ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական գործողութիւնները՝ 1914-1918 թթ. (մաս 2)

22 Մայիս 2025

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը

«Հայկական լուրեր»-ը իր 1916 թ. N 30 եւ 34-ում տպագրել է դրւագներ Անդրանիկի հրամանատարութեամբ գործող գնդի մարտական գործողութիւններից: 1914 թ. վերջերին ռուսական բանակի հետ միասին նահանջող հայկական առաջին գունդը կանգ առաւ պարսկա-թուրքական սահմանի վրայ՝ Կոթուր գիւղում: Անդրանիկը լուր ուղարկեց Սալմաստի հայերին՝ տեղափոխւելու Ջուլֆա: Գունդը նոյնպէս շարժւեց այդ ուղղութեամբ եւ ճանապարհին հանդիպեց գաղթող հայերի: Անգամ այդ անյոյս ճանապարհին Սալմաստի պառաւ մայրիկները չմոռացան համբուրել Վարդան Մամիկոնեանի գերեզմանը, որը բլրի գագաթին էր՝ Տղմուտ գետի ափին… Չորս օր անց գունդը գաղթականների հետ հասաւ Ջուլֆա: Թուրքերն առաջ էին շարժւում եւ շուտով գրաւեցին Թաւրիզն ու Սուֆիանը, որը Ջուլֆայի խճուղու վրայ էր եւ սպառնալիք էր ռուսական բանակի համար: Անդրանիկի գունդը, շարժւելով դէպի Սուֆիան, հակառակորդին գլխովին ջախջախեց եւ հարկադրեց նահանջել, ապա ամրացաւ Ատրպատականում եւ այն մաքրեց թշնամուց, որի բանակում կար 35000-40000 թուրք ու քուրդ: Աւարայրի դաշտում թուրքերն ամուր դիրքեր էին գրաւել եւ երեք օր արիւնահեղ կռիւներ գնացին: Ռուսական բանակին յաջողւեց ջարդել թշնամու դիմադրութիւնը եւ փախուստի մատնել: Ռուսներին շրջապատելու թուրքերի փորձը ձախողւեց կամաւորների անձնուրաց կռւով: Նահանջող թուրքերը ոչնչացրին հայ բնակչութեանը, չխնայեցին անգամ երեխաներին: Գունդը կանգ առաւ Բարդուղիմէոսի վանքում, որը չնայած ռմբակոծւեց, բայց կանգուն մնաց: Մայիսի 4-ին կամաւորները շարժւեցին դէպի Բաշկալա8):

Վերոգրեալ իրադարձութիւնների մասին «Այգ»-ը հետեւեալ տեղեկագրութիւնն է հաղորդել. «Նոյեմբերի 6-ին Անդրանիկի հրամանատարութեան տակ հայ կամաւորականների բանակը շարժւեց Ղալասար գիւղից դէպի Հին քաղաք (Քեօհնա Շահր): Դիլմանի մօտ ռուս պօլկովնիկը մի ազդու ճառով քաջալերական խօսքեր ասաց բանակին եւ գովեց ու շնորհակալութիւն յայտնեց Անդրանիկին, որ կարճ ժամանակում այդպէս կանոնաւոր կազմակերպել է բանակը: Բանակին առաջնորդում են երկու հոգեւորականներ՝ Խորէն վրդ. Լազարեանը եւ Վարդան քհն. Նալբանդեանը:

Այդ օրը երեկոյեան ժամը 4-ին բանակը հասաւ Հին քաղաքի գերեզմանատան մօտ, որտեղ խռնւել էր հայ, թուրք, ռուս եւ հրեայ ամբոխը… Մի փոքր խորհրդակցութիւնից յետոյ բանակը բաժանւեց զանազան մասերի եւ հրաման ստացաւ առաջ շարժւել՝ դէպի Դերիկի եւ Նազարաւայի դիրքերը գրաւելու: Մի մասն էլ պէտք է ճանապարհւէր առաւօտեան:

Նոյեմբերի 5-ի առաւօտեան մենք եւս հրաման ստացանք շարժւելու դէպի Նազարաւայի բարձունքները,- գրում է ականատես Խորէն վարդապետը,- եւ շարունակում, որ նոյեմբերի 6-ի առաւօտեան թողնելով մեր դիրքերը, առաջ անցանք Սուֆիան գիւղ, այնտեղ միանալով ընդհանուր բանակին, մի երկու ժամ կանգ առանք՝ թէ՛ մի փոքր նախաճաշելու եւ թէ՛ զինւորական խորհրդակցութեան: Այսօրւան զինւորական խորհուրդը կազմւած էր ռուս եւ հայ հրամանատարներից: Խորհրդակցութիւնից յետոյ բանակը որոշ ծրագրով շարժւեց դէպի Աշնակ գիւղը, որի մօտ էր եւ թշնամու բանակը: Առաւօտեան ժամը 11-ին Դուշմանայ ձորից անցնելուց յետոյ, մեր դիրքերից սկսեցինք հրացանաձգութիւնը: Մեր դիրքերի տարածութիւնը կը լինէր 4–5 վերստ: Թշնամու ուժը կրկնապատիկից էլ շատ էր մեր ուժից: Ժամը 12-ին կռիւը կատաղի էր, գնդակները թափւում էին կարկտի նման: Թշնամու մեծ ուժի առաջ, որ կազմւած էր օսմանական զօրքից, քուրդ աշիրաթներից, օգնական ուժ պահանջւեց Դիլմանից: Մեր կորիւնների քաջասիրտ կռիւը, մինչեւ օգնական զօրքի9) հասնելը, քանի անգամ գովեց կապիտանը: Երեկոյեան ժամը 4-ին կռիւը այնքան կատաղի եւ թշնամին այնքան մօտիկ էր, որ իրար խառնւածի էինք նման: Մեր զալպերը ետ էին մղում թշնամուն, որ 50 քայլի վրայից յարձակւում էին կրկին: Անդադար կռիւը շարունակւեց ամբողջ գիշերը մինչեւ առաւօտ: Նոյ.-ի 7-ին ժամը 8-ին երեւաց օգնական զօրքը թնդանօթներով եւ պուլիմետրներով: 12-ին հասան բանակատեղին, շարելով թնդանօթները թշնամու ուժեղ մասի վրայ՝ արձակւեց առաջին ռումբը: Որոտի ձայնի հետ միասին հայկական բանակից ուռա կանչելով զալպեր սկսեցին: Կարճ ժամանակից թշնամին արդէն փախուստի էր դիմել, իսկ մենք հետապնդում էինք նրանց: Այդ կռիւը տեւեց 26 ժամ: Մենք ունեցանք 4 սպանւած, որ թաղւեցին դիրքերում եւ 8 վիրաւոր, որ փոխադրւեցին Դիլման: Թշնամու սպանւածներից առաջին գիշերւանը վերցւած էր, իսկ կռւից յետոյ թողնւած էր 60–70 դիակ: Քիչ հանգստանալուց յետոյ բանակը շարժւեց առաջ: Արդէն օսմանական հողի վրայ ենք եւ շուտով աւելի առաջ կանցնենք, մեր աջ թեւի վրայ թողնելով Խանասորի պատմական վայրը»10):

Ռազմական գործողութիւնների վերաբերեալ ուշագրաւ են զօր. Անդրանիկի կամաւորական գնդի վաշտապետ, ռազմական գործողութիւնների մասնակից-ականատես Ասլան Ստեփանեանի յուշերը, մասնաւորապէս Դիլմանի ճակատամարտի մասին.

«…1915 թւի ապրիլի 17-ին, Անդրանիկի հրամանով, 30 ձիաւորներով, հետախուզութեան գնացի եւ ամբողջ 48 ժամ թշնամու դիրքերն ու շարժումները հետախուզելու աշխատանքներով զբաղւեցի:

Ապրիլի 17-ին պարզւեց, որ Խալիլ փաշայի բանակը Խանթախթի ուղղութեամբ եկել ու գրաւել էր Սալմաստի կենտրոն Դիլման քաղաքը, որտեղ ռուսաց հիւանդանոցի բոլոր հիւանդ եւ վիրաւոր զինւորներին տաճիկներն անխնայ կոտորել էին եւ գերի էին վերցրել Խանթախթ հաստատւած ռուսական մի ամբողջ գումարտակ: Սալմաստի Վարդան գիւղի մօտ տաճիկները հանդիպել էին 25 կազակների, որոնք հերոսաբար կռւելուց յետոյ գերի էին ընկել: Տաճիկներն այդ կազակներին բոլորին էլ ոչխարի պէս մորթել էին եւ կաշիները մաշկել:

Սկսւում էր Դիլմանի պատմական ճակատամարտը:

Ապրիլի 18-ի լուսաբացին Խալիլ փաշայի բանակը, 24 տեղով շղթաներ կապած, յառաջանում էր Շաքարիազի լեռնաշղթայի վրայ, որի երկարութեամբ տարածւած էին ռուսական զօրաբանակի դիրքերը: Ռուսական այդ զօրաբանակի ընդհանուր հրամանատարը հայազգի զօր. Թովմաս Նազարբէկեանն էր, որին ենթակայ էին 5000 զինւորներ: Հայ կամաւորների թիւը 1200 էր, Անդրանիկի հրամանատարութեամբ: Աւելի քան 6000 զինւոր պատրաստ էին թնդանօթներով ու գնդացիրներով: Տաճիկներն սկսեցին յառաջանալ, սակայն թնդանօթների ու գնդացիրների սաստիկ կրակի տակ առնւեցին: Թշնամին էլ իր հերթին թնդանօթներով եւ գնդացիրներով ծեծում էր մեր դիրքերը: Զարհուրելի եւ օրհասական ճակատամարտ էր. Դիլմանի ճակատամարտը տեւեց մինչեւ երեկոյ: Երբ մութն ընկաւ, կռիւն ընդհատւեց: Ապրիլի 19-ի լուսաբացին նոյն սաստկութեամբ ու կատաղութեամբ վերսկսւեց ճակատամարտը: Թշնամի բանակներն այնքան էին իրար մօտեցել, որ մէկը միւսի ներկայութիւնն զգում էր:

Գիւնէի կողմից մեզ օգնութեան հասան ռուսական երկու զօրամասեր, որոնք շեշտակի կերպով մօտեցան թշնամու բանակի թիկունքին: Այդ օրն էլ, մինչեւ մութն ընկնելը, սաստկութեամբ շարունակւեց ճակատամարտը: Երկու կողմի բանակներն էլ 48 ժամ շարունակ կռւելուց յետոյ սաստիկ յոգնած էին:

Ապրիլի 20-ի լուսաբացին նկատւեց, որ թշնամու դիրքերում ոչ մի շարժում չկայ, եւ ոչ էլ կրակ է բացւում: Հրաման ստացւեց դիրքերից դուրս գալ եւ զգուշութեամբ յառաջանալ դէպի թշնամու դիրքերը: Յառաջացանք դէպի թշնամու դիրքերը, որոնք բոլորն էլ դատարկ էին: Տաճիկները գիշերով նահանջել էին: Անարգել յառաջանալով, ճամբին, մի գիւղի մարագում, գտանք 43 տաճիկ վիրաւոր զինւորներ: Ռուսական հրամանատարութեան որոշումով ռուս սպայ Զամանովը, 40 ռուս զինւորներով, իսկ ես էլ տասը հայ կամաւորներով, մէկ ամբողջ օր հաշւեցինք տաճիկ զինւորների դիակները, որոնց թիւը շուրջ 9000-ի հասաւ: Ռուսական ոյժերն եւս տւել էին մեծ թւով զոհեր, իսկ հայ կամաւորական գնդի զոհերի թիւը հասնում էր 107-ի:

Այսպէս, ուրեմն, Դիլմանի ճակատամարտը վերջացաւ տաճիկների ջախջախիչ պարտութեամբ:

Գալով Դիլմանի ճակատամարտում Անդրանիկի ունեցած դերին՝ զինւորական բարձրագոյն հրամանատարութիւնը հիացմունքով էր արտայայտւում, թէ ինչպէս Անդրանիկը, ճակատամարտի ժամանակ, կրակի առաջին գծի վրայ կանգնած՝ ղեկավարում էր իր զօրագունդը»11):

Դերենիկ Մելիքեան

(Շար. 2)

——————–

8) Պօղոսեան Ստ., նշւ. աշխ., էջ 483:

9) Յատկանշելի է, որ օգնական զօրքի մաս է կազմել պարսկական յեղափոխական կռիւներին մասնակցած եւ Եփրեմի թիկնապահ Գրիշը՝ 50 կամաւորներով եւ 90 ձիով, որն անցել էր Ջուլֆայի վրայով՝ միանալու Անդրանիկի բանակին-Դ. Մ.:

10) «Այգ» շաբաթաթերթ, Հրատ. Թաւրիզ-1914, նոյ. 16, Գ տարի, հ. 27:

11) Ասլան Ստեփանեանի յուշերը, գրի առաւ Հայկ Աճեմեանը, 1966 թւ., էջ 159-162:

Մաս առաջինն այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Դատող կողմի համար այս դատավարությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությա

06 Օգոստոս 2026
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Աշխարհաքաղաքական պատրանքներ և իրականու

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դարձան հեր

06 Օգոստոս 2026
Թուրքիայի պանթյուրքական քաղաքականությա

XXI դարում Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը թյուրքախոս պետ

06 Օգոստոս 2026
Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությու

04 Օգոստոս 2026
Արցախի հարցը չի փակվել․ ՀՀ իշխանությու

Կորսիկայի խորհրդարանի ընդունած որոշումը, որով վերահաստատվում են արցախահայությա

04 Օգոստոս 2026
Պետք է լինել միասնական պարտադրվող օրակ

«Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ»,- լրագրողների հետ զրույ

04 Օգոստոս 2026
Պաշտօնական Յայտարարութիւն Երուսաղէմի

Յայտարարութիւն Երուսաղէմի Հայ Դատի Յանձնախումբը խստագոյնս կը դատապարտէ Երու

04 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Գնահատեց

Նիւ Եորքի համալսարանի լիաժամ ու Պէյրութի ամերիկեան համալսարան այցելու դասախօս,

04 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company