ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կայա Կալասին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ և վերանայել էներգետիկ կապերը

12 Մարտ 2026

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մարտի 11-ին պաշտոնական նամակ է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության հիմնարար վերագնահատում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարի Թուսենի նախաձեռնությամբ ուղարկված այս նամակը հետևում է մի շարք զարգացումների, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ վերջերս կայացված ցմահ ազատազրկման դատավճիռներին և փաստագրված ապացույցներին, ըստ որոնց՝ Ադրբեջանն օգնում է Ռուսաստանին շրջանցելու ԵՄ պատժամիջոցները։

«Իմաստալից պայմանականության բացակայությամբ շարունակվող համագործակցությունը կարող է խաթարել Եվրոպական միության հեղինակությունը», — զգուշացնում են ստորագրողները՝ մատնանշելով քաղաքական ընդդիմության «համակարգային ճնշումները» և Ադրբեջանի խորհրդարանի կողմից ԵՄ դիվանագիտական ջանքերի «թշնամական» մերժումը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պահանջների կենտրոնում նաև 2023 թվականի ռազմական հարձակմանը հաջորդած չլուծված մարդասիրական ճգնաժամն է։ Նամակում բացահայտորեն դատապարտվում է «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների շարունակական ժխտումը»՝ ընդգծելով, որ ներկայումս նրանց վերադարձի իրավունքի համար չկա որևէ վստահելի շրջանակ, ինչպես նաև տեղահանվածների համար տնտեսական փոխհատուցման որևէ գործնական մեխանիզմ։

«ԵՄ-ն չի կարող լռել, երբ ամբողջ մի ժողովրդի հիմնարար իրավունքները ջնջվում են», — նշում են նամակագիրները՝ հիշեցնելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն արդեն իսկ ընդգծել է տեղահանված անձանց կարգավիճակի հարցի լուծման և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հրատապ անհրաժեշտությունը։

Խորհրդարանականները նաև կոչ են անում իրականացնել հինգ անհապաղ քայլեր․

1. Մարդու իրավունքների վերանայում — ԵՄ–Ադրբեջան․ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի համապարփակ աուդիտ։

2. Թիրախային պատժամիջոցներ — ԵՄ մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի կիրառում՝ կամայական ձերբակալությունների համար պատասխանատուների նկատմամբ։

3. Բարձր մակարդակի երկխոսություն — անհապաղ գագաթնաժողով՝ տեղահանված հայերի իրավունքների և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հարցերը քննարկելու համար։

4. Էներգետիկ համագործակցության կասեցում — ընդլայնված էներգետիկ համագործակցության սառեցում, մինչև Ադրբեջանը մարդու իրավունքների և պատժամիջոցների պահպանման ոլորտում գրանցի շոշափելի առաջընթաց։

5. Պատժամիջոցների շրջանցման դեմ միջոցառումներ — սահմանափակող միջոցներ այն կազմակերպությունների նկատմամբ՝ ներառյալ պետական SOCAR ընկերությունը, որոնք ներգրավված են ռուսական նավթի արտահանմանն աջակցելու գործում։

Նամակում Բաքվում պահվող հայ գործիչների դատավճիռները որակվում են որպես միջազգային մարդասիրական չափանիշների խախտում։ Բացի այդ, նշվում է ադրբեջանցի քաղաքացիների և ցանցերի մասնակցությունը «ստվերային նավատորմի» գործողություններին, որոնք թույլ են տալիս շրջանցել ռուսական նավթի նկատմամբ կիրառվող ԵՄ սահմանափակումները։

Եզրափակիչ մասում խորհրդարանականները նկատում են՝ 2025թ․ վերջից ձևավորված խորհրդարանական ակտիվությունը Կայա Կալասին տալիս է «հստակ քաղաքական մանդատ»՝ հայտարարություններից անցնելու դեպի սկզբունքային գործողություններ՝ օրենքի գերակայությունն ու միջազգային ներառականությունը պաշտպանելու համար։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
12 մարտ 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախ

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հե

11 Մարտ 2026
Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամա

Իրանի հանգուցյալ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահա

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company