ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը, եպիսկոպոսների ուրացման աքլորականչը եւ մեր պարտականութիւնը

01 Դեկտեմբեր 2025

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են այն մասին, որ Փաշինեանի իշխանութեան հակաեկեղեցական պայքարը թեւակոխել է վճռորոշ հանգրւան եւ երկրի քաղաքական իշխանութիւնը փորձում է աւարտին հասցնել Հայրապետական Աթոռի նկատմամաբ ամբողջական վերահսկողութիւն սահմանելու իր գեհենածին ծրագիրը՝ այն ներկայացնելով իբրեւ «արժէքային» օրակարգ:

Նիկոլ Փաշինեանի հանդիպումը Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ եւ նրա հնչեցրած խօսքը՝ «հոգեւոր արժէքները մեծապէս կանխորոշում են պետութեան եւ հասարակութեան արժէքահեն լինելը», առաջին հայեացքից կարող են հանրութեան կողմից ընկալւել որպէս բարոյական բանաձեւ, բայց իրականում դրանք ձեւակերպում են հասարակութեան հոգեմտաւոր եւ արժէքային համակարգի քայքայման ծրագիր, որն ուղղւած է այն ամէնի դէմ, որոնք հազարամեակների ընթացքում ձեւաւորել եւ ամրացրել են հայ ժողովրդի ինքնութիւնը: Փաշինեանը, երբեւէ չկրելով իրական որեւէ հոգեւոր, բարոյական կամ արժէքային համակարգ, իր գործունէութեան ողջ ընթացքում, թէ՛ որպէս դեղին մամուլի կարկառուն ներկայացուցչի, թէ՛ որպէս ընդդիմադիր գործչի եւ թէ՛ որպէս երկրի ղեկավարի առաջնորդւել է բացառապէս ստի, կեղծիքի եւ անձնական շահի տրամաբանութեամբ, իսկ «հաւատացեալ»-ի կերպարանքով ներկայանալու նրա փարիսեցիական վարքագիծը պարզապէս հասարակութեանը մոլորեցնելու, նրա գիտակցութիւնը խամրելու եւ ազգային ու հոգեւոր ինստիտուտներն իր ազդեցութեան դաշտ տեղեափոխելուն ուղղւած հերթական քայլն է:

Առկայ իրավիճակը յատկապէս առաւել մտահոգիչ է դառնում, երբ այն դիտարկում ենք եպիսկոպոսաց դասի մի խումբ ներկայացուցիչների Եկեղեցու կանոնադրութեանը հակասող գործողութիւնների համատեքստում: Նրանք հանդէս գալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանի եւ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հրաժարականի անհիմն պահանջով, անմիջականօրէն ներգրաււել են Եկեղեցու դէմ քաղաքական իշխանութեան ասպատակմանը՝ հարւածելով Հայ Առաքելական Եկեղեցու ներքին միաբանութեան հիմնասիւներին: Նրանց այս եղկելի քայլը, յատկապէս հակազգային իշխանութեան կողմից իրականացւող ակնյայտ ճնշումների ֆոնին, ոչ միայն անյարիր է հոգեւորականի նրանց կոչմանը, այլեւ խիստ վտանգաւոր է՝ լի աղէտաբեր հետեւանքներով, քանի որ այն թոյլ է տալիս արտաքին ազդեցութիւններին ներթափանցել այն հարթութիւն, որը ժողովրդի հոգեւոր ապաւէնն ու յոյսի օջախն է: Երբ հոգեւորականն ընտրում է ոչ թէ իր հոտի հոգեւոր հզօրացման եւ միասնութեան ամրապնդման ուղին, այլ տրւում է երկչոտութեանը, մարդկային թուլութեանը, փառասիրութեան գայթակղութեանը, ապա ակնյայտ է, թէ ինչ է սպասւում նրա արդէն իսկ մոլորւած հոտին:

Այս իրավիճակն ակամայից յիշեցնում է Պետրոս առաքեալի ուխտադրժութեան ողբերկագան դրւագը: Երբ Քրիստոսի մատնութեան գիշերը, նա ընկրկելով վախի եւ ամբոխի ճնշման առջեւ, մինչ աքաղաղի կանչը երեք անգամ ուրացաւ իր Ուսուցչին:

Այսօր, ցաւօք, աւետարանական նոյն պատկերը արձագանքում է մեր գորշ իրականութեան ընդմիջից: Մենք կանգնած ենք պատմական ջրբաժանի առջեւ. մի կողմում քաղաքական իշխանութեան հակազգային գործողութիւններն են ու շահի եւ փառամոլութեան գայթակղութեան տրւած մի խումբ հոգեւորականները, իսկ միւս կողմում մեր հազարամեայ հաւատքի, հոգեւոր համերաշխութեան եւ ազգային ինքնութեան անփոխարինելի արժէքները կրող եւ մարմնաւորող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որը կանգնած է իր պատմութեան երեւի թէ ամենավտանգաւոր մարտահրաւէրի դէմ-յանդիման, երբ ոչ թէ արտաքին, այլ՝ ներքին թշնամին է փորձում աւերել նրա ազգապահպան ամրագմբէթը:

Լուսաւորչի գահը, մեր հաւատքի անմար կերոնն առաւել քան երբեւէ կարօտ է մեր անվերապահ զօրակցութեանը եւ որդիական հոգատարութեանը, ինչը ենթադրում է համազգային միասնականութիւն, վճռակամութիւն եւ, իհարկէ, խոհեմութիւն՝ տեսնելու վերահաս վտանգը եւ կանխելու այն՝ համազգային հոգեւոր փլուզման եւ ճակատագրական աղէտի վերածւելուց առաջ: Եւ այս սարսափելի հեռանկարը պէտք է դառնայ վերջին կոչնակը բոլոր նրանց համար, ովքեր ապրում են մեր վտանգւած ապագայի տագնապով:

Ալիք
29 նոյեմբեր 2025թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company