ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Հայաստան-Թուրքիա սիրաբանությունը վերջում վտանգ է բերելու Հայաստանին և հայ ժողովրդին

01 Հոկտեմբեր 2024

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։

«Nouvelles d’Arménie»-ի փոխանցմամբ, շրջանային առաջնության շրջանակներում հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած «Homenetmen Valence» -ն հերթական հանդիպումն է անցկացրել տեղի թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise»-ի հետ:

Առաջին խաղակեսից հետո, երբ «Homenetmen Valence»-ն հաղթում էր 2:0 հաշվով, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա, նաև՝ հայ երկրպագուների:

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան Քրիստոֆեր Բյուիսոնը X-ի իր միկրոբլոգում միջադեպը որակել է հարձակում` ռասայական հողի վրա:

168.am-ը ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ զրուցել է այս միջադեպի, դրա հիմքում ընկած հայատյացության և այլ կարևոր հարցերի մասին:

– Հայկական կողմից 2-3 վիրավոր կար, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հասել է, միջամտել, ձերբակալություններ են եղել թուրքական շրջանակներից: Այդ պահին գետնի վրա միջադեպը «հանդարտվեց»: Ինչո՞ւ եմ ասում՝ չակերտավոր հանդարտվեց, որովհետև հայերի և թուրքերի միջև խնդիրը, խժդժությունը, հատկապես՝ Ֆրանսիայի հարավային և կենտրոնական հատվածներում, պատմություն և անցյալ ունի բավականին: Մասնավորապես, կհիշեք, որ 2020 թվականին Լիոնի արվարձանում՝ Դեսինում, թուրքերը հարձակվել էին հայ անհատների, Ցեղասպանության հուշարձանի վրա, ճանապարհ էին փակել, բահերով, բրիչներով հարձակվել էին, և այլն: Եվ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը դիմեց դատական իշխանություններին, որպեսզի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունն արգելվի Ֆրանսիայի տարածքում, որովհետև այս ամենի ետևում իրենք են կանգնած բացահայտորեն. թե՛ մարզիկները, թե՛ թուրք քաղաքական և հասարակական գործիչները միշտ էլ «Գորշ գայլեր»-ի հանրածանոթ նշանն են ցույց տալիս ամեն անգամ, երբ հայերի կամ ոչ հայերի հետ խնդիր են ունենում որևէ տեղ:

Ֆրանսիական իշխանություններն արգելեցին «Գորշ գայլերի» գործունեությունը, ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հաջողեց, և դատը շահեցինք, բայց տեսնում ենք, որ հիմա դարձյալ նույն «Գորշ գայլերն» են, նրանց նշանն են ցույց տալիս, այսինքն՝ նրանց գործողությունները շարունակվում են: Անմիջապես Վալանսի «Հոմենընդմեն»-ը և հայ համայնքը դատ է բացել օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով, փաստաբանների միջոցով հետևելու ենք այս պրոցեսին: Սա, այսպես ասած, մարզական բաժինն է, բայց որի խորքը քաղաքական է, ինչպես նշեցի, ունի իր պատմությունն ու անցյալը:

Եվ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ Վալանսի տեղի մարմինը, կոմիտեն և ամբողջ համայնքը պիտի աշխատեն, որ այս հարցը մնա քաղաքական օրակարգում, այն հասցնեն բարձրագույն մակարդակի և փորձենք մեկընդմիշտ վերջ դնել Ֆրանսիայի տարածքում հայերի նկատմամբ թուրքական ասպատակությանը:

Վերջին միջադեպին, իհարկե, ֆրանսիական մամուլը բավական արձագանքեց, ֆրանսիական քաղաքական և հասարակական շրջանակներից զորակցություն կա հայ համայնքին, դատապարտում կա թուրքական այս ակտերի, բայց մեզ համար խոսքերը բավարար չեն, մենք գործնական քայլեր ենք ցանկանում տեսնել թուրքական «Գորշ գայլեր»-ի դեմ և Ֆրանսիայի տարածքում ծայրահեղական համայնքային պատասխանատուների նկատմամբ:

Այս հարցը շարունակելու ենք դատական ճանապարհներով, իսկ գետնի վրա մեր տղաներն արթուն են, աչալուրջ, մենք վստահում ենք Ֆրանսիայի իշխանություններին և ոստիկանությանը, բայցև մենք մեզ ենք վստահում: Պետք է ասեմ, որ Ֆրանսիայի տարածքում ունենք ինքնապաշտպանվելու բոլոր կարողությունները թուրքական այս խժդժություններից:

– Ֆրանսիայի նոր կառավարություն ձևավորվեց, և միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի իմփիչմենթի հետ կապված հարցեր եղան: Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:

– Ձևավորվեց, ըստ էության, աջակողմյան կառավարություն, թեև ձախակողմյան միավորված ուժերը հաղթել էին խորհրդարանական ընտրություններում: Քանի որ բացարձակ մեծամասնություն չունեին, նախագահ Մակրոնը կարողացավ իր «քաղաքական խաղերը խաղալ» և փորձեց ու հաջողեց՝ միավորված ձախերին չտալ կառավարության կազմությունը, ինչը, անշուշտ, զայրացրեց այդ շրջանակին, ավելին, մեդիայի և քաղաքական շրջանակների համար տեղի ունեցածը ժողովրդավարության խախտում էր Մակրոնի կողմից:

Այո, այսօր կա Մակրոնի իմփիչմենթի պահանջ ձախակողմյան միավորման կողմից, բայց, կարծում եմ, որ այն չի հաջողվի՝ ո՛չ խորհրդարանում, ո՛չ փողոցում, որովհետև նախագահի իմփիչմենթը շատ դժվար գործընթաց է Ֆրանսիայում, սահմանադրական դժվար գործընթաց է: Եվ մանավանդ, որ կազմվեց նոր կառավարություն, դա իրատեսական չէ, եթե անգամ շարունակի ձախակողմյան միավորումը պահանջել այդ իմփիչմենթը: Կարծում եմ, դա տեղի չի ունենա, այսպես կշարունակվի, այլ հարց է, որ կառավարությունը դժվարություն կունենա խորհրդարանում, և առաջիկա օրերը ցույց կտան՝ ինչպես կարող է նա առաջ շարժվել այս ծանր պայմաններում: Իրավիճակը բավականին ծանր է, պետք է սպասել կառավարության քայլերին, որովհետև խոսակցություններ կան, որ դժգոհությունները կարող են փողոց տեղափոխվել, ցույցեր, ցուցարարներ:

Առաջիկա օրերը ցույց կտան: Մի բան հստակ է՝ Ֆրանսիայի ներքին միասնական վիճակը փոխվել է, միասնականությունը խախտված է, կան տարբեր խմբավորումներ և շերտավորումներ:

Ուստի այս նոր կառավարության հիմնական խնդիրը պիտի լինի երկիրը կայուն վիճակում պահելը:

Ներքին գործերի նախարարը բավականին պահպանողական է, հիմա տեսնենք, թե քաղաքական իր այդ կարծր կեցվածքը, ինչը տեսանելի է ելեույթներից, գործնականում կամ գետնի վրա կկարողանա՞ կիրառել, քանի որ դատական իշխանության հետ համակարգման և արդարադատության նախարարության հետ համագործակցության խնդիր, հատկապես, երբ Ներքին գործերի նախարարն աջակողմյան է, արդարադատության նախարարը՝ ձախակողմյան, և նրանց թեզերի միջև չկա հաշտություն, այսպես ասած, ինչը կարող է պատճառ դառնա, որ Ներքին գործերի նախարարը միակողմանի, իր ուզած ձևով այդ կարծր քաղաքականությունը չկարողանա գործադրել: Այս բոլորը ենթադրություններ են, տեսություններ՝ քաղված նաև ֆրանսիական մեդիայից: Բայց, կրկնում եմ, առաջիկա օրերը պարզություն կմտցնեն այս իրավիճակում, մի բան հստակ է՝ ներքին լուրջ մարտահրավերներ կան:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այն կմնա նույնը, եթե նույնիսկ այս ներքին վիճակը կարողանա Մակրոնին «թուլացնել, տկարացնել» իր դաշնակիցների մոտ, արտաքին աշխարհում: Ներքին այս անկայուն, ոչ միասնական Ֆրանսիայի պատկերը կարող է որոշակի բիծ առաջացնել Մակրոնի արտաքին քաղաքականության մեջ, նրա արտաքին հարաբերություններում իր դաշնակիցների հետ, բայց արտաքին քաղաքականությունը չի փոխվի: Իհարկե, արտաքին քաղաքականության մեջ կա Միջին Արևելքի հարցը, որում Ֆրանսիան բավական ներգրավված է Լիբանանի և Իսրայելի միջև առկա խնդիրներով, Ուկրաինայի խնդրի մեջ է բավական ներքաշված, Աֆրիկայի մեջ, Նոր Կալեդոնիայի խնդիրները: Այսինքն, նաև արտաքին քաղաքականության մեջ Ֆրանսիան բավական բարդ և դժվար օրեր է ապրում, և այս ամենը ղեկավարելը, սրանից դուրս գալը նախագահ Մակրոնի համար շատ դժվար է լինելու:

– Ի՞նչ սպասել հայ-ֆրանսիական հարաբերություններում, այդ թվում՝ պաշտպանական համագործակցության համատեքստում:

– Պետք է ասեմ, որ կառավարության փոփոխությամբ, կամ ներքին այս վայրիվերումների ֆոնին Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը չի փոխվի նաև այս առումով, և հայ-ֆրանսիական հարաբերությունները կշարունակվեն լավ ընթացքով: Մի առիթով ասել եմ, որ բոլոր իշխանությունների ժամանակ 30 տարի Ֆրանսիան լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, որն այսօր շարունակվում է, ավելին, հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն դարավոր պատմական նշանակություն: Այս ծիրի մեջ ռազմական համագործակցությունը ևս կշարունակվի, կարծում եմ, ավելի կսերտանան պաշտպանական հարաբերությունները, իհարկե, այստեղ Ֆրանսիա-Ռուսաստան, տարածաշրջանային հարցերը, Ֆրանսիա-Ադրբեջան վատ հարաբերությունները հաշվի առնելով, երբ Նոր Կալեդոնիայի իրադարձությունների համատեքստում և այլուր Ադրբեջանը փորձում է սեպ խրել ֆրանսիական անիվի մեջ: Բայց միշտ պետք է նկատի ունենալ, որ ռազմական այդ հարաբերությունները միջազգային հասկացողությամբ հսկայական տարողություն չունեն, թեպետ Հայաստանի թուլացված վիճակում դրանք նշանակություն ունեն, ընդ որում, գիտակցված թուլացված վիճակում, գիտեք՝ ինչ նկատի ունեմ: Եվ այդ ռազմական օժանդակությունը կօգնի Հայաստանի մեջքը փոքր-ինչ շտկելու, բայց բավական ճանապարհ կա այս առումով անցնելու:

– Հայաստան-Թուրքիա մերձեցումը կամ դրա փորձերն ամեն դեպքում Ֆրանսիայի պլաններում ինչ-որ բան կարո՞ղ են փոխել:

– Չեմ կարծում: Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մեզ համար շատ անհասկանալի, միակողմանի զիջման, պարտվողական քաղաքականությունից բխող հարաբերություններ են, և այդ ապուշ սիրաբանությունը վերջում վտանգ է բերելու Հայաստանին և հայ ժողովրդին: Այն ոչ մի շահ չի տալու, դա ՔՊ-ի և փաշինյանական տխմար քաղաքականության հասկացողությունն է, թե խաղաղության պայմանագիրը… Բայց հայ-թուրքական, այսպես ասած, բարեկամական հարաբերությունների այս մագլցումը, չեմ կարծում, որ ազդի Ֆրանսիայի վրա, քանի որ Արևմուտքը նման բաները ողջունում է, որ պետք է երկխոսեն, սա արևմտյան քաղաքականություն է: Այլ հարց է, որ իրենց վրայից պատասխանատվությունը մի կողմ են դնելու՝ ասելով, որ երկու երկրներն արդեն խոսում են, հարաբերությունների մեջ են, թող դրանք շարունակվեն: Սա արևմտյան թեզ է, որ իրենց պատասխանատվությունից փախնեն:

– Իսկ ինչո՞ւ Մակրոնը չեկավ Հայաստան, տեղեկություններ կային, որ սեպտեմբերի 21-ին պիտի գար, գուցե տեղեկությունը ճիշտ չէր…

– Այո, մամուլում կային նման տեղեկություններ, բայց հատկապես հայաստանյան շրջանակների և հայկական մամուլի կողմից էր դա արվում, ֆրանսիական շրջանակներում այդ մասին չէր խոսվում, Նախագահի պաշտոնական կայքում, որտեղ նախապես տեղեկացվում է այցելությունների մասին, չկար այդ մասին հայտարարություն: Ըստ այդմ՝ կարծում եմ, որ պաշտոնական և լուրջ հրավերի խնդիր չի եղել: Եվ Մակրոնի՝ Հայաստան այցի հարցն առավելաբար հայաստանյան մեդիա դաշտի և ՔՊ-ական շրջանակների պրոպագանդան էր, որն ի դերև եղավ, որովհետև հիմք չուներ: Եթե նման բան լիներ, վստահ եղեք, նախապես նաև հայ համայնքը տեղեկացված կլիներ և պատվիրակությանն ընկերակցելու հրավեր ստացած կլիներ, ինչը չկար: Նման բաները վերջին պահին չեն որոշվում, հետևաբար՝ այցելության մասին այդ «լոլոն» աբսուրդ էր, որը կարդացին ՔՊ-ական շրջանակները՝ իրենց մեդիաներով և մունետիկներով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company