ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հաղորդագրութիւն

Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը

01 Դեկտեմբեր 2025

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմելոյում գումարվել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարվում է երկու տարին մեկ։Ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եվրոպայի ամենաակտիվ և քաղաքականապես ներգրավված հանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը, վերահաստատել հավաքական պատասխանատվությունը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցություն՝ Հայաստանի Հանրապետությանը ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։

Խորհրդաժողովի օրակարգը ներառում էր Բաքվում պահվող հայ պատանդների ազատման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը, էթնիկ զտման ենթարկված Արցախի հայերի պաշտպանությունը և Հայրենիք հավաքական վերադարձի արցախահայության անօտարելի իրավունքը, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Շեշտվել է համայնքներում Հայ դատի ծավալած ոլորտներում երիտասարդների ներգրավվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվել և դատապարտվել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հետընթացը, ինչն էապես թուլացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ընթացիկ աշխատանքների արդյունավետությունը Հայաստանի նկատմամբ միջազգային աջակցություն ապահովելու տեսանկյունից։

Այս առիթով ՀՅԴ Հայ դատի միջազգային հանձնախմբի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է․«Եվրոպան շատ կարևոր և յուրահատուկ տեղ ունի Հայ դատի ցանցում։ Շատ կարևոր է ցանկացած գնով ավելի ամրապնդել Բրյուսելում գտնվող կենտրոնական գրասենյակի և տարբեր երկրներում գտնվող տարածաշրջանային հանձնախմբերի արդեն իսկ ակտիվ աշխատանքը և ապահովել, որ նրանք ստանան մեր համահայկական ցանցի աջակցությունը և հոգածությունը։ Հայաստանի պետականության ուժեղացմանը, Արցախի իրավունքների պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրանից բխող պահանջների առաջմղմանը, սփյուռքում ապրող հայերի իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հայ երիտասարդության միասնությունն ու քաղաքական ներգրավվածության խթանմանը միտված ձեռնարկների իրականացման գործում բոլորս կրում ենք այս խորհրդաժողովում ընդունված որոշումների իրականացման պատասխանատվությունը»։

Հատուկ ուշադրություն է դարձվել օտարալեզու լրատվամիջոցների հետ աշխատանքի բարելավմանը, քննարկվել տարբերակներ՝ լրացնելու տեղեկատվական այն բացը, որ առկա է հայ ժողովրդի, Հայոց եկեղեցու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած իրականությունների և մարտահրավերների ու եվրոպական կառույցների միջև։

Խորհրդաժողովի ավարտին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նրանց անխոնջ աշխատանքի համար, նշել է․ «Հայ ազգն անցնում է իր պատմության ամենավտանգավոր շրջաններից մեկով, երբ հիմնարար կարևոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են։ Այնուամենայնիվ, մեր այս հավաքը և այն հավաքական պատասխանատվության զգացումը, որն այն ներկայացնում է, կրկին ընդգծում և վերահաստատում է մեր անսասան հանձնառությունը՝ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու ուղղությամբ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և առանձին երկրների հանձնախմբերի գործողությունների միջոցով կարևոր քայլեր են ձեռնարկվել արցախահայության վերադարձի իրավունքի առաջմղման և Բաքվում պատանդառված հայ գերիների ազատման գործում»։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
01 դեկտեմբեր 2025 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company