ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Իրանն անվտանգային բնույթի մարտահրավերներին ստիպված է լինելու դիմակայել իր անմիջական սահմաններին

25 Դեկտեմբեր 2024

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման համատեքստում ստեղծված իրավիճակում Իրանն առնվազն չհաղթեց, եթե չասենք՝ պարտվեց, քանի որ, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշել էր «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը, ընդդիմադիր խմբավորումների իշխանության գալուց հետո պաշտոնական Թեհրանի դիրքերն էականորեն թուլանալու են, քանի որ Ասադի կառավարման ժամանակահատվածում Իրանն ուղիղ ճանապարհ ուներ Լիբանան հասնելու և այնտեղ գործող «Հեզբոլլահին» աջակցություն տրամադրելու Իսրայելի դեմ հակամարտությունում։

Ավելին, Իրանը ոչ միայն հեշտ ճանապարհ ուներ Սիրիայով Լիբանան մուտք գործելու համար, այլև հենց Սիրիայի ներսում տարբեր պրոքսի ուժերի առանցքներ էր ստեղծում Իսրայելի դեմ պայքարելու նպատակով։ Իսկ այսօր, ըստ փորձագետի, սահմանափակվելու են Իրանի՝ Միջերկրական ծով դուրս գալու ուղիները և այլն:


Ինչո՞ւ Իրանը պարտվեց, և էլ ի՞նչ կորցրեց Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման և երբեմնի ահաբեկիչների իշխանության գալու արդյունքում, թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ
:

Ի դեպ, օրեր առաջ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դեռ Իրանի և Սիրիայում իշխող ուժերի միջև ուղիղ կապ չկա:

– Սիրիայում Իրանի կորուստներն իսկապես ծանր և աննախադեպ են։ Իրանը կորցրեց իր ռազմավարական խորության ամենակարևոր բաղադրիչը։ Սիրիան այն օղակն էր, որն ապահովում էր Իրանի ցամաքային լոգիստիկ կապն իր տարածաշրջանային ամենակարևոր արբանյակային ուժի` լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հետ։ Հիմա այդ կապն այլևս գոյություն չունի, և հայտնի չէ, թե ինչպիսին կլինի «Հեզբոլլահի» ճակատագիրն առանց այդ կապի։

Բացի այդ, Սիրիան ապահովում էր Իրանի ռազմական ներկայությունն իր տարածաշրջանային ախոյանի` Իսրայելի անմիջական սահմաններին, ինչը լուրջ առավելություն էր Իրանի համար Իսրայելի հետ հակամարտության ֆոնին։ Սիրիան նաև ռազմավարական առանցքային նշանակություն ուներ Իրանի անվտանգային մթնոլորտի պահպանման և կայունության գործում։ Սիրիան կորցնելով Իրանի ռազմավարական խորությունը, կրճատվել է մինչև Իրաք, որտեղ, ի դեպ, վերջին շրջանում այնքան էլ ամուր չեն Իրանի դիրքերը, իսկ սա նշանակում է, որ Իրանն անվտանգային բնույթի մարտահրավերներին ստիպված է լինելու դիմակայել իր անմիջական սահմաններին։ Եթե ամփոփենք, ապա կարող ենք միանշանակ նշել, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Սիրիան Իրանի համար վստահելի դաշնակցից վերածվեց թշնամական տարածքի, որտեղ այլևս խաղի կանոններ թելադրողները Թուրքիան և Իսրայելն են, և, բնականաբար, ԱՄՆ-ը։ Իսկ ինչ վերաբերում է պարտության պատճառներին, ապա դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք, ըստ իս, առանձին քննարկման թեմա են։

– Արդեն նշեցիք, որ Սիրիայում հաղթեցին Թուրքիան և Իսրայելը, այլ հարց է, որ Իսրայել-Թուրքիա հենց այս ֆոնին արդեն իսկ որոշակի տարաձայնություններ կան, և կարող են լինել նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Այս ամենը հաշվի առնելով՝ Իրանում ի՞նչ հետևություններ են արել, որքանո՞վ են ռիսկեր և վտանգներ տեսնում Հարավային Կովկասի վրա ազդեցության և Իրանի դեմ գործողությունների իրականացման հարցում:

– Նախ պետք է նշեմ, որ գոնե այս պահին Սիրիայի հարցով ես խորքային որևէ տարաձայնություն չեմ տեսնում Անկարայի և Թել Ավիվի միջև։ Ընդհակառակը, համոզված եմ, որ նրանք չափազանց համադրված են գործում Սիրիայում։ Այլ հարց է, որ ապագայում, հատկապես քրդերի հիմնահարցի հետ կապված՝ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ մի կողմից՝ Իսրայելի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի հետևություններին, ապա հստակ է, որ Թեհրանում գիտակցում են՝ այս ամենը չի սահմանափակվելու Սիրիայով։ Հաջորդ թիրախը տրամաբանորեն կարող է լինել Իրաքը, ինչպես նաև Հարավային Կովկասը։

Իրանի տարածաշրջանային ախոյանների, ինչպես նաև հավաքական Արևմուտքի նպատակը հստակ է՝ չեզոքացնել Իրանի ազդեցությունն ու դերակատարությունը մեծ Մերձավոր Արևելքում, որը սկսվում է Միջերկրական ծովից ու ձգվում հասնում է մինչ Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա, և հասնել Իրանում քաղաքական համակարգի փոփոխության։ Սա միանշանակ է, այս առնչությամբ երկու կարծիք լինել չի կարող, և այս ֆոնին Իրաքում կամ Հարավային Կովկասում Իրանի դեմ գործողությունները ոչ միայն բացառված չեն, այլ ընդհակառակը՝ դրանց հնարավորությունը չափազանց բարձր է։

– Սիրիայում հաղթանակից հետո «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ Թուրքիայի ուշադրությունն առավել է ակտիվացել, Իրանն ի վիճակի՞ է պահել իր կարմիր գծերը, որքանո՞վ և ո՞ր դեպքում դրանք կարող են ենթարկվել փոփոխման:

– «Զանգեզուրի միջանցքի» հարցով Իրանի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը և անփոփոխ։ Միջանցք կոչվածը միանշանակ հակասում է Իրանի տարածաշրջանային շահերին և լրջագույն մարտահրավեր է՝ ուղղված Իրանի ազգային անվտանգությանը։ Այնպես որ, կարելի է ենթադրել, որ Իրանը փորձելու է անել հնարավորն այդ չարաբաստիկ նախագծի կյանքի կոչումը բացառելու համար։

Այս համատեքստում, սակայն, պետք է հաշվի առնենք այն իրողությունը, որ Սիրիայի իրադարձությունների հետ կապված Իրանի անվտանգային օրակարգում կարող են տեղի ունենալ առաջնահերթությունների որոշակի փոփոխություններ։ Տրամաբանորեն Իրանի ուշադրությունն այս պահին կենտրոնացած է Իսրայելի և Արևմուտքի կողմից եկող անմիջական մարտահրավերների չեզոքացմանը և Մերձավոր Արևելքում վերադիրքավորմանն ու եղած դիրքերի ամրապնդմանը։

Իհարկե, կա մտավախություն, որ սա կարող է ժամանակավորապես շեղել Իրանի ուշադրությունը հարավկովկասյան ճակատից, ինչը կարող է Սիրիայի պես անդառնալի հետևանքներով հղի լինել։ Ի դեպ, այս մասին ահազանգում և զգուշացնում են Իրանի փորձագիտական շրջանակները` նշելով, որ մերձավորարևելյան իրադարձությունների ֆոնին ոչ մի դեպքում չպետք է երկրորդական պլան մղել հարավկովկասյան ուղղությունը, որը կարող է երկրորդ Սիրիայի վերածվել Իրանի համար, և այս անգամ՝ իր անմիջական սահմանների հարևանությամբ։

– Թրամփի վարչակարգը որքանո՞վ է վտանգավոր լինելու Իրանի համար, և արդյո՞ք Իրանի դեմ պատերազմ սկսելու հայտարարություններին Իրանում լուրջ են վերաբերվում, որքանո՞վ են պատրաստ դրան:

– Պետք է սպասել Թրամփի վարչակարգի հաստատմանը և աշխատանքի մեկնարկին՝ հասկանալու համար, թե ինչպիսին են լինելու նրա մոտեցումներն Իրանի հարցով։ Անշուշտ, կան որոշակի մտավախություններ, որոնք հիմնականում պայմանավորված են Թրամփի պաշտոնավարման նախորդ շրջանի հետ։ Կարելի է ենթադրել, որ Իրանի դեմ պատժամիջոցների և ճնշումների քաղաքականությունը կարող է սաստկանալ, սակայն կա նաև առկա խնդիրները բանակցությունների (որոնք, ինչ խոսք, կլինեն չափազանց բարդ ու բազմաշերտ եթե, իհարկե, կայանան) միջոցով որոշակիորեն կարգավորելու հնարավորություն։ Չմոռանանք, որ իր պաշտոնավարման նախորդ շրջանի համեմատությամբ Թրամփն ամբողջովին փոխել է իր քաղաքական, ռազմական և անվտանգային թիմը։ Այլևս չկան այն դեմքերը, որոնք բացեիբաց խոսում էին Իրանի վրա հարձակման և ռազմական գործողությունների անհրաժեշտության մասին։ Սակայն, ինչպես նշեցի, ամեն ինչ ցույց կտա ժամանակը։

– Չանտեսենք Ադրբեջան-Իրան, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, որոնք իրենց նրբություններն ունեն: Ի դեպ, Ադրբեջանը դարձավ «Իսլամական ութնյակի» անդամ նաև Իրանի շնորհիվ:

– Իրան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը հստակ է. երկու կողմերն էլ գիտակցում են, որ այս պահին հարաբերություններում առճակատումը և հավելյալ սրացումն անհրաժեշտ չէ ոչ մեկին, և փորձում են հարաբերությունները զարգացնել այդ տրամաբանությամբ։ Ադրբեջանի հետ կապված պաշտոնական Թեհրանը գործում է հստակ, այն է՝ ապահովել Ադրբեջանի առավելագույն ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր ձևաչափերում, այդ միջոցով փորձելով նվազագույնի հասցնել Բաքվից եկող անվտանգային բնույթի մարտահրավերները։

Սակայն, ինչպես փորձագետներն են հուշում, այս տրամաբանությունը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չկա տարածաշրջանային այնպիսի առճակատման հնարավորություն, որտեղ Իրանի դեմ ռազմաքաղաքական բնույթի գործողություններում առանցքային դեր վերապահված կլինի Ադրբեջանին։ Նույն տրամաբանությունը գործում է նաև Իրան-Թուրքիա հարաբերություններում, բայց այն տարբերությամբ, որ սիրիական վերջին իրադարձություններից հետո Անկարան ստացել է ռազմավարական հստակ առավելություն։

Դա գիտակցում են Թեհրանում և փորձում են Անկարայի հետ հարաբերությունները համապատասխանեցնել նոր իրողությանը։ Թուրքիայի հետ հարաբերություններում, ի դեպ, կա մի հավելյալ գործոն, որը տեսանելի ապագայում կարող է նպաստել երկու երկրների միջև մարտավարական բնույթի համագործակցության կայացմանը. դա քրդական հիմնախնդիրն է, որը նույնաբովանդակ մարտահրավերներ է պարունակում երկու կողմի համար։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company