ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր օրհասական օրերն ու հայկական յեղափոխութեան մեծ քրմապետի յարատեւ կռիւ պատգամի այժմէականութինը

19 Դեկտեմբեր 2024

(ՀՅԴ օրւայ առիթով)

Տասնամեակների ընթացքում ձեւաւորւած ու ամրագրւած աւանդոյթի համաձայն, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրը հիմնականում իմաստաւորւում է որպէս կուսակցութեան կողմից հաշւետւութեան պահ: Հաշւետւութիւն՝ կատարածի ու չկատարածի, ձեռքբերումների ու բացթողումների եւ, մանաւանդ, ապագայ հեռանկարների եւ աշխատանքների մասին: Հաշւետւութիւն՝ սեփական ժողովրդին ու համակիրներին, որոնք Դաշնակցութեան ուժի եւ կենսունակութեան միակ աղբիւրն են:

Տարեկան հաշւետւութիւնը, բնականաբար, չի կարող շրջանցել միջազգային ու ներազգային այն իրադարձութիւններն ու մարտահրաւէրները, որոնք ուղղակի կամ անուղղակի ծաւալւում են մեր շուրջ եւ իրենց անմիջական ազդեցութիւնն են թողնում մեր իրականութեան վրայ, յաճախ վերածւելով լրջագոյն գոյաբանական բնոյթի սպառնալիքների՝ աւելի անկանխատեսլի ու կատաղի դարձնելով քաղաքական եւ անվտանգային այն մթնոլորտը, որում ձեւաւորւում է մեր ժողովրդի ազգային-հասարակական կեանքը:

Այս համատեքստում մենք ստիպւած ենք արձանագրել, որ 2024 թւականը եւս մեր պատմական յիշողութեան մէջ կը մնայ որպէս բազմաբնոյթ եւ բազմաբովանդակ ճգնաժամերի եւ մարտահրաւէրների տարի, որոնց արդիւնքում հայոց հայրենիքի եւ պետականութեան ապագան շարունակում է մնալ մշուշոտ եւ սակարկութիւնների սեղանին:

Մենք ստիպւած ենք փաստել, որ թշնամու կողմից շարունակում են հնչել, առաւելապաշտական նոր բնոյթի եւ բովանդակութեան բանաձեւումներ ու սահմանումներ, որոնք յաւակնում են դառնալ տեսլական, ի հաշիւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ հայոց պետականութեան ապագայի:

Այս սպառնալիքների ֆոնին, ցաւօք պէտք է նշենք, որ Հայաստանի Հանրապետութեան այսօրւայ քաղաքական իշխանութեան վարքագիծը համարժէքութեան ամենահեռաւոր աղերսն անգամ չունի առկայ իրողութեան հետ, քանի որ անցեալ մի քանի տարիների պէս նրանց կողմից ականատես ենք անատամութեան եւ ստորաքարշութեան անարժանապատիւ կեցւածքի, ինչպէս նաեւ արտաքին մարտահրաւէրներն ու սպառնալիքները սթափ վերլուծելու եւ դրանց հետեւանքները կանխատեսելու անկարողութեան:

Փաշինեանն ու իր թիմակիցները շարունակում են իրենց ձախաւեր կեղծ խաղաղասիրական քարոզը, հանրութեանն ի գին ազգային անմիջական շահերի երեւակայական «խաղաղութեան» պատրաստելը, երբ Ադրբեջանը ծրագրաւորւած, նպատակային ու տենդագին ձեւով պատերազմի է պատրաստւում։

Թշնամուց սարսափած, ոստիկանական պատնէշի յետւում թաքնւած, սեփական ժողովրդի դէմ յոխորտացող այս խմբաւորումն իշխանութիւնը պահելու հարցը դարձրել է գերնպատակ, եւ նրա քաղաքականութեան մէջ գերակայ է դարձել հետեւալ մարտավարութիւնը՝ ինքնութիւնից եւ նկարագրից պարպել հայ ժողովրդին, նրա մէջ սպանել ազգային տեսլականն ու նպատակները, ոչնչացնել նրա պաշտպանական բնազդը, գոհացնել արտաքին թշնամուն, ինչպէս նաեւ շահագրգիռ բոլոր կողմերին, որպէսզի հնարաւոր լինի պահպանել երերուն աթոռը:

Տագնապն առաւել մտահոգիչ է դառնում, հիասթափութիւնը՝ աւելի ճնշող, մանաւանդ երբ վերջին շաբաթների աշխարհացունց տարածաշրջանային զարգացումների արդիւնքում Սփիւռքի դէմ եւս վեր է յառնել իր տեսակի մէջ աննախադէպ մի մարտահրաւէր, որ սպառնում է կազմաքանդել սիրիահայ համայնքը, որը դասական Սփիւռքի կարեւորագոյն առանցքներից մէկն է:

Սիրիահայութիւնը հերթական անգամ ճգնաժամային օրեր է ապրում: Շրջանի կացութիւնը յղի է անկանխատեսելի զարգացումներով եւ ուղղակի ազդւում է այն իրադարձութիւններից, որոնց հիմնական սադրիչները՝ Թուրքիան եւ Իսրայէլը Մերձաւոր Արեւելքում հետապնդում են բաւական յաւակնոտ տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխութիւնների եւ վերադասաւորումների ծրագրեր: Այս յարափոփոխ իրավիճակի ֆոնին դեռեւս հնարաւոր չէ ամբողջական պատկերացում կազմել ապագայի մասին եւ յատկապէս հնարաւոր չէ կանխատեսել Սիրիայի ապագայ ճակատագիրը, որից անմիջականօրէն կախւած է նաեւ սիրիահայութեան ֆիզիկական անվտանգութիւնը եւ ապագան: Ապագայի այս անորոշութիւնը ամենամտահոգիչն է:

Մեզ ախտահարած այս գորշ իրականութիւնը ստիպում է յստակ գիտակցել, որ արդէն տարիներ է, ինչ գոյաբանական ստոյգ սպառնալիքի դէմ-յանդիման ենք կանգնած, որը կլանելով Արցախը, արդէն սպառնում է կլանել Հայատանն ու ոչնչացնել Սփիւռքը:

Այսօր մեր լինելութեան, մեր արժանապատւութեան, մեր ապագայի հարցերն են, որ պէտք է կազմեն մեր ազգային օրակարգը, որի գերխնդիրը պէտք է դառնայ հայոց պետականութեան փրկութիւնն ու Սփիւռքի պահպանումը:

Նման օրհասական պայմաններում մենք անհոգ ապրելու, թւացեալ խաղաղութեան լաւ օրերի խաբկանք ունենալու իրաւունք չունենք: Մեզ դժւարին օրեր է սպասւում: Պայքարը դեռ առջեւում է, եւ մենք դրանից խուսափելու հնարաւորութիւն չունենք:

Բարդագոյն այս պայմաններում ինչպէս միշտ Դաշնակցութիւնը հաւատարիմ իր առաքելութեանը, չի վարանում իր պատասխանատւութեան պաժինն ստանձնելուց, եւ անցած դար ու 33 տարւայ պէս պատրաստ է յանուն հայրենիքի եւ հայ ժողովրդի անել ամէն ինչ, նւիրաբերել իր լաւագոյններին:

Անցնող 133 տարիների պատմութիւնը վկայում է, որ Դաշնակցութեան առաջնորդութեամբ հայ ժողովուրդը կարողացել է յաղթահարել շատ աւելի ծանր եւ օրհասական օրեր եւ անդառնալի թւացող պարտութիւններից կռել անհաւատալի թւացող յաղթանակներ:

Եւ հէնց այս իրողութիւնն է, որ Դաշնակցութեանը հաւատք է ներշնչում չընկրկելու, չյանձնւելու եւ շարունակելու պայքարը՝ հաւատարիմ մնալով իր մեծ հիմնադրի՝ Քրիստափոր Միքայէլեանի ՅԱՐԱՏԵՒ ԿՌՒԻ անմահ տեսութեանը.

«Յարատեւ կռիւ,- յաճախ եւ երկար ժամանակ, գուցէ անյաջող, չնայած երբեմն նոյնիսկ իր լայն ծաւալին, – ահա թէ ուր է մեր փրկութեան բանալին։ Պահպանե՛նք, շարունակե՛նք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակւի եւ ընդարձակւելով յարատեւի, ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը։ Չշեղւենք այդ ճանապարհից, որ սփռւած է յուսատու ապագայի գրաւիչ ծաղիկներով»։

Հայկական յեղափոխութեան մեծ քրմապետի Յարատեւ կռւի պատգամը առաւել քան այժմէական է այսօր։

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
44-օրյայի զեկույցում առկա են փաստեր,

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան»

20 Հունվար 2026
ՔՊ-ականների նախագիծը չի համապատասխանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

20 Հունվար 2026
Իշխանությունը խաղաղություն ասված հնարք

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տն

20 Հունվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Որևէ հայ չի կարող դեմ լինել Հայրենիքի համար նահատակների հիշատակը հարգելու համա

20 Հունվար 2026
Տեսակէտ. Իրան` Կործանման Եզրի՞ն

Մեր աշխատակիցին յօդուածին տեղ կու տանք, առանց բաժնելու յատկապէս ներիրանեան իրա

20 Հունվար 2026
Ակնարկ. Պատմութեան Անցնելու Համար

Կրինլանտի խնդիրի սրացումը տարբեր շարժառիթներ ունի: Նշենք սակայն, որ անոր ռազմա

20 Հունվար 2026
Հայակերտումը եւ ազգային ինքնութեան կեր

21-րդ դարու երկրորդ քառորդի շեմին կանգնած սփիւռքահայութեան դիմաց պարզուող մարտ

19 Հունվար 2026
«Մենք կանք». չնայած դժվարություններին`

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգե

19 Հունվար 2026
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ

«Հայաստան» խմբակցությունը քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսել,- այս մա

17 Հունվար 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը Ընդունեց ՀՅԴ

Արամ Ա․ վեհափառ հայրապետը այսօր՝ 17 յունուարի առաւօտուն ընդունեց ՀՅԴ Լիբանանի

17 Հունվար 2026
Ակնարկ. Հեռու` Տեղեկատուական Աղմուկէ

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առ

17 Հունվար 2026
Հոգեւոր կեանքի վերանորոգման հրամայական

Վերջին տարիներու ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ հայրապետական յատուկ հռչակագրով լ

16 Հունվար 2026
Այս իշխանութեան մնալը մեզ սպառնում է,

«Հորիզոն»-ի ամանորեայ բացառիկի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Հայաստանի

16 Հունվար 2026
Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլ

Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մ

16 Հունվար 2026
Յ. Բագրատունի Այցելեց Խորհրդարանի Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի այցե

16 Հունվար 2026
Հայ Դատը Թրամփի Վարչակազմին Կոչ Ըրաւ՝

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց, թէ Չորեքշաբթի օր տեղի ունեցած գերի

16 Հունվար 2026
Հանդիպել են Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցելՀայ

15 Հունվար 2026
«Հայկական իրավական կենտրոնի» հայտարարո

Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավակ

15 Հունվար 2026
Ակնարկ. Դէպի Երկրորդ Փուլ. Առկախումներ

Պէյրութի վարչապետարանին մէջ կայացած Հնգեակի (Սէուտական Արաբիոյ, Միացեալ Նահանգ

15 Հունվար 2026
Կյանքի ու հայրենիքի մարդը. տեղի ունեցա

Հունվարի 14-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի

15 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company