ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՀՅԴ 35րդ ընդհանուր ժողովը և մեր տեսակի պահպանումը

25 Փետրվար 2025

Զարեհ Աճէմեան

Շուտով կայանալու է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 35րդ ընդհանուր ժողովը: Այս ընդհանուր ժողովը ոչ միայն բացառիկ իմաստ է ստանուն այն պատճառով որ մեր հայրենիքն ու ժողովուրդը աննախադէպ ճակատագրական օրեր են անցկացնում, այլ նաև այն պատճառով, որ վերջին տասնամեակների համաշխարհային արագընթաց փոփոխութիւններն ու «տեղեկատուական յեղափոխութեան» արգասիքները ներգործել են մեր շարքերից ներս և «հիմնական փոփոխութիւններ» են ակնկալւում ՀՅԴ ներքին կազմակերպական կեանքում, ներառեալ ՀՅԴ կանոնագիրը և առ հասարակ մեր կազմակերպութեան ընկալման տեսանկիւնից:

Փոփոխութեան և վերանորոգուելու հրամայականը առաջացել է հիմնականում երկու բնորոշ երևոյթների պատճառով որոնց հետ մենք բախուեցինք վերջին տասնամեակներում:

Առաջինը Հայաստանի վերանկախացումն ու ՀՅԴ կազմակերպական կառոյցի վերընձիւղումն էր հայրենիքում: Ի սկզբանէ նկատելի էր, որ իր կեանքի վերջին 70 տարիները սփիւռքում աշխատած ու կայացած կազմակերպութիւնը դժուարութիւններ պէտք է դիմագրաւի որպէսզի ատակ դառնայ պետական կամ խորհրդարանական կուսակցութեան կարգավիճակի վերադառնալու: «վերադառնալ» ենք որակում քանի որ իր հիմնադրութեան օրուանից 28 տարիներ անց երկու տարուայ համար Հայաստանի առաջին հանրապետութեան ժամանակամիջոցում ՀՅԴն այդ կարգավիճակը ունեցել է թեպէտ կարճ ժամանակահատուածի համար: Պէտք է խոստովանել, որ այս յարացոյցերի հերթափոխը (paradigm shift) տեղի չունեցաւ մեր կազմակերպութեան մէջ իբրև հաւաքական կամքի արտայայտութիւն այլ իբրև գործը շարունակելու և ազգին ու հայրենիքին ծառայելու հնարաւորութիւն ստեղծելու անմիջական պարտադրանք:

Դաշնակցութիւնը լինելով գործի կուսակցութիւն թերևս առիթն անգամ չունեցաւ այս հարցում խորանալու ու համապատասխան յստակացումները կատարելու, այլ նետուեց ուր որ աշխատանք կար, սկսեալ Արցախի լեռներից ու Հայաստանի սահմաններից հայրենի հողի պաշտպանութեամբ մինչև Շուշի և Երևան՝ պետականաշինութեան և ազգային պետականութիւն ձևակերպելու մեր ջանքերով: Այս հարկադրուած իրավիճակին իբրև հետևանք կազմակերպութիւնը ինքնութեան ճգնաժամ (identity crisis) ապրեց: Յեղափոխական, հայդուկային անցեալով ու բարոյական աւանդութիւններով հարուստ կազմակերպութիւնը մի անգամից առճակատուեց հայրենիքում պետականաշինութեան, քաղաքական գործընթացների ու կուալիցիաների իրողութեան հետ առանց այն որ նման հերթափոխ(shift) կատարելու յստակ ռազմավարութիւն և մարտավարութիւն ճշտած լինէր: 1991ից այս կողմ հասկանալի պատճառներով մեր կազմակերպական կեանքը առերեսուել է անմիջական տագնապներով՝ Արցախի պատերազմ, ԼՏՊական սահմանափակումներ, Հայաստանի պետական համակարգի հետ առնչուելու բազմազան դժուարութիւններ մինչև անգամ երբ մաս էինք կազմում կառավարութեան բաղկացուցիչ կուալիցիաներում ու դաշինքներում և վերջապէս Փաշինեանական իշխանազաւթումն ու նրա աղետալի հետևանքները:

Երկրորդ ալիքը մեզ հասաւ մարդաշխարհի կեանքում վերջին տասնամեակների կայծակնային փոփոխութիւններին իբրև հետևանք: Կարելի չէ անտեսել կիբեռնետիկ յեղափոխութեան հետևանքներից միակ մէկը համարուող սոցիալական ցանցերի առկայութեան ազդեցութիւնը մարդկանց առօրեայի, կենցաղի, աշխատանքի, հաւատամքների, առաջնահերթութիւնների և կեանքի գրեթէ բոլոր ասպարէզներում: Քովիդի համաճարակը ոչ միայն արագացրեց այս գործընթացը այլ նաև արմատականացրեց բոլոր ասպարէզներում: Համաշխարհայնացումը (Globalization) որ, օրին հեռաւոր ափերում երևացող մի երևոյթ էր այսօր իր խոր արմատներն է գցել մեր երկրի պետականութեան մէջ իր նէո լիբերալ հասկացողութիւնների և բարոյա-քաղաքական համակարգով:

Այս սրընթաց փոփոխութիւնների ընդմիջում փոխուել են մարդկանց և ժողովուրդների ոչ միայն քաղաքական առաջնահերթութիւնները այլ նաև բարոյական հաւատամքների համակարգն ու աշխարհաընկալումը: Դաշնակցութեան համակերպումը այս բոլորի հետ կամ այսպէս ասուած «արդիականացումը» ևս չի կարող հեշտ ընթացք ունենալ: Ոմանց գնահատմամբ[1] Դաշնակցութեան մէջ առկայ է պահպանողականութեան քոմփլեքս(բարդոյթ), մինչ հայ ազգի ազատագրութեան ու արդարութեան համար մարտնչող կազմակերպութիւնը կարող է այնքան մխրճուած է եղել իր ազգի ու հայրենիքի ճգնաժամային հարցերի լուծմամբ, որ իրեն նման շռայլութիւն չի թոյլատրել, որ իր ընդհանուր ժողովների օրակարգերի ու լայն քննարկումների նիւթ դարձնի նման «երկրորդական» հարցեր, երբ գետնի վրայ բազմաթիւ անմիջական գործեր կան, որոնք անմիջական լուծման են կարօտ:

Միւս կողմից առկայ է այն իրականութիւնը, որ ինչպէս ամեն ժողովուրդ հայ ժողովուրդն էլ ունի բազմաթիւ քաղաքական կուսակցութիւններ, իսկ Դաշնակցութիւնն է միակ կազմակերպութիւնը, որը հիմնուած է յեղափոխական պարտքի եւ իրաւունքի բարոյական հիմքերի վրայ:

«ՀՅ Դաշնակցութիւնը սովորական կուսակցութիւն չէ. նա եւ Ուխտ է միաժամանակ, բառի լաւագոյն իմաստով` եղբայրակցութիւն: Դաշնակցականը դաշնակցականի համար միայն գաղափարակից ու զինակից չէ, այլեւ բարոյական պարտականութիւններով եւ իրաւունքներով եղբայրացած անհատ: Մի անտեսանելի, շատերի համար անհասկնալի խորհուրդ, մի հոգեւոր զօրութիւն սաւառնում է ՀՅ Դաշնակցութեան, բոլոր իսկական դաշնակցականների գլխին, պաշտպանում նրանց ժամանակի ու մարդկային կրքերի ժանգից, ուժ է տալիս նրանց, ներշնչում գաղափարական անձնազոհութեան եւ հերոսական գործերի համար»: [2]

Ցանկացած համակերպում արդի քաղաքական ու կազմակերպական հասկացողութիւններին, ցանկացած արդիականացման գաղափար պէտք է նախ և առաջ նկատի ունենայ մեր այս տեսակի եզակիութիւնը և այն իրականութիւնը, որ առանց այս իւրայատուկ ինքնութեան Դաշնակցութիւնը դադարելու է իր տեսակից և դառնալու է սովորական քաղաքական մի կուսակցութիւն, որի նմանները կարող են շատ լինել մեր իրականութեան մէջ:

ՀՅԴ 35րդ ընդհանուր ժողովը կարող է նման հիմնահարցերի լուծման ճանապարհ բացել, բայց հայութեան ակնկալիքները ընդհանուր ժողովից մնում են նոյնը՝ լուում գտնել Հայաստանի, սփիւռքի և հայաշխարհի անմիջական դժուարութիւնների համար:

Մինչև այն ժամանակ, որ Դաշնակցութիւնը պահպանում է իր տեսակի առանձնայատկութիւնները, իւրաքանչիւր կանոնագրային, կազմակերպական կամ ռազմավարական փոփոխութիւն կամ արդիականացում կարող է նպաստել մեր կազմակերպութեան ու ժողովրդին: Հիմնականը մեր տեսակի պահպանումն է:

[1] Ակնարկ – Հ.Յ.Դ. 35-րդ Ընդհ. ժո­ղո­վի ըն­դա­ռաջ. Միհրան Քիւրտօղլեան

[2] ՀՅ Դաշնակցութեան Ուժը. Սիմոն Վրացեան

«Օրակարգ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company