Թո՛ւրքիա, ե՞րբ կդադարեցնեք օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը
29 Հոկտեմբեր 2025
«Քանի որ մեզ հետ են Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ուստի հարցս՝ ե՞րբ եք դադարեցնելու Հայաստանի նկատմամբ արգելքները։ Մյուսը վերաբերում է հետևյալին․ ըստ Հայաստանի կառավարության ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի կառավարությունը նախնական համաձայնություն ունեին բացելուՄարգարայի անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, ե՞րբ եք այդ խոստումն իրագործելու, եթե իհարկե այդպիսի խոստում ի սկզբում կար կամ եղել է այդպիսի համաձայնություն, ինչպես ասում են հայ պաշտոնյաները։ Մեկ այլ հարց, ե՞րբ եք դադարեցնելու օգտագործել ձեր բառապաշարում «միջանցք» եզրույթը․․․ Արդյո՞ք կարծում եք թե այսպիսի խոսույթ օգտագործելը կօգնի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը»,- ՀՀ ԱԺ-ում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
