ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մտորումներ Ճանապարհի կեսին

02 Հունիս 2024

Արտաշես Շահբազյան

«Սրբազան շարժում» անվամբ ազգային հերթական պոռթկումը կարճ ժամանակից մեծ ծավալ ընդունեց: Առաջին անգամ ոտքի կանգնեցին մարզերի բնակիչներն ու ուսանողությունը, նրանց միացան հասարակության ու մտավորականության ամենատարբեր շերտերը: Անհանգստանալով իշխանության հիմքերը սասանող շարժման հեռանկարից իշխանությունը (բնականաբար իր ղեկավարի հստակ ուղղորդմամբ) դիմեց պայքարի սիրած մեթոդներին̀ ստին, կեղծիքին ու վարկաբեկումներին: Հատկապես շարժման Երևան հասնելու առաջին օրերին ապատեղեկատվության շեշտը հիմնականում դրվում էր վերջինիս եկեղեցական բնույթ վերագրելուն:

Մայիսի 28-ին Վեհափառ Հայրապետի Սարդարապատ բարձրանալը խոչընդոտելու փաստը պատճառաբանելիս Նիկոլ ստախոսը նույնիսկ ակնարկեց, իբր շարժման առաջնորդը հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

Հստակորեն պետք է արձանագրել, որ այս շարժումը եկեղեցական կամ կրոնական բնույթ չունի քանի որ չի հետապնդում ոչ եկեղեցական և ոչ էլ կրոնական խնդիրներ: Այս դեպքում շարժումը այդպիսին չէր կարող համարվել եթե անգամ Բագրատ Սրբազանի կողքին կանգնեին բազմաթիվ հոգևորականներ: Ոպեսզի իր գործունեությունը և հնչեցրած հայտարարությունները հոգևոր անձի կամ ինստիտուտի պաշտոնական տեսակետ չհամարվի, որպես հավելյալ քայլ, Սրբազանը նաև ժամանակավորապես սառեցրեց իր հոգևոր պաշտոնավարումը:

Ի դեպ իշխանությունը փորձեց հասնել տարաբնույթ մեթոդներով Սրբազանի դեմ ճնշմանը, այդ թվում հրապարակ նետելով եկեղեցուն հավելյալ հարկելու խախուտ սպառնալիքը:

Հաջորդ կեղծիքը, որն անդադար հնչում է Նիկոլի «նվագախմբի» կողմից այն սուտն է, թե ազգային շարժման ետևում կանգնած են արտաքին ուժեր: Այս դեպքում թվում է թե հարվածն անթերի է, որովհետև կարծես թե դժվար է ապացուցելը, թե նման բան չկա, իսկ ապացուցելու փորձերը ավելի անհեթեթ վիճակի մեջ կարող են դնել դա անողին: Իրականում հակառակը փաստելու ոչ մի ճիգի կարիք էլ չկա: Ըստ ամերիկյան ասացվածքի եթե առջևում երևացող ինչ որ բան բադ է հիշեցնում շատ հավանական է, որ դա հենց բադ է: Մարդկանց և հավաքականությունների գործունեությունը ամենաակնհայտ փաստարկն է, թե նրանք ով են, որտեղից են, ինչ են անում և ինչ նպատակով են անում: Եթե որևէ արտաքին հովանավոր ուժ շահագրգռված է, որ հայ ժողովուրդը պայքարի Հայաստանի ինքնիշխանությունը խարխլող տարածքային զիջումները կանխելու, Արցախը ետ վերադարձնելու, բանակը վերականգնելու, ազգային արժեքների այլասերումը թույլ չտալու, Հայաստանը թուրք-ադրբեջանական թելադրանքից դուրս բերելու և, լայն առումով, երկիրը ամրացնելու ու զարգացման առողջ, բնականոն հուն տեղափոխելու հարցում, գուցե իսկապե՞ս ազգովի գնանք և ապավինենք այդ ուժին:

Ճիշտ է ասված, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, գուցե այս ձևով ամբողջովին արտաքին ուժերի կամակատար իշխանությունը փորձում է իրենից հեռացնել այն մեղադրանքը, որըն իրեն ներկայացնում է ողջ ազգը: Այլևս բացահայտ է ինչպես է Հայաստանի ներկայիս իշխանությունը քայլ-քայլ իրականացնում տասնամյակներ շարունակ թուրքերի առաջադրած պահանջները, նրանց կամքով սեփական պատմությունն է խեղաթյուրում, վախենում է անգամ Հայաստանի տարածքում հանդիպել Արցախի պաշտոնյաների հետ, և ավելին, բանտ է նստեցնում նրանց, պատրաստվում է թուրք-ադրբեջանական պահանջով սեփական երկրի սահմանադրությունը փոխել, էլ չխոսենք թշնամու վերջ չունեցող տարածքային պահանջներին տեղի տալու մասին:

Արժանապատվություն ունեցող իշխանությունը ամոթից գետինն էր մտնելու տեսնելով ինչպես թշնամիները հրապարակայնորեն անհանգստություն և անգամ սպառնալիք են հնչեցնում ազգային ուժերի հասցեին դրանով պաշտպանելով Հայաստանի ձեռնածու իշխանությանը: Իշխող ուժն այնքան է ներարկված արտաքին ազդեցությամբ, որ առանց վարանումի հայհոյում է սեփական եկեղեցին ու նրա սպասավորներին, բոլորովին վերջերս խորհրդարանում օրենքի փոփոխություն կատարեց, որով հեշտացնում է միասեռական ընտանիքների կազմման հնարավորությունը: Վտանգելով Հայաստանի վաղվա օրը նա հայտարարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Սա ի դեպ այն դեպքում, երբ Ուկրաինան մշտապես քաղաքական ու ռազմական աջակցություն է ցույց տվել, ողջունել է Արցախի հանձնումը և նրա դիպուկահարները 90-ականներին կռվում էին Արցախի դեմ: Կասկած չկա, որ արտաքին ուժերի պահանջով է Հայաստանի այսօրվա ղեկավարությունը սրում հարաբերությունները Ռուսաստանի հետ և Հայաստանը ռազմադաշտ դարձնելու գնով պատրաստ է երկիրը վերածել Արևմուտքի ու Ռուսաստանի առճակատման գծի:

Ազգային ուժերի շարժման հաղթական ծավալումը կանխելու Հայաստանի իշխանության որդեգրած միջոցներից են բանտարկությունները, հետապնդումներն ու բռնությունները: Այս անգամ այդ բռնությունները ավելի կոշտ բնույթ են ընդունել և նպատակ ունեն վախեցնելու շարժման մասնակիցներին: Կասկած չկա, որ որքան երերա Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի հողը այնքան ենիչերիների բանակի վերածված ոստիկանության բռնություններն ավելի վայրագ ու անկանխատեսելի կդառնան: Սրանով հանդերձ այսօր ազգային շարժումն այնպիսի ամուր համոզումի է վերածվել և ծավալներ է ընդունել, որ իշխանության սանձազերծած բռնություններն ավելի վճռական են դարձնում պայքարը:

Փաշինյանը փորձում է անկոտրում պահել ոստիկանության պատժիչ ուժերին անընդհատ խրախուսելով արձանագրվող և չարձանագրվող պարգևավճարներով, սակայն հոգու խորքում նա էլ է հասկանում, որ ամեն օր ժողովրդի անարգանքին արժանացող ոստիկանները չեն կարող երկար դիմանալ: Իհարկե բարոյապես ու քաղաքականորեն սպառված ղեկավարի փորձված և նախընտրելի զենքը մնում է ժողովրդին պատերազմով վախեցնելը: Նա դեռ փորձում է մոլորեցնել մարդկանց իր մանիպուլյատիվ ճառերով, բայց ֆիզիկապես ու հոգեբանորեն կոտրված լինելով նրա խոսքն այլևս համոզիչ չէ և գնալով դառնում է ավելի ու ավելի խամրած ու անհեթեթ: Ի տարբերություն 2018-19-ը թվականների, երբ նա գերում էր մարդկանց շռայլ խոստումներով, այսօր հանրությունը տեսնում է, որ կանգնած է բոլորովին այլ իրականության առջև, թավշյա շարժման երբեմնի առաջնորդը սկսել է հակասել ինքն իրեն, նրա որդեգրած «զիջումներ խաղաղության դիմաց» քաղաքականության հետևանքով զիջումները դառնում են անվերջանալի, իսկ պատերազմի վտանգը ոչ թե նվազում է այլ ավելանում, որպես գործիք, որի միջոցով թշնամիները վախկոտ ղեկավարին պարտադրում են նորանոր ու բազմատեսակ զիջումներ:

Երբեմնի «թավշյա» առաջնորդը սպառում է ուռճացող ու ավելի վճռական դարձող շարժմանը դիմակայելու իր հնարավորությունները, նա այլևս վստահություն չունի ոչ մի կառույցի, անգամ իր քաղաքական համախոհների նկատմամբ, համոզվելով որ թիմը ցանկացած օր կարող է փլուզվել: Նա դեռ փորձում է ինքնավստահ և իրավիճակին տիրապետողի կեցվածք ցուցադրել, սակայն ջղաձիգ քայլերը վկայում են հակառակի մասին: Կասկած չկա, որ ազգային բոլոր կառույցների ու հասարակության կողմից մերժված ղեկավարի համար առաջվա խաղաղ ու հաղթական օրերը, այլևս ետ չեն գալու: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նա երբեք չի հաշտվելու կամավորապես իշխանությունը հանձնելու մտքի հետ, սարսափելով իր համար դրա հետևանքներից: Ուրեմն նա իշխանությունից կհեռանա երբ այլևս փլուզված կլինի ոտքի տակի հողը և այսօր դեռ ծառայամտորեն իր անբարո հրամանները կատարող ենթակաները կարող են շղթաներ անցկացնել ձեռքերին:

Սրբազան շարժումը պետք է հաղթանակի, քանի որ հակառակ պարագայում մենք կարող ենք կորցնել և երկիրը և պետությունը: Շարժման հաջողության գլխավոր գրավականը նրա մասնակիցների տոկունությունն ու համառություն է: 1988-1990 թթ. մենք ամեն օր գտնվել ենք Ազատության հրապարակում: Այսօրվա մարտահրավերները ոչ թե պակաս այլ ավելին են քան այն օրերին, հետևաբար պայքարը այլընտրանք չունի: Հակառակը, պայքարը պետք է ծավալվի, փողոց պետք է դուրս գան նրանք ովքեր պայքարի հետ են, բայց բազմոցին թիկնած̀ հեռուստա կամ համացանցային էկրանի առջև: Ակնհայտ է, որ ժողովուրդ-ուժայիններ դիմակայությունը շատ երկարատև չի կարող լինել և մի օր անսպասելիորեն ավարտվելու է վերջինիս պարտությամբ: Յուրաքանչյուր պայքարի օրը, որը կերտում է ազգային շարժումը, մոտեցնում է համազգային հաղթանակի անխուսափելի պահը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company