ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Յաղթանակի Դարը», Իսկ Հիմա՞

28 Մայիս 2025

Շատերու համար հաւանաբար աննկատ անցած կամ մոռցուած է «Յաղթանակի Դարը» եզրոյթը, որ խորագիրն էր Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան եւ Մայիսեան հերոսամարտերու 100-ամեակին նուիրուած տօնակատարութեան։

29 Մայիս 2018․․․ «Թաւշեայ յեղափոխութիւն»-ը պատահած էր քանի մը շաբաթ առաջ, եւ ահաւասիկ յաղթական հայորդին (այդ օրերուն, բոլորս ալ այդպէս կը կարծէինք) կուշտ ու կուռ եւ ամենայն հպարտանքով կը տօնէր Մայիսեան հերոսամարտերու 100-ամեակը։

Հոն էր պետական այրերու ընտրանին՝ նախագահ Արմէն Սարգսեան, վարչապետ Նիկոլ Փաշինեան, Արցախի նախագահ Բակօ Սահակեան, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը, եւ բազմաթիւ բարձրաստիճան անձնաւորութիւններ եւ պաշտօնական հիւրեր: Վերջին տարիներուն, Սարդարապատ այցելութիւնները կ’ըլլան «մասնավճարով», մինչեւ իսկ Կաթողիկոսին մուտքը պահ մը կը խափանուի…

2018: Սարդարապատէն հարիւր տարի ետք։ Յիշատակելի էր օրը եւ խորապէս տպաւորիչ։ Տեղի ունեցաւ բծախնդրութեամբ կազմակերպուած զինուորական տողանցքը, առաջնորդութեամբ պատուոյ նուագախումբին։ Յաւելեալ եռանդ եւ բերկրանք ստեղծելու նպատակով, Սարդարապատի յուշահամալիրին մէջ ցուցադրութեան հանուած էին Սարդարապատի հերոսամարտին մասնակցած հայոց բանակին ռազմական պիտոյքները։

Պատուոյ նուագախումբին եւ տողանցքին մասնակիցները ողջունելէ ետք, վարչապետ Փաշինեան ծաղկեպսակ զետեղեց Սարդարապատի ճակատամարտի հերոսներու յիշատակը յաւերժացնող տպաւորիչ յուշակոթողին առջեւ եւ յարգանքի տուրք մատուցեց:

Եկէ՛ք, յիշենք նաեւ այդ օրերուն մեծ ժողովրդականութիւն վայելող վարչապետ Փաշինեանի արտասանած խօսքերը եւ բաղդատական մը ընենք եօթը տարի ետք, այսօրուան դաժան օրերուն, օրընդմէջ իր ցիր ու ցան ձաբռտուքներուն հետ։

«Ազգընտիր վարչապետ»-ը 2018-ին, անդրադարձաւ հարիւր տարի առաջ արձանագրուած իւրայատուկ իրադարձութեան։ Ան շեշտեց, որ հայորդին յաղթեց, որովհետեւ իր պատմութեան վերջին չորս հարիւր տարիներուն առաջին անգամ յոյսը դրաւ ո՛չ թէ ուրիշներուն, այլ ինքն իր վրայ:

Առիթէն օգտուելով, եւ պատմակերտ հերոսին հետ համեմատուելու մարմաջով, ան անվարան հաստատեց, որ հայ ժողովուրդը յաղթեց, որովհետեւ ունէր Արամ Մանուկեանի պէս նուիրեալ առաջնորդ, որ պատրաստ էր յանուն իր ժողովուրդին կռուելու մինչեւ իր կեանքի վերջին վայրկեանները եւ պատրաստ էր ոչ թէ վայելելու իշխանութեան բարիքները, այլ կրել զրկանքներ եւ զոհուիլ յանուն ժողովուրդին։ Իսկ այսօր, ՔՊ-ական իշխանութիւնը ամէն բան կը զոհէ իր վայելքին համար…

Փաշինեան այդ օր յայտնեց, որ հայ ժողովուրդը յաղթեց, որովհետեւ հասկցաւ, թէ ազգային պետութիւնն է ինքնութեան ու արժանապատուութեան միակ երաշխիքը։ Իսկ այսօր, եօթը տարի ետք, ոստիկաններու խիտ պահակա-«խունթա»-ներով օժտուած, ան կը շարունակէ յայտարարել, թէ քաղաքացիներուն պատկանող պետութիւնն է միայն, որ կրնայ ապահովել իրաւունք, անվտանգութիւն եւ ապագայ: Ան մոռցա՜ծ է քաղաքացիներու զանգուածները, քաղաքացին դարձած են ինքը եւ քանի մը գործակիցները, որոնք իրենք իրենց «սեփականաշնորհած» են պետութեան բոլոր բարիքները:

Կ’արժէ ամբողջութեամբ վերստին լոյս ընծայել իր խօսքէն հետեւեալ պարբերութիւնը․ «Հերոսական այս ճակատամարտերուն պատմութիւնը աներեւակայելի է: Ինչպէ՞ս կրցաւ Ցեղասպանութեան ենթարկուած, սուրի քաշուած, թալանուած ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը յաղթել թրքական բանակին: Արդեօք կայի՞ն ընկերային-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրեալներ: Ո՛չ եւ երիցս ոչ: Գործնապաշտութեան եւ պարզ հաշիւով հայ ժողովուրդը յաղթելու ոչ մէկ առիթ եւ կարելիութիւն ունէր, բայց մենք յաղթեցինք, որովհետեւ սթափեցնող արթնութեամբ մը հասկցանք, որ մեր էութիւնը՝ անապատներ քշուիլն ու կոտորուիլը չէ, որ՝ մեր երակներուն մէջ կը հոսի Մեսրոպ Մաշտոցի, Արտաշէս արքայի արիւնը, մեր երակներուն մէջ կը հոսի Վարդան Մամիկոնեանի արիւնը»․․․

Այդ խօսքերէն քանի մը ամիս ետք, այս անգամ Ստեփանակերտի մէջ, վարչապետը այլ կարճ ու կտրուկ վճիռ մը՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» բացագանչած էր։ Հիմա բոլորս գիտենք, թէ անոր բոլոր յայտարարութիւնները կեղծիք էին ու սուտ, ամբոխահաճութիւն եւ մասամբ նորին, գիտենք նաեւ, որ եօթը տարի առաջ բացուած «ուղին» ո՛ւր հասցուցած է Արցախն ու Հայաստանը, ազգն ամբողջ: Ան հաւանաբար լուռ կ’երգէ. «Դեռ ճամբայ ունինք… մինչեւ ամբողջական կորուստ ու հայրենազրկում»:

«Յաղթանակի Դարը» նշելէ ետք, այդ օրերու հանրապետութեան նախագահը հիմա փախուստ տուած է եւ վերադարձած՝ Մեծն Բրիտանիա, ուրկէ ղրկած էր իր հրաժարականը, իսկ Արցախի նախագահներն ու պայքարող այրերը Պաքուի մէջ բանտարկուած են, կը ներկայանան շինծու դատարան։ Վարչապետն ալ կառչած կը մնայ իր փոքրացող ու խարխլող աթոռին։ Ամբոխահաճութեան շտեմարանն ալ դատարկուած է…

1918-ին, հայ ժողովուրդը յաղթեց, որովհետեւ որոշեց յաղթել ցեղասպան թշնամիին։ Իսկ հիմա՞․․․ արդեօք այդքա՞ն դժուար է յաղթել ներքին թշնամիին։

«Հայրենիք» – Պոսթըն

Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Փաշինյանի ասածներն անհայրենիք, անսրբու

Մայիսի 28-ը ապացուցեց երբ որ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, կա վճռականո

28 Մայիս 2025
Ճիշտ ժամանակն է, որ մեր ժողովուրդը սթա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ՝ այսօր Մայիս 28-ին, Հայաստանի ա

28 Մայիս 2025
Տեր կանգնենք մեր հաղթանակին` վերակերտե

Արցախում Մայիս 28-ի խորհուրդը յուրօրինակ էր ընկալվում, այն հպարտության եւ վերա

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company