ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը

02 Մայիս 2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունը Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող երկկուսակցական նամակով, որն առաջնորդում էր Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, մասնավորապես պահանջվում է.

– 200 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղից տեղահանձված փախստականների համար:
– ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող բոլոր ռազմական և անվտանգային օգնության կասեցում, ադրբեջանական պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցում պետքարտուղարության ուսումնասիրություն:
– 20 միլիոն դոլար արտաքին ռազմական ֆինանսավորում և 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար:
– 10 միլիոն դոլար՝ իրավապահ համակարգի բարեփոխումների համար:
-10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար:

Մեկնաբանելով երկկուսակցական նամակի շրջանառումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարությանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նրանց ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով արգելել ամերիկյան ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ և զգալի չափով մարդասիրական օգնություն ցուցաբերել արցախցի փախստականներին։ Տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են գնում ճգնաժամային գոտիներ ամբողջ աշխարհում։ 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որ նախագահ Բայդենը «առանձնացրել» է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայերի համար, իսկապես ամոթ է, տխուր վկայություն նախագահի համար։ Այն նախագահի, որ զինել է Ադրբեջանին, օժանդակել է ցեղասպանությանը և լքել հայերին Հայոց ցեղասպանությունից հետո մեր ամենածանր ճգնաժամի ժամանակ»։

Կոնգրեսական այս նախաձեռնությանն օժանդակելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն անցկացրել է համազգային արշավ՝ համայնքային ճնշմամբ կոչ անելով Կոնգրեսի անդամներին ստորագրել Հայկական հարցերով հանձնախմբի նամակը:

Կոչ անելով Արցախի բռնի տեղահանված փախստականների համար 200 միլիոն դոլարի օգնություն տրամադրել՝ Ֆրենք Փալոնը և նամակի համահեղինակներն ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումներին ամերիկյան և միջազգային արձագանքը «բոլորովին անբավարար է այս ընտանիքների կարիքներին ընդառաջելու համար․․․ Իրենց հայրենիք վերադառնալու երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև բիծ է մնում միջազգային հանրության համար»:

Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել «Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու» Ալիևի ռեժիմի մտադրությունների վերաբերյալ։ Նրանք պնդել են, որ Հայաստանին արտաքին ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և ուսուցման տեսքով անվտանգության լրացուցիչ օգնությունը հատկապես կարևոր է, քանի որ հայ ժողովուրդը միջազգային աջակցություն է փնտրում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ ադրբեջանական մշտական ծավալապաշտության պայմաններում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

02/05/2024թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել

2025թ. հուլիսի 18-ին Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Նե

18 Հուլիս 2025
ՀՀ իշխանություններն իրենց անհեռատես ք

Հուլիսի 17-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «

18 Հուլիս 2025
Հայրենասիրութեան Անվիճելի Հաւաստիքը. Հ

Թալթոս «Դէ՜հ, սեւ օրեր, բողոք դարձէ՛ք, Արիւն, քրտինք երկունք մտէ՛ք, Տանջա

18 Հուլիս 2025
Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայա

Երբ մենք 4 տարվա մեջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է

17 Հուլիս 2025
Հ.Մ.Ը.Մ.-ի Միջին Արեւելքի Ցամաքամասայի

Երեքշաբթի, 15 Յուլիս 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Լեռնալիբանանի Պասքինթա գիւ

17 Հուլիս 2025
Նշմար. – Փաշինեան Սիւնիքը աճուրդ

Ամէն անգամ, որ Հայաստանի վարչապետ անուանեալը ճառանման մամլոյ ասուլիս մը տայ, մ

17 Հուլիս 2025
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայ

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական

16 Հուլիս 2025
Պատռեցէ՛ք դիմակները

«Կան մարդիկ, որոնք կը կարծեն, թէ իշխանութիւնը հոն՝ վերերն է. անոնք չեն նկատեր,

16 Հուլիս 2025
Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

16 Հուլիս 2025
Յեղափոխութիւնը Դէմ Է Կոյր Ահաբեկչութեա

Ձերբակալուած եօթը երիտասարդներէն հինգը դուրս եկան բանտէն, 72 ժամուան պայմանակա

16 Հուլիս 2025
Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլ

16 Հուլիս 2025
Մենք Պէտք Է Յաջողինք Վերստին Հրապարակ

Ներկայ օրերուն Գարեգին Նժդեհի կենսագործունէութեան ամէնէն առանցքային բաժինները

15 Հուլիս 2025
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատի

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը

15 Հուլիս 2025
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company