ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Իրանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել իր կարմիր գծերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» առնչվող

01 Հուլիս 2025

Իրան-Իսրայել ռազմական ակտիվ գործողությունները դադարեցված են, և 168.am-ը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե 12-օրյա պատերազմում ով ինչ խնդիր լուծեց, ով որքանով ձախողեց հակառակորդի պլանները:

– Կասկած չկա, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած բլիցկրիգը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի ռազմական և միջուկային բոլոր ենթակառուցվածքները, գլխատել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Իրանում ստեղծել ուժի վակուում, անկառավարելի քաոս, հրահրել քաղաքացիական անհնազանդության շարժում Իրանը ներսից քայքայելու, և դրանով իսկ հասնել գլխավոր նպատակին՝ ռեժիմի փոփոխություն, ինչի մասին պատերազմից առաջ և հետո բարձրաձայնում էին Իսրայելի պետական, քաղաքական տարբեր կալիբրի դեմքեր: Այսինքն, վերջնանպատակն Իրանի՝ որպես պետական միավոր, կազմաքանդումն ու մասնատումն էր:

Ի դեպ, սրան պիտի նպաստեին նաև ԱՄՆ-ի հարվածները, սակայն դա չստացվեց պարզ պատճառով, որովհետև նպատակները սահմանելիս դրա հեղինակները հաշվի չէին առել մի շատ կարևոր հանգամանք. Իրանը ոչ թե արհեստածին պետական միավորում է, այլ հազարամյակների պետական և քաղաքակրթական հզոր ավանդույթների կրողն ու շարունակողը: Եվ հենց այս գործոնն էլ նպաստեց, որ Իրանում ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում այդ պատերազմը դիտարկվի՝ որպես ազգային և հայրենական պատերազմ ու տեղի ունենա համախմբում հաղթանակի առանցքի շուրջ:

– Իրանի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներ, ղեկավարներ սպանվեցին, ինչպե՞ս հաղթահարվեց սա, ինչպե՞ս ընկալվեց սա հանրության կողմից, արդյո՞ք խոսակցություններ եղան բանակի թույլ լինելու մասին:

– Անշուշտ, սա ծանր հարված էր Իրանի ռազմական համակարգին, նման կալիբրի ռազմական գործիչների, գեներալների սպանությունը, որոնք անցել էին Իրան-Իրաք պատերազմի, մոտ երկու տասնամյակի ռազմաքաղաքական իրադարձությունների բովով Իրաքում, Լիբանանում, Սիրիայում: Իսկ իրանական հասարակությունը մեծ ցավով ընդունեց այս մեծ կորուստը, և այս գեներալները շատ արագ վերածվեցին հերոսների՝ մոտիվացնող հերոսների, ինչի վկայությունը վերջին օրերին նրանց հուղարկավորության արարողություններն են բազմահազարանոց: Կրկնում եմ, տեղի ունեցածը մոտիվացրեց Իրանի հասարակությանն առավել համախմբված լինելու՝ թշնամուն պարտության մատնելու, նրա ողնաշարը կոտրելու և հաղթելու գաղափարի շուրջ:

– Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում ի՞նչ զարգացումներ սպասել հետագայում, ե՞րբ, ի՞նչ պայմաններում:

– Կարծում եմ՝ պատերազմը դեռ ավարտված չէ: Այս հրադադարը չափազանց փխրուն է, կասեի՝ հարաբերական: Եթե հետևենք քաղաքական մեկնաբանություններին, փորձագիտական շրջանակի կարծիքներին Իրանում, և այն իրադարձություններին, որ տեղի են ունենում այսօր Իսրայելում, ակնհայտ և միանշանակ է, որ Իսրայելը պատրաստվում է պատերազմի երկրորդ փուլին կամ նոր պատերազմի և չի ցանկանում սահմանափակվել այսքանով, որպեսզի հասնի իր նպատակներին: Կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը խելամտորեն չշարժվի, չձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ սանձելու Իսրայելին, ԱՄՆ-ն էլ շարունակի իր աներկբա պաշտպանությունն Իսրայելին, նրա արկածախնդրությանը, մենք պատերազմի երկրորդ փուլի ականատեսը կլինենք, որը շատ ավելի ծանր հետևանքներ կունենա և այս անգամ՝ ամբողջ տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի համար:

– Իսկ ռազմական, քաղաքական ի՞նչ հետևություններ են արել Իրանում, այսպես ասած, ժամանակավորապես դադարած պատերազմից:

– Իհարկե, դեռևս շատ շուտ է, որ այս պատերազմի այս փուլը ենթարկվի համապարփակ վերլուծության՝ ռազմական և քաղաքական անհրաժեշտ հետևությունների առումով: Սակայն նախնական պատկերը մեզ հուշում է, որ Իրանում երիցս համոզվեցին, որ պետք է հզորացնել երկրի ռազմական, պաշտպանական կարողությունները, շարունակել նույն ընթացքը, որն Իրանը որդեգրել է վերջին 20-25 տարիներին, և հատկապես վերջին 10 տարիներին: Խոսքը հրթիռային հզորության, կարողությունների պահպանումն ու զարգացումն է, սեփական ՀՕՊ հզոր համակարգի ձևավորումն է, որը կանխելու է թշնամու օդային հարձակումները, հատկապես, երբ վերջին պատերազմն այս առումով ի հայտ բերեց առկա բացերը: Իրանում խոսում են ՀՕՊ բացերի մասին և շատ արագ փորձում են լծվել դրանց վերացմանը: Այսինքն, չփակել դիվանագիտության դռները, բայցև չգնալ որևէ միակողմանի զիջման, դա վերաբերում է ռազմական ծրագրերին, ուրանի հարստացման իրավունքից հրաժարմանը և այլն:

– Այսօր Իրանն ունա՞կ է պահել իր կարմիր գծերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում:

– Այս պատերազմը մեծ ռեսուրսներ է խլել Իրանից, նա հիմա կենտրոնացել է Իսրայելին և ԱՄՆ-ին դիմակայելուն: Սա իրենց օրակարգային առաջնային խնդիրն է: Իսկ մնացյալ հարցերը կարող են դառնալ երկրորդական, ածանցյալ: Սակայն փաստը մնում է փաստ, որ վերջին օրերին Ադրբեջանին ուղղված հայտարարությունները, անուղղակի մեղադրանքները վկայում են, որ Իրանը, ամեն դեպքում, շարունակում է ուշադրության կենտրոնում պահել իր սահմանած բոլոր կարմիր գծերը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման և «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:

– Հայաստանի հետ կապված՝ Իրանն ի՞նչ հետևություններ է արել, ի՞նչ վերանայումներ պիտի արվեն Իրան-Հայաստան հարաբերություններում:

– Հայաստանի հետ կապված հետևություններ անելու անհրաժեշտություն Իրանը չունի, որովհետև Իրանը հստակ սահմանել է իր կարմիր գծերը, իր քաղաքականությունը, այդ թվում՝ Հայաստանին առնչվող:

Իրանի փորձագիտական շրջանակները՝ ուղղակի, իսկ պետական այրերը՝ ուղղակի և անուղղակի խոսում են Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման մասին բոլոր բնագավառներում, հատկապես շեշտելով երկու երկրների միջև ռազմաքաղաքական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը:

Ես կարծում եմ, որ այս պատերազմը կրկին օրակարգ է հանելու այդ ամենը: Այսինքն, պատերազմի ավարտից հետո ավելի շատ են Իրանում խոսելու այդ մասին, իսկ հաջորդ քայլերն արդեն կապված են լինելու ՀՀ իշխանությունների քայլերի հետ, որոնք բավարար իմաստություն կունենան հետևություններ անելու այս պատերազմից:

Ի դեպ, շատ կարևոր է՝ եթե կողմերը հասնեն նրան, որ ստորագրվի Իրան-Հայաստան ռազմաքաղաքական համապարփակ համագործակցության փաստաթուղթ, դա չմնա թղթի վրա, այլ անմիջապես գործնական քայլեր ձեռնարկվեն այն կյանքի կոչելու համար, սա ևս չափազանց կարևոր հանգամանք է:

– Ի դեպ, Իրան-Իսրայել ռազմական գործողությունների օրերին Թուրքիան պաշտպանում էր Իրանին, որքանո՞վ են Իրանում դրան հավատում: Արդյո՞ք՝ ինչպես Ադրբեջանի դեպքում, Թուրքիայի մասով ևս կան ինչ-ինչ կասկածներ, հատկապես, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Թուրքիայի տարածքում տեղադրված AN/TPY-2 ռադարը, որի հիմնական խնդիրն Իսրայելին ապահովագրելն է իրանական հրթիռներից, «օգնել է» Իրանի թշնամուն: Մյուս կողմից, Իրանին պաշտպանում էր նաև Պակիստանը, ով Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, նրան օգնել է հաղթել 44-օրյա պատերազմում:

– Այո, փաստ է, որ այս պատերազմի ընթացքում Թուրքիան և նախագահ Էրդողանը խոսում էին Իրանի կողմից, սակայն Իրանում դա այնքան էլ միանշանակ չի ընկալվում, և իրանական փորձագիտական շրջանակները հակված չեն հավատալու նման ելույթների: Նրանք լավ գիտեն, որ Թուրքիան, մանավանդ Էրդողանի իշխանությունն ունակ է այս տարածաշրջանում ցանկացած ճգնաժամ վերածել հնարավորության՝ հանուն թուրքական դիրքերի ամրապնդման: Եվ եթե հետևեք փորձագիտական շրջանակների մեկնաբանություններին, նրանք միանշանակ նշում են, որ եթե պատերազմը շարունակվի, եթե այն ընդլայնվի, եթե Իրանը դրա արդյունքում կրավորական դիրքում հայտնվի, ապա Թուրքիան առիթը բաց չի թողնի իրականացնելու տարածաշրջանային իր նպատակները, այդ թվում՝ Իրանի հետ կապված հեռահար նկրտումները՝ Ադրբեջանի հետ միասին:

Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա որպես այս տարածաշրջանի իսլամական երկրներ, որպես կարևոր գործոններ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Իրանը և Պակիստանը շահերի համընկնումներ ունեն, իհարկե՝ նաև շահերի հակասություններ: Սա փաստ է: Իսկ Իսրայելի վերաբերյալ երկու պետությունների անվտանգային և գաղափարական մոտեցումները մնում են նույնը, ուստի այս առումով զարմանալու որևէ բան չկա, որ ՀՀ թշնամի պետությունն աջակցում էր Իրանին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company