ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, նպատակ և ազգանվեր առաջնորդություն

28 Մայիս 2025

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը Հայաստանի առաջին Հանրապետության 107-րդ ամյակին նվիրված միջոցառմանը.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ․

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի կողմից շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ հաղթանակի կապակցությամբ:

Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի արժևորման, այլև այսօր հետևություններ անելու, պայքարի ճիշտ ռազմավարություն ընտրելու օր է:

Ի՞նչ տեղի ունեցավ 107 տարի առաջ.

Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո, ոգևորված աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններով, թուրքական կանոնավոր զորախմբերը մի քանի ուղղություններով ներխուժեցին Արևելյան Հայաստան՝ փորձելով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին և իսպառ փակել Հայկական հարցը:

Բայց Թուրքիան հաշվի չէր առել կարևոր մի հանգամանք. ժամանակի հայկական էլիտան՝ քաղաքական վերնախավը, Արամ Մանուկյանները, հոգևոր հայերը գիտակցեցին, որ, եթե չկանգնեցնեն թուրքական կանոնավոր զորքերի ընթացքը, հայ ժողովուրդը կարող է այլևս գոյություն չունենալ:

Եվ տեղի ունեցավ Մեծ շրջադարձը: Մի քանի ճակատներում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Շիրակում կասեցվեց թշնամու ընթացքը, հետ շպրտվեցին թուրքական զորախմբերը, թշնամին չհասավ իր նպատակին։ Արդյունքում Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց «Հայկական գավառների միակ և գերագույն իշխանություն»:

Տեղի ունեցավ դարերով սպասված հրաշքը․ վերականգնվեց հայոց պետականությունը, սկիզբ դրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը։

Հետևաբար, Մայիսի 28-ը պարզապես ինչ-որ մի ճակատամարտում հաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմությունը բեկելու, մեր մահվան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնության, պայքարով սեփական ապագան որոշելու խորհրդանիշն է։

Մայիս 28-ը ապացույց է, որ պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, կա նպատակ, և կա ազգանվեր առաջնորդություն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք կրկին ճակատագրական շրջադարձի առջև ենք։ 1918թ․ մայիսը սովորեցրեց մեզ, որ ճակատագիրը կերտում են նրանք, ովքեր չեն ենթարկվում վախին, թուլությանը, թշնամու հրահանգներին։ Սարդարապատի հերոսամարտը ծնվեց ոչ միայն հրամանատարների որոշումով, այլև ժողովրդական ընդվզումով՝ հանուն ազգի փրկության։

Այո՛, մենք այսօր պարտություն ենք կրել։ Այո՛, ցավը և կորուստը շատ մեծ է։ Բայց այն ազգը, որն ունի Սարդարապատ և ապրում է այդ ոգով, չի՛ կարող հանձնվել, չի՛ հանձնվելու։

Ինչպես 107 տարի առաջ, հիմա էլ Դաշնակցության նպատակը իշխանությունը չէ, այս կամ այն ուժին հաղթելը չէ, մեր նպատակը հայ ժողովրդի հարատևումն է, մեր ազգի ապագան է, մեր ազգային ինքնության պաշտպանությունն է։

Մենք ունենք առաքելություն՝ ոչ թե բաժանելու, այլ միավորելու։ Ոչ թե հույսը մարելու, այլ հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու:

    • Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։
    • Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։
    • Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում:
    • Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դաշնակցությունը, որպես ազգային անկախության գաղափարի կրող և իրագործող քաղաքական ուժ, 1918 թվականին կազմակերպեց, համախմբեց ժողովրդին, պաշտպանեց հայրենիքը, ստեղծեց պետականություն։ Այս է մեր առաքելությունը նաև այսօր։

Այո՛, մենք ծանր մարտահրավերների առջև ենք։ Արցախը օկուպացված է, պետականության հիմքերը խարխլված են։ Բայց մենք չենք համակերպվել ու չենք համակերպվելու։

Մեր պատմությունը և հատկապես Մայիսի 28-ը մեզ սովորեցնում է, որ հենց դժվարությունների պահին է բացահայտվում մեր ներքին իրական ուժը։ Որ մենք կարող ենք պարտվել, բայց պարտությունը վախճան չէ, այն հազարամյակների մեր պատմության ընդամենը մեկ էջն է, որը մենք կարող ենք ու պարտավոր ենք շրջել։

Ի վերջո՝ ազգերի ճակատագրերը որոշում են ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր այստեղ՝ մեր հիշողությունների և հերոսական հաղթանակների տաճարում, մենք պետք է խոստանանք հաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլև ամենակարևորը՝ ինքներս մեզ, մեր հուսալքությանը, մեր անվստահությանը, մեր պառակտվածությանը։ Մայր Հայրենիքը, առավել քան երբևէ, ունի այդ հավատքի, այդ ուժի կարիքը։

Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը գերկարևոր է։ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկայում։

Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենք գիտակցում ենք պահի լրջությունը, պատրաստ ենք այս պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերագտնել Սարդարապատի վճռականությունն ու համախմբումը՝ հանուն մեր պետականության, անկախության և ինքնության պաշտպանության։

Միայն այդ դեպքում մեզ կընդունեն աշխարհում, կհարգեն, հաշվի կնստեն:

Ի վերջո Սարդարապատը ապացուցեց, որ գոյության պայքարում վճռականությունը, համախմբվածությունն ու ազգային ինքնագիտակցությունը կարող են հաղթել ցանկացած գերազանցող թշնամու։

Սարդարապատը մեզնից պահանջում է ոչ միայն խոնարհում, այլև՝ պայքար։

Սարդարապատում չզոհվեցին հանուն հիշատակի, զոհվեցին հանուն ապագայի։ Եվ այսօր, այդ ապագան կրկին մերը դարձնելու համար մենք պարտավոր ենք վերականգնել Սարդարապատի ոգին՝ մեր խոսքով, գործով ու պայքարով։

Այո՛, մենք կանգնած ենք քաղաքական Սարդարապատի շեմին, ուրեմն Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև՝ քաղաքական ուղեցույց։ Այսինքն, ժամանակն է, որ Սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմք ներկայում ու ապագայում։

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, հիմա մենք այստեղ ենք, հիմա մենք նայում ենք Արարատին, և ես ձեզ ասում եմ՝

Մենք կարո՛ղ ենք:

Մենք ժառանգներն ենք նրանց, ովքեր, կանգնելով անհաղթահարելի թվացող փորձությունների առաջ, եղան հաղթողներ։ Մենք կրում ենք Սարդարապատ կերտողների, Արցախն ազատագրողների ժառանգությունը։ Մենք նրանց սերունդներն ենք։

Փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ, պետականություն կերտող հերոսներին։

Շնորհավո՛ր Մայիսի 28:

Այո, մենք կարող ենք և անելու ենք»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել

2025թ. հուլիսի 18-ին Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Նե

18 Հուլիս 2025
ՀՀ իշխանություններն իրենց անհեռատես ք

Հուլիսի 17-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «

18 Հուլիս 2025
Հայրենասիրութեան Անվիճելի Հաւաստիքը. Հ

Թալթոս «Դէ՜հ, սեւ օրեր, բողոք դարձէ՛ք, Արիւն, քրտինք երկունք մտէ՛ք, Տանջա

18 Հուլիս 2025
Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայա

Երբ մենք 4 տարվա մեջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է

17 Հուլիս 2025
Հ.Մ.Ը.Մ.-ի Միջին Արեւելքի Ցամաքամասայի

Երեքշաբթի, 15 Յուլիս 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Լեռնալիբանանի Պասքինթա գիւ

17 Հուլիս 2025
Նշմար. – Փաշինեան Սիւնիքը աճուրդ

Ամէն անգամ, որ Հայաստանի վարչապետ անուանեալը ճառանման մամլոյ ասուլիս մը տայ, մ

17 Հուլիս 2025
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայ

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական

16 Հուլիս 2025
Պատռեցէ՛ք դիմակները

«Կան մարդիկ, որոնք կը կարծեն, թէ իշխանութիւնը հոն՝ վերերն է. անոնք չեն նկատեր,

16 Հուլիս 2025
Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

16 Հուլիս 2025
Յեղափոխութիւնը Դէմ Է Կոյր Ահաբեկչութեա

Ձերբակալուած եօթը երիտասարդներէն հինգը դուրս եկան բանտէն, 72 ժամուան պայմանակա

16 Հուլիս 2025
Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլ

16 Հուլիս 2025
Մենք Պէտք Է Յաջողինք Վերստին Հրապարակ

Ներկայ օրերուն Գարեգին Նժդեհի կենսագործունէութեան ամէնէն առանցքային բաժինները

15 Հուլիս 2025
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատի

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը

15 Հուլիս 2025
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company