լոնտոնի մէջ։

Երբ 21-րդ դարու զարգացած քաղաքակրթութեան աչքին դիմաց կ՚իրականացուի ամեհի եղեռն եւ միջազգային աշխարհը լուռ կը մնայ… Այս բովանդակութեան մէջ սկիզբ կ՚առնեն Խարտալեանի հարցազրոյցները այն եզիտի կիներուն հետ, որոնք վերապրած են ցեղասպանութեան ոդիսականը։

Ամերիկայի Միացեալ Նահանգներու Պետքարտուղարութիւնը 2023 Օգոստոս 3 թուակիր հաղորդագրութեամբ կը նշէ եզիտիներու դէմ գործուած ցեղասպանութիւնը, հաստատելով որ ISIS-ը առեւանգած եւ սպաննած է հազարաւոր եզիտիներ՝ ստիպելով մանուկներուն դառնալ զինեալ, իսկ կանանց ու աղջիկներուն ենթարկած սեռական ստրկութեան։

«Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» Փաստավաւերագրական ժապաւէնը կը սկսի 2016-ին կայացած եզիտի Տալալի հետ հանդիպումով։ Խարտալեան կը պեղէ Տալալի զոհի հոգեվիճակը եւ կը յայտնաբերէ, որ այն ինչ որ Տալալի ցեղասպանական փորձառութիւնն է՝ իր եղեռնախոց ժառանգի իրավիճակն է։ Գոյութենական հասկացութեան բոլոր շերտերը ճեղքելով՝ բեմադրիչը կ՚ընդլայնէ զոհի զգայարանային ըմբռնումի (perception) շրջագիծը, ցեղի մը անէացման եւ միւս ճակատագրակից ժողովուրդի պատմութեան հետ առընթեր։

Ականատեսներու վաւերագրականութիւնը փաստագրելու գործընթացին մէջ, բեմադրիչը ձեռք կ’երկարէ զոհերուն եւ տրամախօսութեան հաղորդակից պահերը կը ստեղծէ, որու ընթացքին ծալք-ծալք կը բացուին եզիտիներու խաչելութեանց պատումները։ Սինժարի 7500 եզիտի կիներու ստրկացումն ու բռնաբարումը կը համապատասխանէ Հայոց Ցեղասպանութեան կիներու դէմ գործուած բռնութեանց արհաւալից արարին։ Վերապրող Լամիան՝ Քոչու գիւղէն է։ ISIS-ի ահաբեկիչները գիւղը գրաւելով եզիտիներուն երեք օրուան պայմանաժամ կու տան իսլամադաւան դառնալու։ Եզիտիները կը մերժեն։ 2014 թուականի Օգոոտոս 15-ին կը սկսի Քոչուի սպանդը։ 600 տղամարդ կը գլխատուին, իսկ հարիւրաւոր երեխաներ եւ կիներ կը գերեվարուին։ Լամիայի տարագրութեան, խոշտանգման եւ ապա փախուստի ճանապարհի պատմութիւնը՝ սրտակեղեք է եւ սահմռկեցուցիչ։

Ականատեսի հետ հարցազրոյցի ընթացքին, Հայոց Ցեղասպանութեան հետ կապուած բեմադրիչի անձնական վերյուշները կը ցայթին պաստառին վրայ։ Երկու տասնամեակ առաջ, բեմադրիչ Խարտալեան խիզախութիւնը ունեցաւ յայտնաբերելու եւ հանրութեան յանձնելու իր մեծ մօր ցեղասպանութեան ժամանակահատուածին ոդիսականին նուիրուած «Մեծ մօր դաջուածքները» վաւերագրական ժպաւէնը, ուր Խարտալեան յանդգնօրէն ծալքերը կը բանայ անձնական հոգեխոցի մը ու կը ներկայացնէ վերապրող իր հարազատ մեծ մօր խոցոտուած հոգեկան ներաշխարհն ու պատմութիւնը։

Պատմական յիշողութիւնը վառ պահելու համար խարտալեանի ազդու զէնքը՝ բեմադրիչի իր ոսպնեակն է. Սիւզանի վաւերագրական ստեղծագործական միտքը կը ծաւալի պաստառին վրայ, եւ 21-րդ դարու քաղաքակիրթ մարդկութեան դիմաց վերստին կը բացայայտէ ցեղասպանութեան զոհ եզիտիներու անպատմելի մղձաւանջները, բռնաբարութիւնը, կորուստը, կսկիծը, անհատի իրաւունքի ոտնահարումը, բռնի կրօնափոխութիւնը, եւ այլ տիպի հոգեկան կոտտանքներ ու մորոմոքներ, որոնք ցկեանս պիտի հալածեն զոհը, վերապրողն ու բռնադատուածը։

Իսլամական պետութեան ահաբեկիչներու կողմէ եզիտիներու ցեղասպանութեան, եզիտի կանանց առեւանգման, բռնաբարութեան մասին վաւերագրելով, Տալալի, Ղասունի եւ Լամիայի վկայութիւններով բեմադրիչը պատմական յիշողութեան կամուրջը կը կառուցէ ճակատագրակից հայ եւ եզիտի ազգերու դժնդակալից պատմական ողբերգութեանց։ 5 տարի Գերմանիոյ մէջ արխիւագրելով եզիտուհիներու ցեղասպանութեան արհաւիրքի եւ եզիտի դեռատի աղջիկներու սեռական ստրկութեան սահմռկեցուցիչ պատմութիւնները, Խարտալեան կը վերակենդանացնէ Հայոց Ցեղասպանութեան ընթացքին իր ազգին ու գերդաստանի նահապետուհիին հանդէպ կատարուած եղեռնագործութիւնները՝ եզիտուհիներու վկայութեանց ընդմէջէն։

Ցեղային բնաջնջումը, սպանդն ու սեռային ստրկութիւնը՝ ազգերու կենսագործունէութեան սպառնալիքներն են։ Խարտալեանի փաստավաւերագրական վկայութիւնը սուր ահազանգող ղօղանջ է համայն քաղաքակիրթ մարդկութեան, որ անպատիժ մնացած ցեղասպանութիւններու հետեւանքը՝ նոր ցեղասպանութիւններն են ու քաղաքակիրթ մարդկութեան անջնջելի խարանը։

2012 թուականի Ապրիլին կը մահանար Խարտալեանի «Մեծ մօր դաջուածքները» ֆիլմի վկաներէն՝ 105-ամեայ Մարիա Վարդանեանը։ 1915-ին, յանցագործներն ու բռնակալները դաջուածքներ դրոշմած էին Մարիային եւ իր նման 300.000 այլ գերեվարուած հայուհիներու մարմիններուն՝ դէմքերուն եւ ձեռքերուն վրայ։ Մարիայի մահուան առիթով, Խարտալեան գրած էր. «Հպարտ հայուհի, ուժեղ կին, որ քաջութիւնն ունեցաւ ըսելու այն ինչ որ կարելի չէր ըսել, պատմել: Պատմեց ու պատգամեց երբեք չմոռնալ, երբեք…»։

Երբեք…

*

Սիւզան Խարտալեանի վաւերագրական միւս ֆիլմերն են.

Back to Ararat (1988); Unsafe (Ground 1993); The Lion from Gaza (1996); Her Armenian Prince (1997); From Opium to Chrysanthemums (2000); Where Lies My Victory (2002); I Hate Dogs (2005); Bullshit (2006); Young Freud in Gaza (2009); Grandma’s Tattoos (2012); The Camel (2014); The Other Jerusalem (2017).

Վահագն Գարագաշեան
«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company